Իլհամ Ալիևը ստորագրել է զորակոչի հերթական հրամանագիրը
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2023-ի ապրիլի 1-30-ը քաղաքացիների պարտադիր զինծառայության զորակոչելու և զորացրելու մասին:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
2023 թվականի ապրիլի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվում 18-ը լրացած, 2005-ին ծնված, ինչպես նաև մինչև 35 տարեկան՝ 1988-2004-ին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն ԱՀ ԶՈՒ զինծառայությունից։
Համաձայն ԱՀ «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածի՝ 2013-ի ապրիլի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։
Նախարարների կաբինետին հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ՝ սույն կարգադրությունը կատարելու համար: