twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հատյալ խաղաղ պայմանագիր, Հարավային Կովկաս և Հայաստանի վերազինում Դժվար զրույց Կրիվոշեևի հետ

28 0Հոկտեմբերի 2024 19:26

Caliber.Az-ի հարցազրույցը` ռուսաստանցի լրագրող, Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Կարնեգիի բեռլինյան կենտրոնի հեղինակ Կիրիլ Կրիվոշեևի հետ։
 
— Ի՞նչ եք կարծում, Կիրիլ, ինչո՞ւ է Հայաստանը այդպես շտապում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը կնքել նախքան COP29 համաժողովի մեկնարկը։
 
— Շտապո՞ւմ: Այդպիսի բան չկա։
 
— Դե ինչպե՞ս թե չկա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վերջերս բազմիցս առաջարկել են ստորագրել հատյալ խաղաղ պայմանագիր, ընդ որում նախքան Հայաստանի սահմանադրությունը վերանայելը, ինչը պնդում է Ադրբեջանը։
 
— Իմ կարծիքով, հայ-ադրբեջանական հատյալ խաղաղ պայմանագրի ստորագրումը ոչ մի կերպ կապ չունի COP29-ի հետ։ Այդ միջոցառումը որպես նման պայմանագրի ստորագրման առիթ դիտարկելը՝ տարօրինակ է, քանի որ այն բացարձակապես խաղաղ պայմանագրի մասին չէ։ Այդ միջոցառումը քաղաքականության վրա  ազդում է միայն մեկ ուղղությամբ. կա ենթադրություն, որ մինչ այդ զինված էսկալացիան անհնար է, և դա, հավանաբար, ճիշտ է։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք ռազմական էսկալացիա նման կարևոր միջոցառումից առաջ։ Ամենայն հավանականությամբ, այն և չի էլ լինի։
 
— Ենթադրենք, սա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ասեք, ի՞նչ նպատակներ է դնում Հայաստանի ղեկավարությունը՝ Բաքվին թախանձագին կոչ անելով հատյալ խաղաղ պայմանագիրըկնքել:
 
—Առաջինը, Նիկոլ Փաշինյանը ուզում է խաղաղ պայմանագիրը կնքել հատյալ ձևով, որպեսզի իրեն հանգիստ թողնեն։ Նա ուզում է ինչ-որ կերպ ձևակերպել իր պարտավորությունները, առաջին հերթին, Բաքվի առջև՝ չհարձակվելու մասին ակտի նման մի բան։ Ահա սա է  մի տեսակ ողջ տրամաբանությունը:
 
Երկրորդը՝ այո, ես համաձայն եմ, որ Հայաստանում մի կողմից խոսք է գնում սահմանադրության մասին, իսկ մյուս կողմից նրանք չեն ուզում այն փոխել և դրանով քաշքշում են հարցը։ Ըստ երևույթին՝ կարծում են, որ միայն այն ուղղումները կատարելը, որոնք հարկավոր են Ադրբեջանին՝ քաղաքականապես վտանգավոր է: Նշանակում է, որ ամեն ինչ պետք է կատարել ամբողջությամբ, ինչը ընդհանուր առմամբ երկար ժամանակ կխլի։ Ես համարում եմ, որ մինչև 2027 թվականը, որն ընդհանուր առմամբ նախատեսված է Հայաստանի նոր սահմանադրության մշակման համար՝ ճիշտ որոշում է։ Մինչ այդ ժամանակ հնարավոր կլինի մշակել նորմալ փաստաթուղթ, քանի որ Հայաստանի ներկայիս սահմանադրությունը թույլ չի տալիս կառուցել ժողովրդավարական պետություն։ Այն գրվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի պահպանի իշխանությունը, իսկ Փաշինյանը թավշյա հեղափոխությունը իրականացնելուց հետո, պարզապես սկսեց ապրել դրանով։ Իսկ հաշտ ու խաղաղ, այն պետք է վերաշարադրվի ամբողջությամբ՝ նորմալ խորհրդարանական հանրապետության պայմաններում: Սա  ճիշտ է:
 
Երրորդը, առանցքային նպատակը՝ խաղաղ պայմանագիր ստորագրելն է, որպեսզի նրանում լինի տարածքային ամբողջականության ճանաչման միայն մեկ կետ՝ պետք եղած դեպքում Ադրբեջանին նախատելու համար։ Վերջ։ Այլ նպատակներ չկան։
 
