Ղարաբաղ
A+
A-
Շուշան առաջարկվում է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
20 Մայիսի 2022 11:40
Շուշան առաջարկվում է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, նման առաջարկով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցով Մալթայի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Ռայմոնդ Բոնդինը՝ Շուշայում «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում՝ մշակութային միջավայրի վերակենդանացման միջոցով» խորագրով միջազգային խորհրդաժողովում:
Նա նշել է, որ Շուշան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու լավագույն թեկնածուն է. «Դա մեկ անգամ ևս ապացուցում է Շուշա քաղաքի գեղեցկությունը, բնապատկերը և այն նշանակությունը, որ ադրբեջանցիները տալիս են այս քաղաքին»:
Caliber.Az
Դիտումներ: 162