Հաստատվել են լրագրողների մասնագիտական աշխատանքին ապօրինի միջամտության համար տույժերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավստատել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Փոփոխությունների համաձայն՝ ԶԼՄ-ների արտադրանքի տարածմանը խոչընդոտելու համար ֆիզիկական անձինք կենթարկվեն 200-ից 300 մանաթի,- պաշտոնատար անձինք՝ 300-ից 500 մանաթի չափով տուգանքի։ Լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտության համար կկիրառվի 300-ից 600 մանաթի չափով տուգանք։
Լրատվամիջոցների սուբյեկտների և լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակելու, տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու, օրենքով սահմանված ժամկետում լրագրողի հարցմանը չպատասխանելու համար կկիրառվի տուգանք 300-ից 500 մանաթի չափով։
Հերքումներ տալու, պատասխանների և ուղղումներ տալու կանոնները խախտելու համար պաշտոնատար անձինք կտուգանվեն 300-ից 600 մանաթի չափով, իրավաբանական անձինք՝ 1000-ից մինչև 1500 մանաթի չափով։