— Դուք ինչպես կբացատրեք այն, որ Երևանը, չնայած ՀԱՊԿ-ից դուրս գալու հավաստիացումներին, այնպես էլ չի համարձակվում դա անել։
 
— Կարծում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս՝ հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ  ինչ-որ բան չանելը ավելի լավ է, քան ինչ-որ բան անելը։ Սա պաշտոնյայի, քաղաքական գործչի մի տեսակ այդպիսի տրամաբանությունն է։ Եթե ​​հնարավոր է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, ապա ավելի լավ է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Առավել ևս, որ ՀԱՊԿ-ը՝ բացարձակապես անպետք կազմակերպություն է, որը դե ֆակտո ոչ մի բանի վրա չի ազդում, իսկ դրանից դուրս գալը՝ անհարկի ծակոց է Ռուսաստանին, ավելորդ գրգռում է։ Ինչի՞ համար։ Եթե ​​ՀԱՊԿ-ը՝ կա, թե չկա՝ նույն բանն է։ Այո և ֆորմալ առումով սա ի՞նչ կտա Հայաստանին։ Կարելի է ենթադրել, որ դրանից դուրս գալը որոշակի դիվիդենտներ կբերեր Արևմուտքի կողմից։ Բայց ոչ։ Այնպես որ, դրանում մեծ իմաստ չկա: Հետևաբար, ըստ երևույթին, կազմակերպությունում Հայաստանի սառեցված անդամակցությունը այդպես էլ կշարունակվի, ընդ որում դա կարող է տևել տարիներ։ Ինչո՞ւ ևս տաս տարի այնպես չապրել: Հեշտությամբ հնարավոր է:
 
— Իսկ ու՞ր մնացին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պլանները Հարավային Կովկասում։
 
— Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին որևէ պլան ունի այս տարածաշրջանում։ Եթե ​​նույնիսկ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին հարցնեք. «Դուք ի՞նչ պլաններ եք դիտարկում Հարավային Կովկասի հաշվով», նրանք հասկանալի ոչինչ չեն ասի։ Հարավային Կովկասը հիմա որևէ կարևոր արժեք չի ներկայացնում Նահանգների համար։ Ավելի շուտ նրանք այն դիտարկում են որպես Իրանին և Ռուսաստանին սահմանակից տարածաշրջան: Վերջ։ Քամալա Հարիսն ասել է, որ իր հիմնական գլխավոր ընդիմախոսը Իրանն է, իսկ Դոնալդ Թրամփը, նրանով հանդերձ, որ Իրանին նույնպես օհո-հո ինչպես է սպառնացել, ավելի շատ շեշտը դնում է Չինաստանի վրա։ Թեեւ հնարավոր է, որ այս կամ այն ​​թեկնածուի հաղթանակի դեպքում ուշադրության կիզակետը կարող է փոխվի:
 
Իսկ ահա, ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այո, այն անտագոնիստական ​​է Թուրքիային և Ադրբեջանին։ Սա սովորական գործ է, և նման քաղաքականությունը շարունակվելու է: Ֆրանսիան ուզում է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Հայաստանը՝ նրա կարևոր գործընկերն է։ Եթե ​​ենթադրել, որ Ֆրանսիան միայնակ կարող է ինչ-որ բան անել, ապա ես հակված չեմ քաղաքական գործիչներին համարել այնքան շնորհալի, որ նրանք նախօրոք այդքան շատ քայլեր հաշվարկեն։ Իմ համոզմունքով, իրավիճակը միշտ ընթանում է հեղեղաձև: Նույնիսկ եթե քաղաքական գործիչները փորձում են նրանում որոշակի շտկումներ կատարել, նրանք ավելի վատացնում են, ոչ թե լավացնում: Ես չունեմ որևէ օրինակ, երբ քաղաքական գործիչները հասել են ինչ-որ բանի: Սովորաբար ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ոչ ոք չի ցանկացել։
 
