Տարեգրություն
A+
A-
Ճապոնիայի կայսրը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին
27 Մայիսի 2022 16:49
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ձերդ գերազանցություն.
Ձեզ եմ փոխանցում իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Մեծ հաճույքով մաղթում եմ Ձեզ երջանկության, իսկ Ձեր ժողովրդին՝ բարգավաճում»,- ասված է նամակում։
Caliber.Az
Դիտումներ: 117