Հրազենային կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել
Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Նազարզադե Նիհադ Նաթիգ օղլուի՝ հրազենից արձակված կրակոցի հետևանքով զոհվելու դեպքի հետ կապված՝ Գուբադլիի զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և առգրավել մարմինը, որպես իրեղեն ապացույց գործին առնչվող առարկաներ, ստացվել են բացատրական նշումներ և կատարվել այլ գործողություններ։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի զինվորական դատախազությունից։
Փաստի առթիվ՝ Գուբադլիի զինվորական դատախազությունում ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։
Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, և բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենքի պահանջներին համապատասխան։