Ադրբեջանի ԱԳՆ. Զաբուխ և Սուս գյուղերի տներն այրվել և ավերվել են ԼՈՒՍԱՆԿԱՐ
Լաչինի շրջանի Զաբուխ և Սուս գյուղերի տները այրվել և ավերվել են հայերի կողմից։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
«Տեսեք, թե ինչ է մնացել Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում այն բանից հետո, երբ անօրինական հայ վերաբնակները լքել են տարածքը։ Ավերված և այրված տներ. անտառները այրվում են, բուսական/կենդանական աշխարհը լրջորեն վնասված է. ավերվել են ենթակառուցվածքային օբյեկտները: Այսպես է Հայաստանը պատրաստվում խաղաղությա՞ն»,- գրել է նա։
Have a look what’s is left in #Lachin city, #Zabukh & #Sus villages while the illegal Armenian settlers leave the area.
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) August 16, 2022
- Houses are devastated & burnt
- Forests burnt, flora/fauna seriously damaged
- Infrastructure facilities destroyed
Is this how Armenia prepares for peace?! pic.twitter.com/BCVYTekr4d