Ղարաբաղ
A+
A-
Ջաբրայիլում կհորատվեն արտեզյան և սուբարտեզյան հորեր
04 0Հոկտեմբերի 2023 19:07
Ադրբեջանի համանուն շրջանի շրջկենտրոն Ջաբրայիլ քաղաքում կօգտագործվեն ստորերկրյա ջրերը, որոնց համար կհորատվեն արտեզյան և սուբարտեզյան հորեր։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել է «Ազերսու» ԲԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլլին, ԲԲԸ-ի մասնագետներն արդեն պատրաստել են Ջաբրայիլի ջրամատակարարման նախագիծը։
«Այս պահին պատրաստ է ջրամատակարարման և բաշխիչ ցանցի նոր նախագիծը։ Հաջորդ փուլում կիրականացվի Ջաբրայիլի շրջանի երեք գյուղերին խմելու ջրով ապահովելու ծրագիրը։
Հետագայում նախատեսվում է աշխատանքներ տանել՝ տարածքում ժամանակին գոյություն ունեցող արտեզյան հորերի և քյահրիզների վերականգնման ուղղությամբ։ Այս պահին Ջաբրայիլ քաղաքում ծառայող զինծառայողներին խմելու ջրով ապահովելու խնդիր չկա»,- ընդգծել է Ա.Ջաբրաիլլին։
Caliber.Az
Դիտումներ: 141