Ադրբեջանում կկառուցի երկրի ամենամեծ երկաթուղային կամուրջը
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն երկաթուղային կամուրջ է կառուցում Հաքարի գետի վրայով, որը կլինի ամենամեծը երկրում։
Caliber.Az-ը ՓԲԸ-ին հղումով հայտնում է, որ կառույցի երկարությունը կկազմի 418 մետր, իսկ լայնությունը՝ 6,5 մետր։
Աշխատանքներն իրականացվում են Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի շինարարության շրջանակներում, որի հիմքը դրվել է անցյալ տարվա փետրվարի 14-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ նախագծի իրագործումը կավարտվի հաջորդ տարվա վերջին։
Նշենք, որ երկաթուղային գիծը միակողմանի է, երկարությունը առանցքի երկայնքով 110,4 կիլոմետր է։ Գծի վրա կգործի 9 կայան՝ Հորադիզ, Մարջանլը, Մահմուդլու, Սոլթանլը, Գումլագ, Հաքարի, Մինջիվան, Բարթազ, Աղբենդ։
Նախագծի շրջանակներում շահագործման կհանձնվի նաև 456 արհեստական ինժեներական կառույց, 70 շրջադարձ, 110,4 կմ երկարությամբ կապի և ազդանշանային գիծ։