Քաղաքականություն
A+
A-
Դժվար կլինի իրականացնել 3+3 ձևաչափը. Ֆարիդ Շաֆիև
13 Մայիսի 2022 12:39
«Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը և իրավիճակը մյուս թևերում մեզ մղում են Թուրքիայի հետ սերտ համագործակցության»:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Շուշայի հռչակագիրը և ադրբեջանա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» խորագրով համաժողովում։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա են զարգացած տարածաշրջանային մեխանիզմներ։ Օրինակ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռյակը։ Իսկ «3+3» ձևաչափը կյանքի կոչելը դժվար կլինի։ Ադրբեջանի համար հնարավորություններ կլինեն, և մենք պետք է դրանք իրացնենք Թուրքիայի հետ»,- ասել է նախարարը։
Caliber.Az
Դիտումներ: 205