Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը պատասխանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի սադրանքին
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում խորը ափսոսանք է հայտնել՝ Հայաստանի կողմից Անվտանգության խորհրդի չարաշահումների կապակցությամբ՝ կապված մանիպուլյացիայի, խեղաթյուրման և խարդախության քարոզարշավի հետ։ Դեսպանը կտրականապես մերժել է՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք միանգամայն սուտ են ու անհիմն։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին մշտական ներկայացուցիչը հայտարարել է՝ այս ամսին Հնդկաստանի նախագահությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպմանը։
Յ.Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղը, որը Հայաստանը և Խորհրդի որոշ անդամներ սխալմամբ անվանում են «Լեռնային Ղարաբաղ», հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածաշրջանը, որն անցյալ ժամանակաշրջանում գտնվում էր հայկական անօրինական օկուպացիայի տակ՝ շուրջ 30 տարի, և դա մշտապես կրկնվում էր Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերում։
Դիվանագետը հավելել է, որ ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի 4-րդ կետը և այնտեղ շարունակվում են անօրինական ռազմական գործողությունները։
Յ.Ալիևն ասել է, որ Ադրբեջանի պատմական հողերում բնական ռեսուրսների ապօրինի շահագործմանը զուգահեռ, Հայաստանը տարածաշրջանում էկոլոգիական տեռոր է իրականացնում։
«Հայաստանը Լաչինի ճանապարհի օգտագործմամբ կողոպտում է Ադրբեջանի տարածքից օգտակար հանածոների հանքավայրերը։ Նրանք կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը և բազմիցս միջազգային հանրության ուշադրությանն են ներկայացվել՝ Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքում լայնածավալ անօրինական տնտեսական գործունեության անհերքելի և լավ փաստագրված ապացույցներ։ Մինչ օկուպացիան այս հողերում հայտնաբերված օգտակար հանածոների 151 հանքավայրերից 52-ն առաջին անգամ շահագործվել են 1993-2020 թվականներին։ Բացի ինքնիշխան պետության բնական ռեսուրսների ապօրինի շահագործումից, հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվել են առանց բնապահպանական բավարար վերահսկողության, կեղտաջրերի մաքրման և հողերի մելիորացիայի՝ առանց բնապահպանական և տեխնիկական չափանիշների պահպանման»,- ընդգծել է նա։