«Մենք եղբայրական Թուրքիայի Զինված ուժերի կողքին ենք ահաբեկչության դեմ կատաղի պայքարում» Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և բանակի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, ցավակցական ուղերձում ասվում է.
«Խորապես վշտացած եմ թուրքական փառապանծ բանակի զինվորների զոհվելու և վիրավորվելու լուրով այն տարածաշրջանում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում Թուրքիայի Զինված ուժերի կողմից՝ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու և խաղաղ բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով։
Ձեր ցավը նաև մեր ցավն է։
Մենք միշտ եղբայրական Թուրքիայի Զինված ուժերի կողքին ենք ահաբեկչության դեմ կատաղի պայքարում և լիովին աջակցում ենք ձեզ:
Կիսում եմ նահատակների մերձավորների վիշտը և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: