Մարիամ, երեխա, մոմ և ... սմարթֆոն Հայերը նոր ֆեյք են շրջանառության մեջ դնում
Լաչինի ճանապարհին ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիայի առաջին օրվանից աշխարհահայությունն ու նրանց համախոհները հիստերիայի մեջ են՝ արհեստականորեն շրջանառելով Ղարաբաղի «շրջափակման» մասին թեզը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, սոցցանցերում լուսանկարներ են տարածվում, որոնցում տեղի հայերը «տառապում են» հոսանքազրկման պատճառով։ Նման լուսանկարներից մեկում, որը Twitter-ում հրապարակել է Խանքենդիում բնակվող լրագրող Սիրանուշ Սարգսյանը, երևում է, թե ինչպես է Մարիամ անունով կինը մոմի լույսի տակ կերակրում երեխային:
Նշենք, որ այս կեղծ լուսանկարը հայկական անշնորհք քարոզչության հերթական օրինակն է։ Նախ՝ լիցքավորված է առնվազն երկու սմարթֆոն. մեկի լապտերը լուսավորում է սեղանը, իսկ երկրորդը՝ լուսանկարում։ Հարկ է նշել նաև, որ նման բարձրորակ լուսանկարի համար անհրաժեշտ է համապատասխան լուսավորություն և դա կա այս բնակարանում, քանի որ սեղանի մոմն ու սմարթֆոնի լապտերը ի վիճակի չեն այդքան վառ լուսավորություն ապահովել։
Ընդգծում ենք, որ Խանքենդիում անօրինական կազմավորման ղեկավարները շարունակում են օգտագործել բոլոր մեթոդները՝ տարածելու այն կեղծ պատմությունը, թե իբր Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Ղարաբաղի հայերին։ Իսկ այս լուսանկարը հայկական քարոզչության հերթական «ստեղծագործությունն» է, որի նպատակն է զրպարտել Ադրբեջանին և համաշխարհային հանրության մոտ խղճահարության զգացում առաջացնել:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ղարաբաղի հայերը սոցիալական ցանցերում կիսվում էին այլ բովանդակության լուսանկարներով՝ տոնական խնջույքներ, ուտելիքի ու ալկոհոլի առատություն և այլն։ Իսկ բլոգեր Թակո Թամունայի յութուբյան ալիքում Ղարաբաղի բնակիչներից մեկը հայտարարել է, որ «իրենց մոտ ամեն ինչ լավ է, և իրենք ամեն ինչ ունեն»։ Ի՞նչ եղավ մի քանի օրվա ընթացքում, որ հիմա Խանքենդիի հայերը սկսեցին այլ տեսակի լուսանկարներ տարածել։ Հարցն, իհարկե, հռետորական է։