Բելգիաական բանաձևը՝ Հայաստանի թելադրանքով Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստում՝ «արցախի հայերի վրա Ադրբբեջանի ռազմական հարձակումը և միջազգային իրավունքը» դատապարտող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթն ընդունվել է միաձայն։
Այդ անսպասելիորեն հայտնված բանաձևում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին»։ Բելգիայի խորհրդարանը նաև «միանշանակ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներն ու հռետորաբանությունը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համատեքստում»: Բանաձևում ասվում է՝ «Ադրբեջանի կողմից «լղհ»-ի նախկին առաջնորդների անօրինական կալանքի և անհասկանալի դատավարությունների մասին»: Ադրբեջանին կոչ է արվում «ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն»:
Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է «ապահովել «լղհ»-ի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը», ինչպես նաև կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը՝ պատճառված վնասը գնահատելու համար:
Բացի այդ, բանաձևը դիմում է ԵՄ-ին «կիրառել հասցեական պատժամիջոցներ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ-ի դիտորդական առաքելությունը Հայաստանում և վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ եթե Բաքուն խաղաղության նկատմամբ իսկական պատրաստվածություն չցուցաբերի»:
Մինչդեռ, Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հայերը կամավոր են ընդունել Հայաստան տեղափոխվելու որոշումը, ինչը հաստատվում է տեսագրություններով։ Եվ ահա, շուրջ երկու տարի անց, Բելգիայի խորհրդարանը հանկարծ պահանջում է «հետ փաթաթել ժապավենը»։ Այդ ինչու՞ հանկարծ նման ակտիվություն։ Եվ ի՞նչ իրական արժեք ունեն այս կոչերը։
Այս առնչությամբ Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են հայտնի փորձագետները։
Հարավային Կովկասի երկրների ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը համարում է, որ նման բանաձևերի համար այլևս չես զարմանում։
«Հայկական սփյուռքը քնած չէ՝ այն աշխատում է։ Ֆրանսիա, Բելգիա՝ նրանք բոլորը գործում են հայկական վարչակարգի աջակցությամբ։ Համապատասխանաբար, հետագայում ևս՝ Ադրբեջանի գործողությունների դատապարտումով, գոյություն չունեցող «լղհ»-ի նախկին «նախարարներին» ազատ արձակելու և այլ կոչերով նմանատիպ բանաձևեր կընդունվեն։
Շատ տարիներ նպատակաուղղված աշխատանք է անցկացվում։ Գումարը ներդրվել է՝ դրանք պետք է աշխատելով վաստակել։ Պատգամավորները, ինչպես և ցանկացած երկրում, հանդիսանում են լոբբիստներ։ Եթե խմբակցությունը ստացել է ֆինանսավորում, նա քվեարկելու և դրոշմելու է բանաձևերը։
Ցավալի է, որ այժմ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մի փոքր սառել են, չէ որ մենք Արևմուտքում ունենք ընդհանուր հակառակորդներ։ Մենք պետք է բելգիացի պատգամավորների նման գործողությունների դեմ հանդես գանք միասնական ճակատով։ Համատեղ ջանքերը կարող էին բացել որոշ եվրոպական կուսակցությունների աչքերը», - ենթադրում է Միխայլովը։
Նրա խոսքով, համատեղ հայտարարությունները կարող էին դառնալ թեկուզ արձագանք նման չարաճճիություններին։
«Ինչ վերաբերում է խնդրի էությանը՝ ինչ որ մեկը վճարում է, ինչ որ մեկը կատարում է։ Միջազգային հանրությունը չի արձագանքում դրան։ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակվում է, և ԵՄ-ի և Բաքվի միջև սեպ խրելու փորձերը ակնհայտ են։ Բայց դրան վիճակված չէ իրականանալ, թեկուզ այն պատճառով, որ Եվրամիությունը էժան էներգակիրներ վերցնելու տեղ չունի։ Ռուսաստանից գնումները դադարեցվել են պաշտոնապես, և հիմա ռեսուրսները գալիս են այդ թվում նաև Ադրբեջանից։
Այնպես որ Բաքուն ուժեղ հաղթաթուղթ ունի։ Եվ որքան էլ որևէ մեկը հաչի, հենց էներգառեսուրսներն ու քաղաքական ինքնուրույնությունն են, որ Արևմուտքին թույլ չեն տա ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր ճակատներում», - վստահ է փորձագետը։
Ադրբեջանցի քաղաքական տեսաբան Մուրադ Սադադդինովը նշել է, որ դժվար է համակարգված բացատրել, թե ինչու, և հանուն ինչ նպատակների է Բելգիայի խորհրդարանը այդչափ անհեթեթ բանաձև ընդունել։
«Ես դեռևս համարում եմ, որ առանցքային դերը պատկանում է հայկական սփյուռքին։ Բելգիայում բնակչության մոտ 40%-ը՝ Ֆրանսիայի հետ սերտորեն կապված ֆրանսախոս քաղաքացիներ են, իսկ Ֆրանսիայի հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի։ Հավանաբար, նա՝ Բելգիայի խորհրդարանի վրա՝ նման, մեղմ ասած տարօրինակ հայտարարություններ նախաձեռնել թուլ տվող ադելու լծակներ ունի:
Այժմ նույնիսկ համաշխարհային լրատվամիջոցները և ԱՄՆ-ի նախագահը բացահայտորեն հայտարարում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Սակայն մենք տեսնում ենք, որ աշխարհում դեռևս կան այս գործընթացը խաթարելուն ձգտող ուժեր։ Նրանց հարկավոր է առճակատում Հարավային Կովկասում, նրանք շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքի շարունակմամբ, մարդկանց զոհվելու մեջ։ Հանուն քաղաքական կամ շահադիտական նպատակներին հասնելուն՝ նրանք պատրաստ են ամեն ինչի։ Եվ այս դեպքում նրանք վարպետորեն օգտագործում են իրենց հնարավորությունները Բելգիայի խորհրդարանում։
Ինչ վերաբերում է ինքնին Բելգիայի խորհրդարանին՝ իրականության հետ որևէ կապ չունենեցող նման հայտարարությունները ոչ միայն անհեռանկարային են, այլ նաև խաթարում են հենց այդ մարմնի հեղինակությունը։ Սա խոսում է՝ նրա աշխատանքի մակարդակի և որոշումների կայացման սկզբունքների մասին։
Ի դեպ, արժե հիշել Բելգիայի խորհրդարանի պատմությունը։ 2007-ից 2011 թվականներին այն ռեկորդ սահմանեց իշխանության վակուումի տևողությամբ՝ մի քանի տարիների ընթացքում չկարողացավ ձևավորել կառավարություն և դարձավ ծաղրի առարկա համաշխարհային քաղաքականության մեջ», - հիշեցրել է Սադադդինովը։
Այլ կերպ ասած, այս կառույցից որևէ լուրջ բանի հույս չի կարելի ունենալ։
«Բայց այնուամենայնիվ ենթադրում եմ, որ հայկական սփյուռքային՝ կազմակերպությունները, օգտագործելով իրենց ազդեցությունն ու ֆինանսական ռեսուրսները, առաջ են մղել շտապ կազմված և վաղուց հնացած թեզերից պատճենված այս փաստաթուղթը։
Ոչ մեկի շահերին չհամապատասխանող այս անհեթեթ թղթի հայտնվելու այլ բացատրություններ պարզապես չկա։ Այս փաստաթուղթը նույնիսկ օգտակար չէ ինքնին հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության համար։ Դա ընդունել կարող էին միայն հայկական սփյուռքի այն ուժերը, որոնք գործում են երրորդ երկրների շահերից ելնելով և ձգտում են խաթարել խաղաղ գործընթացը, այլ ոչ թե նպաստել դրա ավարտին», - եզրափակել է փորձագետը։