twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

09 Հունիսի 2025 17:01

Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ հարցազրույց է տվել սլովակյան «Hospodárske noviny» հրատարակությանը։
 
Այդ հարցազրույցը արտացոլել է՝ ինչպես աշխարհում իր դերի վերաբերյալ Բաքվի ռազմավարական տեսլականը, այնպես  էլ մեր երկրի արդարացի ակնկալիքները իր միջազգային գործընկերներից։
 
Հարցազրույցի առաջին մասը նվիրված էր Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերություններին, ինչպես նաև Բաքվի աշխարհաքաղաքական դոկտրինայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դերին։ Հաջիևը ընդգծել է, որ Բաքուն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին դիտարկում է որպես ավանդական բարեկամներ և գործընկերներ՝ դրանով հանդերձ առանձնացնելով այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չեխիան և Սլովակիան։
 
Նշելով, որ մեր երկրներն ունեն ընդհանուր մարտահրավերներ՝ Հաջիևը արտահայտել է կարևոր միտք. «Դուք մեզ համար հանդիսանում եք կարևոր գործընկերներ, որոնց միջոցով մենք կարող ենք մեր ուղերձները հասցնել Եվրամիությանը և այլ միջազգային կառույցներին»։ Այստեղ դիտվում է Բաքվի գիտակցված ռազմավարությունը. կապեր հաստատել ԵՄ-ի ոչ մեծ, բայց ակտիվ երկրների հետ, որպեսզի ազդել՝ ավելի իներտ կամ կողմնակալ արևմտաևրոպական կենտրոնների որոշումների ընդունման վրա։
 
Սակայն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հետ կապված գլխավոր թեմաներից մեկը դարձավ՝ մեր երկրի դերը Եվրոպայի էներգետիկ ճարտարապետության մեջ: Ինչպես հայտնի է, 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո,  էներգետիկ դիվերսիֆիկացիայի պահանջարկը ԵՄ-ի համար դարձավ գոյատևման հարց: Այս իրավիճակում Բաքուն դուրս եկավ առաջնային պլան՝ գազի անբավարար ծավալների մի մասը մատակարարելով Անդրանդրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով:
 
Պատասխանելով հարցին. «Արդյո՞ք Ադրբեջանը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել ածխաջրածինների եվրոպական շուկայից»,- Հաջիևը ընդգծել է, որ Բաքուն երբեք իր առջև նման նպատակ չի դրել՝ հիշեցնելով նաև Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման մասշտաբների անհամեմատելիությունը:
 
«Մենք  Ռուսաստանի հետ չենք մրցում նրա համար, թե ով կարող է Եվրոպային ապահովել էներգառեսուրսներով, մեր իրականությունը բոլորովին այլ է: Մենք ունենք մեր սեփական հնարավորություններ, և ես հավատում եմ, որ ադրբեջանական գազի շնորհիվ ԵՄ-ն կկարողանա նվազեցնել ճնշումը Միության արևելյան թևի էներգետիկ անվտանգության վրա», - եզրափակել է նախագահի օգնականը:
 
Խոսելով Եվրոպա գազի մատակարարումների ընդլայնման հեռանկարների մասին՝ Հաջիևը պատասխանել է, որ հարցը դեմ է առնում ենթակառուցվածքների և դրանցում ներդրումներ կատարելու ԵՄ-ի ցանկությանը. «Ադրբեջանը ունի գազի հարուստ պաշարներ Կասպից ծովում, սակայն Անդրադրիատիկ գազատարի և Հարավային գազային միջանցքի հզորություններն այսօր արդեն լիովին ծանրաբեռնված են։ Դրանք պետք է տեխնիկապես ընդլայնվեն»։
 
Հաջիևը նաև ընդգծել է այս առումով երկարաժամկետ պայմանագրերի անհրաժեշտությունը և դիվանագիտորեն, բայց հստակ նշել է. «գնդակը ԵՄ-ի դաշտում է»։
 
Հարցերի որոշակի մասը վերաբերվել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Հիքմեթ Հաջիևը նորից ընդգծել է Բաքվի հավատարմությունը բազմավեկտոր քաղաքականությանը՝ նշելով, որ Ադրբեջանը ձգտում է պահպանել նորմալ հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ, բայց դրա հետ մեկտեղ, լավ հարաբերություններ ունի Իսրայելի, ինչպես նաև Չինաստանի հետ: Դրանով հանդերձ, հավելել է Հաջիևը, Բաքուն արդյունավետ երկխոսություն է կառուցում ԱՄՆ-ի հետ: Նախագահի օգնականը նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալու հետ «հայտնվեցին առաջարկներ՝   համագործակցության մակարդակը ընդհուպ մինչև  ռազմավարական գործընկերության մակարդակին բարձրացնելու մասին»:
 
