twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանի ղեկավարությունը համոզվել է հակական վերնախավի ապերախտության մեջ» Շատիլովը՝ Caliber.Az-ում

30 Հունվարի 2023 13:15

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի կառավարությանը առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալական գիտությունների և զանգվածային հաղորդակցությունների ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ-ի առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Մոսկվան դժգո՞հ է Երեւանի որոշումից։

- Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը վկայում է Եվրամիության հետ Հայաստանի ղեկավարության համագործակցության առնչությամբ Մոսկվայի որոշակի գրգռվածության մասին։ Հատկապես Ուկրաինային ժամանակակից ռազմական տեխնիկա մատակարարելու կապակցությամբ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։ Առավել ևս, Կրեմլը կարծում է, որ եվրոպացիների «փափուկ» ներթափանցումը Հայաստան Վաշինգտոնին թույլ կտա ավելի արդյունավետ խաղալ տարածաշրջանում չար ու բարի «քննիչների» դերը, քանի որ ԵՄ-ի ներկայացուցիչները սերտորեն կփոխգործակցեն ամերիկացիների հետ։

- Ձեր կարծիքով, կհետևեն արդյո՞ք, Ռուսաստանի կողմից ինչ-որ գործողություններ։

- Ներկա պահին Ռուսաստանը զբաղված է այլ, հետխորհրդային տարածքի ավելի կարեւոր հատվածներով, հետևաբար կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության դեմարշին ակտիվ եւ կոշտ արձագանք չի հետևի։ Մոսկվան կփորձի պահպանել հայ հասարակության վրա «ապրուստի համար նվազագույն չափով» ազդեցությունը՝ տեղական էլիտաների հետ պարզաբանումները հետաձգելով մինչ ավելի լավ ժամանակներ։

- Ի՞նչ նպատակներ է հետապնդում ԵՄ-ն Հարավային Կովկասում և ինչպիսի՞ գործիքներ է օգտագործում դրա համար։

- Եվրամիությունը ներկա ժամանակ գործնականում չի տիրապետում աշխարհաքաղաքական սուբյեկտիվությանը, վերջին տարիներին նրա ղեկավարները բացահայտորեն գործում են ԱՄՆ քաղաքականության ազդեցության ոլորտում, հրաժարվելով սեփական ռազմավարական գծից: Սակայն, Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայիս առաքելությունը, միջազգային ԶԼՄ-ներում որոշակի լուսաբանումներով կարող է որոշակիորեն վերականգնել եվրոպական արտաքին քաղաքական խարխլված հեղինակությունը: Ինչպես նաև կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից եվրոպացիները կօգտագործվեն Թուրքիայի զսպման քաղաքականության շրջանակներում, որի ակտիվությունը ավելի ու ավելի է զայրացնում Արևմուտքին։ Այսպիսով, Ղուրանի այրման հետ կապված վերջին բացահայտ սադրանքը հանդիսանում է ոչ այնքան եվրոպացի աջ արմատականների սկանդալային արարմունքը, որքան կոշտ բացասական ազդանշան Անկարային:

- Կարելի է արդյո՞ք պնդել, որ Մոսկվան որոշակի չափով կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա։

- Ռուսաստանը իրոք դանդաղեցրել է հայկական ուղղությամբ ընթացքը։ Ընդ որում, սա ոչ այնքան նահանջ է աշխարհաքաղաքական հակառակորդների ճնշման ներքո, որքան մի քանի գործոնների գիտակցում։ Նախ, «Հատուկ ռազմական գործողության» պայմաններում (չակերտները - Խմբ.) Մոսկվայի ակտիվ աջակցությունը Երևանին հղի է արդեն Հարավային Կովկասում «երկրորդ ճակատի» առաջացմամբ, և ՌԴ-ն նման ձանրաբեռնվածությանը բացահայտ չի դիմանա։

Երկրորդը, Ռուսաստանի ղեկավարությունը համոզվել է Մոսկվայի նկատմամբ հայկական էլիտաների ապերախտության մեջ, ովքեր Մոսկվայի նկատմամբ գրավում են բացառապես սպառողական դիրքորոշում։

Երրորդը, Ռուսաստանը բավական կառուցողական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հետևաբար ակնհայտորեն չի ցանկանում ձվերը մեկ զամբյուղի մեջ դնել։

- Չնայած որոշակի հույսերին, 2022 թվականին Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրեցին, թեև Ադրբեջանը Հայաստանին դա անելու բացահայտ կոչ էր անում։ Ինչո՞ւ է Երևանը հրաժարվում խաղաղության պայմանագիր ստորագրելուց։ Ո՞ր երկրներն են հայկական կողմին մղում ապակառուցողական գործողությունների։

- Իմ կարծիքով, ներկա պայմաններում Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի հիմնական հակառակորդները գտնվում են Վաշինգտոնում։ Հենց նրանք են փորձում խնդրահարույց իրավիճակը օգտագործել ինչպես Թուրքիային, այնպես նա էլ Ռուսաստանին զսպելու համար։

Caliber.Az
Դիտումներ: 321

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

174
02 Նոյեմբերի 2024 12:11
2

Մուստաֆաևն ու Գրիգորյանը հանդիպել են սահմանին. բանակցությունների մանրամասներ

168
02 Նոյեմբերի 2024 10:08
3

Օկամպո. «կռահում», թե՞ խաղադրույքների բարձրացում: Փողը հոտ չունի

94
02 Նոյեմբերի 2024 12:45
4

Հատարարվել է Ղարաբաղում ձեռներեցության սուբյեկտների թիվը

68
02 Նոյեմբերի 2024 12:59
5

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում հանդիպում է անցկացվել թուրք պրոֆեսոր Օրթայլիի հետ

63
02 Նոյեմբերի 2024 12:39
6

Արևելյան Զանգեզուրի վերականգնման կառույցը ավելի քան 40 մլն մանաթ կհատկացնի շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների համար

57
02 Նոյեմբերի 2024 12:57
7

Համաշխարհային լրատվամիջոցների ձայնը. Բաքվից մինչև ամբողջ աշխարհ ՏԵՍԱՆՅՈՒԹ

52
04 Նոյեմբերի 2024 12:27
8

Ջաբրայիլում ավարտվել են Հաղթանակի օրվան նվիրված սպորտային մրցումները

52
02 Նոյեմբերի 2024 12:50
9

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային

50
02 Նոյեմբերի 2024 12:07
10

Լեյլա Ալիևան այցելել է Բնական պատմության թանգարան

44
02 Նոյեմբերի 2024 12:44
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading