Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը հավանություն է տվել ոսկու հանքավայրերի հետ կապված լիազորությունների փոխանցմանը
02 Հունիսի 2024 20:10
Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության և R.V. Investment Group Services, LLC-ի (ԱՄՆ) միջև կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթի ընդունման, հաստատման և իրականացման մասին օրենքը, որը վերաբերում է «Գեդաբեկ», «Գոշա», «Խարխար», «Գարադաղ», Օրդուբադի հանքավայրերի խմբի («Փիյազբաշը», «Աղյուրդ», «Շեքերդերե», «Քելեքի»), «Գըզըլբուլագ», «Դեմիրլի» և «Վեժնալի» ոսկու հանքավայրերի հետախուզմանը, մշակմանը և բաշխմանը:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ըստ փոփոխության՝ փոխվել է ադրբեջանական կողմից համաձայնագրի գործընկերը։ Այսպես, բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը փոխարինել է «AzerGold» ՓԲԸ-ն։
Caliber.Az
Դիտումներ: 90