Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը Մակրոնի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին բախումները
28 Սեպտեմբերի 2022 09:54
Սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։
Ֆրանսիայի նախագահը պետության ղեկավարին տեղեկացրել է՝ սեպտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած բախումները։ Նախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկի մասին։
Caliber.Az
Դիտումներ: 132