Իլհամ Ալիևն ընդունել է Total Energies ընկերության հետազոտության և արդյունահանման հարցերով նախագահին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Total Energies ընկերության հետազոտության և արդյունահանման հարցերով նախագահ Նիկոլաս Թերազին։
Այս մասին, ըստ Caliber.Az-ի, ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Հանդիպմանը նշվել է, որ SOCAR-ը և Total Energies-ը հաջողությամբ համագործակցում են երկար տարիներ։ Կողմերը քննարկել են՝ առաջիկա ամիսներին «Աբշերոն» գազի հանքավայրում արդյունահանման մեկնարկը։
Նիկոլաս Թերազն ընդգծել է Total Energies-ի նվիրվածությունն ու շահագրգռվածությունը՝ Ադրբեջանի հետ համագործակցելու հարցում և հայտարարել է՝ ընկերության գործունեությունը մեր երկրում ընդլայնելու մտադրության մասին։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում պոտենցիալ նախագծերի շուրջ՝ ի լրումն նավթի և գազի ոլորտում ավանդական համագործակցության։