Թուրքիան և Բուլղարիան համաձայնագրեր կստորագրեն Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ
Թուրքիան և Բուլղարիան ապրիլի վերջին նախատեսում են համաձայնագիր ստորագրել՝ երկու երկրների միջև գազի ենթակառուցվածքի ընդլայնման մասին, ինչպես նաև համաձայնագրեր՝ Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ, որոնք կավելացնեն Ադրբեջանից եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումների ծավալը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը։
Նրա խոսքով, հաջորդ տարի Բուլղարիան կկարողանա Lխտացված բնական գազ ստանալ հունական Ալեքսանդրուպոլիսի տերմինալով, թուրքական Մարմարա-Էրեգլիսի նավահանգստով և ադրբեջանական բնական գազ՝ բուլղարա-հունական միջհամակարգային գազատարով։
Ներկայումս Բուլղարիան բավարարում է իր կարիքների մեկ երրորդը Ադրբեջանից գազատարով։ Այն մատակարարվում է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ՝ Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորով: