Ղարաբաղ
A+
A-
Ջոջուգ Մարջանլիում ականի պայթյունից հովիվ է մահացել
01 Մայիսի 2023 21:21
Մայիսի 1-ին Ջաբրայիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղի տարածքում ականի պայթյունից հովիվ է զոհվել։
Caliber.Az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն են տարածել Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չականազերծված տարածքում։
Ֆիզուլիի շրջանի Գազախլար գյուղի բնակիչ, անասնաբուծությամբ զբաղվող Ալիշով Օգտայ Բայրամ օղլուն (ծնված 1964 թ.) մտել է չականազերծված տարածք, որտեղ պայթել է հակատանկային ականի վրա:
Caliber.Az
Դիտումներ: 104







