Բաքվում իր աշխատանքն է սկսել Ադրբեջանի կրոնական գործիչների ֆորումը
Բաքվում իր աշխատանքն է սկսել Ադրբեջանի կրոնական գործիչների ֆորումը։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը՝ հղում անելով կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեին, միջոցառումը նվիրված է «Կրոնական կրթության արդի հիմնախնդիրները. ավանդույթներ, փորձ և հեռանկարներ» թեմային։
«Կրոնական սպառնալիքները աշխարհիկ պետությունում. քաղաքական-գաղափարական հայացք», «Կրոնական գործոնի դերը կանանց իրավունքների իրացման գործում», «Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ. փորձ, ավանդույթներ և ժամանակակից մարտահրավերներ», «Կրոնական կրթության մոդելները աշխարհիկ պետությունում. տեսություն և պրակտիկա» թեմաներին նվիրված պանելային նիստերին կքննարկվեն կրոնական ոլորտում քաղաքականության հիմնական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։
Միջոցառմանը կներկայացվի նաև լուսանկարչական ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջան. քարտեզներ, ցուցանմուշներ, հուշարձաններ, տեղահանություն» թեմայով։