twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

11 Օգոստոսի 2025 17:44

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում հավաքում է Ղարաբաղը կամավոր լքած հայերի անձնական տվյալները: Ըստ Հայաստանի կառավարության աղբյուրների՝ նրանցից պահանջում են տրամադրել անձնագրերի, ծննդյան վկայականների և այլ փաստաթղթերի սկանավորված պատճենները:

Տվյալների հավաքագրումը կատարվում է մարդասիրական օգնություն տրամադրելու պատրվակով: Բայց հետաքրքիր է, թե ինչու է դա իրականում արվում: Ի՞նչ ենթադրություններ կարող են լինել:

Այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքներով Caliber.Az-ի հետ կիսվել են հայտնի փորձագետներ:

Հայ վերլուծաբան և հրապարակախոս Իշխան Վերդյանը նշել է, որ անկեղծ ասած, ինքը շատ զարմացած է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ այն է մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղը լքած հայերին:

«Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նույն Ռուսաստանը՝ ի դեմս խաղաղապահ զորախմբի, այդ նույն Ղարաբաղում, իր դրածոների (Վարդանյան և ընկ.) ձեռքով խոչընդոտեց Ադրբեջանի կողմից նույն հայերին ուղարկված մարդասիրական օգնությունը։ Այդ ժամանակ մարդիկ իսկապես օգնության կարիք ունեին, բայց ոչ ոքի դա չէր հետաքրքրում։ Իսկ հիմա դա հանկարծ կարևոր դարձավ։

Ես, թերևս, կկարեկցեի նախկին ղարաբաղցի հայերին այն առումով, որ նրանք դարձել են Ռուսաստանի քաղաքական գործիքը Հայաստանի դեմ խաղում։ Բայց, կյանքը ցույց է տալիս, որ նրանցից շատերը դեմ չեն մինչև վերջ գործիքի կարգավիճակում մնալուն», - ցավով նշել է վերլուծաբանը։

Դրանից ելնելով, ըստ Վերդյանի, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը վերանայում և մոբիլիզացնում է իր մարդկային ռեսուրսները։

«Կարելի է միայն զարմանալ, որ հայկական պետությունը իր տարածքում նման գործողությունները չի համարում սեփական պետականության համար սպառնալիք։ Մարդասիրական օգնություն է ուղարկվում երկիր, որը նա չի խնդրել կամ թույլատրել։ Հետաքրքիր է, արդյոք կլինի՞ պաշտոնական արձագանք։ Թե՞ նրանք չափազանց թույլ են, որպեսզի արգելեն ռուսական մարդասիրական օգնությունը, ինչպես արգելում էին ադրբեջանական օգնությունը», - հարցնում է Վերդյանը։

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Մուրադ Սադադդինովը նշել է, որ, ամենայն հավանականությամբ նախապատրաստվում են հերթական սադրիչ գործողություններ՝ օգտագործելով նախկինում Ղարաբաղի տարածքում ապրած մարդկանց։

«Ինչպես հիշում ենք ղարաբաղյան իրադարձությունների պատմությունից, այս մարդիկ միշտ օգտագործվել են քաղաքական նպատակներով՝ տարբեր սադրանքների համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես դեռ ղարաբաղյան իրադարձությունների նախնական շրջանում օգտվում էին նրանցից՝ կազմակերպելով տարբեր հանրահավաքներ, առաջ քաշելով տարբեր պահանջներ և այլն։ Իսկ հիմա այս կոնտինգենտի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում։

Հավանաբար, մարդասիրական օգնություն տրամադրելու քողի տակ փաստաթղթերի հավաքագրման նպատակը կարող է լինել նախկինում այդ տարածքներում ապրած մարդկանց թվաքանակի ճշտումը։

Ենթադրում եմ, որ որոշ չափով, գուցե, այս մարդիկ ապագայում օգտագործվեն Ադրբեջանի դեմ պահանջներ ներկայացնելու համար։ Գուցե, որպեսզի Ադրբեջանը նրանց հնարավորություն տա վերադառնալ այն տարածքներ, որտեղ նրանք ապրել են։ Կամ էլ նրանք կօգտագործվեն Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար՝ որպեսզի նրանք ապահովեն նախկինում Ղարաբաղում ապրած հայտերի վերադարձը», - ենթադրել է փորձագետը։

Ինչ վերաբերում է այս թեմային ընդհանուր առմամբ, ժամանակին ադրբեջանական կողմը չի խանգարել նրանց ապրել Ադրբեջանի տարածքում, հիշեցրել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 477

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

194
10 Հունվարի 2026 10:38
2

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

161
09 Հունվարի 2026 10:29
3

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

154
09 Հունվարի 2026 16:56
4

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

139
10 Հունվարի 2026 09:58
5

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

136
09 Հունվարի 2026 17:25
6

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

122
09 Հունվարի 2026 21:16
7

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

120
09 Հունվարի 2026 09:48
8

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

119
09 Հունվարի 2026 17:24
9

Մտավոր սեփականության գործակալություն. «Սարը գելին» երգը պատկանում է ադրբեջանցի թուրքերին

114
09 Հունվարի 2026 18:31
10

Ադրբեջանն ու Հորդանանը դիտարկել են էներգետիկ համագործակցության հնարավորությունները

87
09 Հունվարի 2026 11:02
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading