Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում ավելացել է բանկերի հաճախորդների բազան
29 0Հոկտեմբերի 2024 21:17
2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանում բանկերի հաճախորդների թիվը տարեկան կտրվածքով աճել է 10,1%-ով կամ 1 մլն 444,5 հազար մարդով՝ հասնելով 15 մլն 784,885 հազարի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկին (ԱԿԲ) հղումով, այս տարվա սեպտեմբերի 1-ի համեմատ՝ բանկի հաճախորդների թիվն աճել է 149,5 հազար մարդով։
Այս ընթացքում բանկերի հաճախորդների հաշիվների թիվը տարեկան կտրվածքով աճել է 21,2%-ով կամ 7 մլն 920,1 հազարով և կազմել 45 մլն 359 360 հազար։
Այս ժամանակահատվածում հաճախորդների հաշիվների 78,2%-ը կազմել են ընթացիկ հաշիվները (35 մլն 457,9 հազ.), 20,8%-ը՝ վարկային հաշիվները (9 մլն 455 հազ.), 1%-ը՝ ավանդային հաշիվները (446,5 հազ.):
Caliber.Az
Դիտումներ: 139