— Այսինքն Դուք համարու՞մ եք, որ Արևմուտքը հենց այնպես է զինում Հայաստանին։
 
— Նայած ինչով է զինում և ինչ պայմաններով։ Զինում է ֆրանսիական ինչ-որ զրահամեքենաներով։ Եվ ի՞նչ։ Մենք չէ որ հասկանում ենք, որ զինում են ոչ թե անվճար, այլ փողի դիմաց։ Կոպիտ ասած, եթե դու վաճառող ես, ապա շուկայի ընդլայնումը և գնորդների քանակն ինքնին միշտ լինելու է քո նպատակը։ Գնում են՝ վաճառում ես։ Վերջ։ Ուրիշ շահեր չկան։ Այո, և նաև գնում են, որպեսզի մեծացնեն հայկական ենթակառուցվածքի կապն արևմտյանի հետ, Ռուսաստանի հետ զուտ տեխնիկական կապերը խզելու համար՝ նույնպես նրա նպատակն է։ Բայց, եթե հնարավոր համարենք, այն ենթադրությունը, որ Արևմուտքը Հայաստանին զինում է Ադրբեջանի վրա հարձակվելու համար՝ կտրականապես տարօրինակ գաղափար է։ Որովհետև անհնարին է Հայաստանին այնքան զինել՝ նույնիսկ ամենայն ցանկության դեպքում։ Այս առումով տեղին է հարցնել. իսկ ի՞նչ ծավալներով է անհրաժեշտ այդ նպատակով զենք մատակարարել։ Դա հնարավոր չէ անել, նույնիսկ եթե անկեղծորեն նման նպատակ դնել: Նման նպատակ  դրված չէ: Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր բանակը պատերազմում պարտությունից հետո, մի տեսակ վերականգնել այն։ Ոչ ոք չի ասել, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա։ Իսկ զրահամեքենան՝ ամենասարսափելի զենքը չէ, դա ընդհանրապես զենք չէ, այլ մեքենա է, վերջիվերջո նրանց չէ որ հրթիռներ չեն մատակարարել։ Տեսեք, ինչ են մատակարարում Ուկրաինային, իսկ ինչ Հայաստանին, ընդ որում՝ առևտրական հիմունքներով։ Ոչ ոք Հայաստանին զենք չի նվիրում, սա ընդամենը շուկա է։ Եվ, ի դեպ, Հայաստանն ինքն  է տրամադրված անցնել զենքի արեւմտյան շուկա։ Սա նրա ցանկությունն է, և հիմարություն կլիներ, եթե Արևմուտքն ասեր. «Մենք ձեզ չենք մատակարարի»: Կտան: Տալիս են ու կտան։
 
— Դուք ասում եք, որ Ֆրանսիան Հայաստանին միայն զրահամեքենաներ է մատակարարում։ Բայց այդ դեպքում ի՞նչ կասեք 155 մմ ինքնագնաց «САУ CAESAR»-ի մասին: Եվ գումարները, որոնք հատկացվում են Խաղաղության եվրոպական հիմնադրամից, որոնք դարձյալ ուղղվում են Հայաստանի սպառազինմանը։
 
— Դե հետո ի՞նչ, Հայաստանը պետք է հավերժ նստի խորհրդային «Դ-30» հաուբիցների վրա։ « САУ CAESAR»-ը ակնհայտորեն այն զենքը չէ, որը թույլ կտա հետ վերցնել Ղարաբաղը և միաժամանակ Բաքուն։ Փոխարենը դրանց գնումը հնարավորություն կտա Հայաստանին նստեցնել արկերի նատօյական ստանդարտին և աստիճանաբար մեծացնել այդ կախվածությունը։ Դարձյալ, սա քաղաքականություն է և շուկա: Գումարներ հատկացվում են, բայց Արևմուտքը չէ-որ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի պահպանի Ռուսաստանին հակակշռության մեջ Հայաստանում վստահությունը։ Ինչպե՞ս է դա արվում: Այ այսպես։
 
— Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան ՌԴ-ից նրա ամբողջական հեռացման դեպքում:
 
— Իմ կարծիքով, դրա հիանալի օրինակը՝ Մոլդովան է, որն ընդ որում չի սահմանակցում Ռուսաստանին։ Այն երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը, ամենից հաճախ են զգում վտանգները նման անջատումից: Կարելի է ինչ-որ բանով սպառնալ: Իսկ երբ երկիրն ուղղակիորեն հարակից չէ Ռուսաստանին, ապա տարբերակներն ավելի շատ են։ Այո, Մոլդովան հարուստ երկիր չէ, բայց նա ավելի շատ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, քան նրան ուզում են վերցնել այնտեղ: Մոտավորապես նման ապագան է սպասվում Հայաստանին։

Caliber.Az
Դիտումներ: 397

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading