Փոխնախարար. Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը
Ճապոնիայի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ ուսումնասիրելու Միջին միջանցքի հնարավորությունները։
Այսօր պատվիրակության հետ հանդիպել է թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմաթովը, հայտնում է Caliber.Az-ը։
Հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության, արտաքին գործերի նախարարությունների, ճապոնական ընկերությունների և Բաքվում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ։
Փոխնախարարը նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ ջանքեր են գործադրվում Միջին միջանցքում կենսական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն արագացնելու և դրա թողունակությունը աստիճանաբար մեծացնելու ուղղությամբ։
Միաժամանակ Հումմաթովը մանրամասն խոսել է Զանգեզուրի միջանցքի նշանակության մասին։
«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,- ընդգծել է փոխնախարարը։