Զրույցում հատուկ դեր է հատկացվել Թուրքիային: Հաջիևը ընդգծել է, որ այն՝ եղբայրական երկիր է և Ադրբեջանի ռազմավարական դաշնակից՝ գոհունակությամբ նշելով այս պետության վերածումը համաշխարհային դերակատարի:
 
Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ադրբեջանի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ Հաջիևը առանձնացրել է երեք կարևոր կետ. Բաքուն ձգտում է պահպանել լավ հարաբերություններ երկու կողմերի հետ, խուսափում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական առճակատման ցանկացած միջամտությունից և միևնույն ժամանակ վճռականորեն աջակցում է այլ պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
 
Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքականության մոդելի մասին՝ Հաջիևը ամփոփել է. «Մեզ համար դա ինչ-որ մեկին բացառելու հարց չէ, այլ, ընդհակառակը, ներառման՝ փոխգործակցության առկա տարածքում միանալու։ Մենք համոզված ենք, որ երկկողմ հարաբերությունների մեկ հավաքածուն ոչ մի դեպքում չպետք է բացառի համագործակցության մյուս ձևաչափերը»։
 
Եվ, իհարկե, առանձին հետաքրքրություն է ներկայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը նվիրված զրույցի մասը։
 
Հերթական անգամ խաղաղ պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը անվանելով Հայաստանի օրենսդրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը՝ Հիքմեթ Հաջիևը որպես նորմալացման գործընթացը ձևավորող հիմնական գործոն է նշել այն փաստը, որ «տարածաշրջանում կազմավորվել է օրինականության և լեգիտիմության վրա հիմնված նոր ստատուս քվո»։
 
«Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունի», - ասել է Հաջիևը։
 
Նախագահի օգնականի այս խոսքերում կարելի է զգալ ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշման հաստատում, այլ նաև բոլոր համաշխարհային դերակատարների կողմից Հարավային Կովկասում արդարության վերականգնման վրա հիմնված նոր աշխարհաքաղաքական իրականության ընդունումը։ Հաջիևը թվարկել է այս նոր ստատուս քվոյի ցուցանիշները. «Տեղում խաղաղություն է, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղը այլևս չի հանդիսանում քննարկման առարկա։ Հայկական օկուպացիոն ուժերը լիովին դուրս են բերվել բոլոր ադրբեջանական տարածքներից»։ Այլ դրական գործոնների շարքում նա նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ կապի ուղու առկայությունը, խնդիրների քննարկումը առանց միջնորդների, ռազմական առճակատման տարրերի լիակատար բացառումը փոխադարձ օրակարգից։
 
«Մեզ հաջողվել է Հայաստանի հետ մեր հարաբերությունները ռազմական առճակատումից տեղափոխել քաղաքական վեճի վիճակի։ Եվ ես համարում եմ, որ սա լավ նշան է», - ամփոփել է Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հետ հարաբերությունների վիճակի վերաբերյալ գնահատումը։
 
Կարելի է եզրակացնել, որ հայ-ադրբեջանական ուղու վերաբերյալ Հաջիևի արտահայտությունների տոնայնությունը վկայում է՝ կողմերի՝ խաղաղության ճանապարհին փոխգործակցության նոր, ավելի համակարգված փուլին անցնելու մասին։
 
Ընդհանուր առմամբ, Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը լիովին բացահայտել է՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների էությունը, համաշխարհային ասպարեզում ապակառուցողական գործընթացների դարաշրջանում մեր երկրի գլոբալ քաղաքականության ստեղծագործական բնույթը։

Caliber.Az
Դիտումներ: 45

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

268
08 Հունիսի 2025 14:43
2

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

191
07 Հունիսի 2025 18:28
3

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

181
07 Հունիսի 2025 17:13
4

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

152
07 Հունիսի 2025 13:02
5

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

103
07 Հունիսի 2025 09:08
6

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

96
08 Հունիսի 2025 10:04
7

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

95
07 Հունիսի 2025 09:34
8

Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու նախագիծը արժանացել է միջազգային մրցանակի

91
07 Հունիսի 2025 10:20
9

Ադրբեջան. մեծ բեկումների և գլոբալ փոփոխությունների տարի Թեյմուր Աթաևի մտորումները

90
07 Հունիսի 2025 16:07
10

Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու

82
07 Հունիսի 2025 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading