Ադրբեջանի հաղթանակների ևս մեկ գաղտնիքը Գլոբալ ազդանշան՝ խորհրդանիշ քաղաքից
Հուլիսի 20-ին ազատագրված, սրընթաց վերածնվող, Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հանդիսացող Շուշայում՝ իր աշխատանքը շարունակել է աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 140 ներկայացուցիչներին՝ առաջատար մեդիա փորձագետներին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հաղորդակցության համայնքի ներկայացուցիչներին միավորած Շուշայի III գլոբալ մեդիա ֆորումը։
Մասնակիցների ամենաբարձր մակարդակը, բանավեճերի որակը և ֆորումի ռազմավարական թեման վկայում են դրա աճող կարևորության մասին՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային մեդիա տարածքի համար։ Դրան, անպայման, երանգ է տվել՝ երեկ, արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ գրեթե երեքժամյա զրույցի ընթացքում՝ Ադրբեջանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի և աշխարհի առջև ծառացած ամենահրատապ, արդիական հարցերին պատասխանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այսօր էլ ֆորումի մասնակիցների, հյուրերի հատուկ ուշադրությունը գրավել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի պայծառ և հայեցակարգային առումով հագեցված ելույթը։ Նրա անգլերեն լեզվով փայլուն ելույթը հնչում էր՝ որպես ուժեղ հայտարարություն ոչ միայն Ադրբեջանի փորձի մասին ապատեղեկատվության դեմ պայքարում, այլ նաև այն ռազմավարական մտածողության մասին, որով առաջնորդվում է երկրի քաղաքական ղեկավարությունը։
Հ. Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանի վրա հզոր ապատեղեկատվության հոսքը տեղացել է 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ։ Նրա խոսքով, երկիրը բախվեց՝ իր գործողությունների, պատմության և ինքնիշխանության վարկաբեկմանը ուղղված լայնածավալ տեղեկատվական հարձակումներին։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները, նրա խոսքով, ոչ միայն հաղթահարեցին մարտահրավերը, այլև ակտիվ և հաջող պայքար մղեցին կեղծիքի դեմ՝ զինված փաստերով, պրոֆեսիոնալիզմով և իր ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումով։
«Բարձր համախմբվածության, պրոֆեսիոնալիզմի և միջազգային համագործակցության շնորհիվ մեր լրագրողները դարձան տեղեկատվական ճակատի կարևոր մաս։ Մենք ոչնչացրինք Ադրբեջանի դեմ կառուցված կեղծիքը», - նշել է Հաջիևը։ Եվ սա ճշմարտություն է։ Միայն կավելացնեմ, որ մենք ստիպված էինք դիմակայել համաշխարհային հայությանը, ով՝ աշխարհի տարբեր երկրներից քաղաքական գործիչներին և լրագրողներին վարձահատուցելու շատ երկարատև ավանդույթներ ունի։
Ընդհանուր առմամբ, Հ. Հաջիևի ելույթը դարձավ իսկական ծրագրային հռչակագիր. հիբրիդային սպառնալիքների պայմաններում Ադրբեջանը ոչ միայն պաշտպանում է իր շահերը, այլ նաև ձևավորում է՝ ճշմարտության, թափանցիկության և ազգային շահերի վրա կողնորոշված կայուն և նախաձեռնողական մեդիա ոլորտի իր սեփական մոդելը։
Եվ հատկապես կարևոր է այն, թե որտեղ է այն հնչեցվել։ Ֆորումը Շուշա քաղաքում անցկացնելու փաստը հատուկ խորհրդանշական իմաստ ունի։ Հաջիևը հիշեցրել է, որ Շուշան, որպես ադրբեջանցի մտածողների, բանաստեղծների և լրագրողների սերունդներին ոգեշնչող խորհրդանիշ-քաղաք, այժմ վերածվում է նոր մեդիա մոտեցումների և գաղափարների մշակման հարթակի։
«Շուշան՝ ոչ պարզապես աշխարհագրական կետ է։ Այն Ադրբեջանի մշակութային կոդն է, որը վերադարձվել է ազգի գիրկը։ Այստեղ, այս ոգեշնչող քաղաքում, ծնվում են նոր իմաստներ և լուծումներ», - հայտարարել է նա։ Կարևոր պահ դարձավ նաև նրա շեշտադրումը՝ միջազգային լրատվամիջոցներում Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների անարդար լուսաբանման վրա։
Հաջիևը նշել է, որ Խոջալուի ողբերգության և հակամարտության այլ ասպեկտների վերաբերյալ ֆեյքերը և ճշմարտության աղավաղումը դեռևս պահանջում են ջանքեր միջազգային բացատրական աշխատանքների ուղղությամբ: Եվ հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են դարձել ճշմարտությունը առաջ տանող հիմնական ուժը։
Հիքմեթ Հաջիևի ելույթը ցույց տվեց նաև նախագահ Իլհամ Ալիևի կողմից ձևավորված ամբողջ թիմի որակը: Ինքնին պետության ղեկավարը տիրապետում է մի քանի օտար լեզուների, ինչը նրան թույլ է տալիս երկիրը վստահորեն ներկայացնել միջազգային ասպարեզում: Միևնույն ժամանակ, նա իրեն շրջապատել է կոմպետենտ, բարձրակարգ կառավարիչներով, որոնք կարողանում են լուծել խնդիրները ամենաբարձր մակարդակով։
Շուշայի ֆորումը դարձավ հերթական հաստատում. տեղեկատվական կայունությունը, արտաքին քաղաքական ակտիվությունը և մեդիագրագիտությունը՝ դրանք նպատակաուղղված աշխատանքի և ռազմավարական մոտեցման արդյունք են: Թվային փոխակերպումների և տեղեկատվական սպառնալիքների դարաշրջանում Ադրբեջանը ցույց է տալիս նրա օրինակը, թե ինչպես պրոֆեսիոնալիզմը, պետական մտածողությունը և ազգային շահերի նկատմամբ հավատարմությունը դառնում են հաղթանակի բանալին ոչ միայն մարտադաշտում, այլ նաև գլոբալ տեղեկատվական ասպարեզում: