twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

08 Հունիսի 2025 14:43

Սլովակական «Hospodárske noviny» հրատարակության հարցազրույցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի  ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
 
– Ադրբեջանը գնալով դառնում է ավելի կարևոր դերակատար Կովկասում։ Ի՞նչ դեր է խաղում Կենտրոնական Եվրոպան ձեր երկրի արտաքին քաղաքականության մեջ։
 
– Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները մենք դիտարկում ենք որպես մեր ավանդական բարեկամներ ու գործընկերները։ Նրանց հետ մենք ունենք պատմականորեն կազմավորված կապեր և բարեկամական հարաբերություններ՝ հատկապես եթե խոսել այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Չեխիան և Սլովակիան։ Ես շատ շնորհակալ եմ՝ հունիսին Պրահայում կայանալիք «Globsec» անվտանգության համաժողովին մասնակցելու հնարավորության համար։ Երբեմն մենք դիվանագիտորեն և թեթև հումորով նշում ենք, որ մեզ համար հարմար է երկխոսություն վարել մեր սլովակ և չեխ բարեկամների հետ, չէ որ մենք հիանալի հասկանում ենք միմյանց։ Մենք շատ ընդհանրություններ ունենք, մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների և դժվարությունների հետ։ Այս առումով կարող ենք ասել, որ դուք հանդիսանում եք մեզ համար կարևոր գործընկերներ, որոնց միջոցով մենք կարող ենք մեր ուղերձները հասցնել Եվրամիությանը և այլ միջազգային կառույցներին։ Հաշվի առնելով այս բոլոր ասպեկտները՝ եզրակացությունը ակնհայտ է. Կենտրոնական Եվրոպայի երկրները մեր հուսալի գործընկերներն են։
 
– Անցյալ տարվա մայիսին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այցելեց Բաքու՝ հիմնականում էներգետիկայի և պաշտպանության ոլորտների ավելի քան 40 ձեռնարկատերերից բաղկացած պատվիրակության հետ։ Հանդիսանում է արդյո՞ք էներգետիկան Ադրբեջանի համագործակցության առանցքային ոլորտ այլ երկրների, օրինակ՝ Սլովակիայի հետ։
 
– Այո, իհարկե։ Վերջին հաշվով, հենց էներգետիկայի շնորհիվ մենք շատ լավ կապեր ունենք Սլովակիայի և այլ երկրների հետ։ Բայց ես կցանկանայի ընդգծել. մեր հարաբերությունները հիմնված են պատմական համատեքստի վրա։ Մեր միջև նախկինում ևս եղել են բազմաթիվ մարդկային և քաղաքական կապեր։ Այս ավանդական հիմքի վրա մենք ակտիվորեն զարգացնում ենք տնտեսական և առևտրային հարաբերություններ։ Եվ էներգետիկան այստեղ հանդես է գալիս Եվրամիության երկրների հետ Ադրբեջանի համագործակցության և գործընկերության հիմնական տարր։
 
–Այժմ ինչպիսի՞ն է էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
 
–Ադրբեջանական գազի եվրոպական շուկա մատակարարումները իրականացվում են Անդրադրիատիկ խողովակաշարի միջոցով։ Այսօր Ադրբեջանը անմիջականորեն գազ է մատակարարում ութ եվրոպական պետություններ, իսկ ընդհանուր առմամբ այն օգտագործում են 12 եվրոպական երկրներ։ Մենք բազմիցս ապացուցել ենք, որ հանդիսանում ենք հուսալի գործընկեր։ Առավել ևս, գազի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը տեղի է ունենում առանց որևէ քաղաքական ենթատեքստի՝ սա բացառապես առևտրային հարց է, մաքուր բիզնես։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք մեր գործընկերների էներգետիկ անվտանգությամբ։
 
– Էներգետիկ անվտանգությունը սերտորեն կապված է աշխարհում ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Արդյո՞ք այս ոլորտում համագործակցությունն ակտիվացել է վերջին տարիներին, հատկապես 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո։
 
– Անկասկած։ 2022 թվականին Ադրբեջան այցելեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Սա գործնականորեն տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այդ ժամանակ Եվրամիության մոտ նոր էներգետիկ խթանի սուր կարիք ծագեց։ Եվ հենց Ադրբեջանը խաղաց առանցքային դեր այս խնդրի լուծման գործում։ Մենք Եվրոպային ապահովեցինք գազի անհրաժեշտ մատակարարումներով։ Վարչապետ Ֆիցոյի Բաքու այցը նույնպես այս քննարկումների մաս էր կազմում։
 
– Դուք կցանկանայիք արդյո՞ք, որպեսզի Սլովակիան դառնա ձեր էներգետիկ բիզնեսի մաս։
 
– Որքանով ինձ հայտնի է, Սլովակիան արդեն գնել է որոշակի ծավալի ադրբեջանական գազ։ Մենք, անշուշտ, պատրաստ ենք և տրամադրված ենք ընդլայնել համագործակցությունը և ավելացնել գազի մատակարարումները։ Բայց դրա համար անհրաժեշտ է ԵՄ-ի հետ փոխգործակցության նոր մակարդակ, առաջին հերթին ենթակառուցվածքների ոլորտում։ Ադրբեջանը Կասպից ծովում ունի գազի հարուստ պաշարներ, բայց Անդրադրիատիկ խողովակաշարի և Հարավային գազային միջանցքի հզորություններն այսօր արդեն լիովին ծանրաբեռնված են։ Դրանք պետք է տեխնիկապես ընդլայնվեն։ Բացի այդ, Եվրոպան նույնպես գազի կարիք ունի:  Հետևաբար, չափազանց կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ իրատեսորեն մոտենան այս հարցին։
 
– Դուք ի՞նչ եք պլանավորում անել այս ուղղությամբ։
 
– Հաշվի առնելով ներկայիս համաշխարհային իրավիճակը, մենք ուզում ենք նոր ռազմավարական էներգետիկ կոոպերացիա կառուցել՝ ԵՄ-ի հետ ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի հիման վրա։ Բայց, որպեսզի դա հնարավոր լինի, անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Հիմա գնդակը Եվրամիության դաշտում է։ Մենք պարզապես սպասում ենք նրա արձագանքին։
 
– Դուք համարում եք արդյո՞ք, որ ադրբեջանական գազը երկարաժամկետ հեռանկարում կարող է լիովին փոխարինել ռուսական մատակարարումները։
 
– Սա երբեք չի եղել մեր նպատակը՝ սպառողների համար որևէ մրցակցության մեջ մտնելը։ Մենք միշտ ձգտել ենք փոխշահավետ համագործակցության։ Բացի այդ, եթե ճիշտ եմ տեղեկացված, ռուսական գազի ծավալները գերազանցում են 100 միլիարդ խորանարդ մետրը։ Մենք Ռուսաստանի հետ չենք մրցում դրա համար, թե ով կարող է Եվրոպային ապահովել էներգետիկ ռեսուրսներով՝ մեր իրականությունը բոլորովին այլ է։ Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, և ես վստահ եմ, որ ադրբեջանական գազի շնորհիվ ԵՄ-ն կկարողանա նվազեցնել ճնշումը՝ Միության արևելյան թևի էներգետիկ անվտանգության վրա։
 
– Սլովակիան վարում է «բոլոր չորս ուղղություններով» դիվանագիտություն։ Ադրբեջանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ուժեղ դիրքեր ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Դուք նույնպե՞ս եք ձգտում պահպանել լավ հարաբերություններ բոլոր հիմնական դերակատարների հետ։
 
– Իմ կարծիքով, քաղաքականության մեջ մենք չափազանց հաճախ ենք տեսնում կողմնակալություն և կարծրատիպեր։ Սլովակիան և Ադրբեջանը՝ մոտավորապես նույն մասշտաբի երկրներ են։ Երբ դուք ունեք նման դիրքորոշում և շրջապատված եք այնպիսի հարևաններով, որոնք շատ առումներով տարբերվում են ձեզանից, գործընկերության տարբեր մոդելների որոնումը, իմ կարծիքով, ձեր երկրի շահերից է բխում։ Հենց այդպիսի արտաքին քաղաքականության է հետևում նաև Ադրբեջանը։
 
– Եկեք սա ավելի մանրամասն պարզաբանենք։
 
– Մի կողմից, մենք ունենք հարևան՝ Ռուսաստանը, որի հետ մենք ձգտում ենք պահպանել լիովին նորմալ հարաբերություններ։ Մյուս կողմից, կա Իրանը, որի հետ մենք նույնպես ձգտում ենք բարիդրացիական հարաբերությունների։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Իսրայելի, և՛ Չինաստանի հետ։ Բացի այդ, մենք արդյունավետ երկխոսություն ենք կառուցում Միացյալ Նահանգների հետ։ Մեզ համար սա որևէ մեկին բացառելու հարց չէ, այլ, ընդհակառակը, առկա փոխազդեցության տարածքում ներառելու հարց է։ Մենք համոզված ենք, որ երկկողմ հարաբերությունների մեկ հավաքածուն ոչ մի կերպ չպետք է բացառի համագործակցության այլ ձևաչափերը։
 
- Իրանը ձեր ավանդական գործընկերն է, բայց դուք լավ հարաբերություններ ունեք նաև Իսրայելի հետ։ Նրանց միջև վերջերս տեղի ունեցած հակամարտության ժամանակ Ադրբեջանը գրավեց ավելի շուտ չեզո՞ք դիրք։
 
– Տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վերջին վատթարացումը իսկական տագնապ և մտահոգություն առաջացրեց մեզ մոտ: Նման սրացումը չի  բխում ո՛չ մեր, ո՛չ էլ որևէ մեկի շահերից: Ընդհակառակը, այն կարող է լրջորեն վատթարացնել տարածաշրջանային անվտանգության և կայունության մակարդակը: Սա հատկապես մտահոգում է մեզ, չէ որ խոսքը մեր անմիջական հարևանության մասին է: Մենք բազմիցս և համառորեն կոչ ենք արել անհապաղ նվազեցնել լարվածությունը և օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ երկխոսությունը, որպեսզի երկու կողմերն էլ հնարավորինս շուտ դադարեցնեն ագրեսիայի և թշնամանքի գործողությունները: Մեր տեսանկյունից, սա, առաջին հերթին, քաղաքացիական բնակչության անվտանգության հարց է: Մենք չափազանց մտահոգված ենք մարդկանց կյանքի համար, քանի որ տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի զգալի աճ: Մեզ համար սա բացարձակապես անընդունելի է:
 
– Դուք աջակցում եք արդյո՞ք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թային Էրդողանի՝ տարածաշրջանում առանցքային դերակատար դառնալու ձգտումներին։
 
– Թուրքիան միշտ եղել է առանցքային դերակատար: Մենք համարում ենք, որ նախագահ Էրդողանի քաղաքականությունը արժանի է հատուկ ճանաչման, հատկապես այն բանի համար, թե ինչպես է նա կարողացել վերափոխել Թուրքիան և այն դարձնել մրցունակ երկիր: Բայց Թուրքիան՝ ոչ միայն տարածաշրջանային դերակատար է, այն դարձել է իրական գլոբալ մասնակից: Բավական է նայել, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում կամ ցանկացած այլ տարածաշրջանում, որտեղ այսօր ծավալվում են գլոբալ նշանակության իրադարձություններ: Թուրքիան ամենուր դրական դեր է խաղում: Եվ չափազանց կարևոր է, որ նա հետագայում ևս շարունակի խաղալ այդ դերը։
 
– Սա ակնհայտորեն համապատասխանում է նաև Բաքվի շահերին, չէ որ Թուրքիան՝ Ադրբեջանի պատմական դաշնակիցն է: Դուք կապված եք լեզվով և մշակույթով, որպես թուրքական ժողովուրդների մաս:
 
– Թուրքերը իրոք ադրբեջանցիների համար հանդիսանում են  եղբայրներ և ռազմավարական դաշնակիցներ։ Մենք նույնիսկ այս հարաբերություններն անվանում ենք «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Հետևաբար լիովին բնական է, որ որպես Թուրքիայի մտերիմ եղբայրներ, մենք անկեղծորեն ուրախ ենք տեսնել նրա աճող համաշխարհային դիրքը։
 
– Նախագահ Էրդողանը փորձում է լինել խաղաղարար ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Խոսք էր գնում այն մասին, որ նախագահներ՝ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը կարող էին խաղաղություն հաստատել Ստամբուլում։ Դուք աջակցում եք արդյո՞ք Անկարայի նման ջանքերին։
 
– Թույլ տվեք ասել, որ Թուրքիան, հատկապես Ստամբուլը, կլիներ իդեալական վայր խաղաղություն հաստատելու համար։ Նրա հետ մեկտեղ, որ այն գեղեցիկ քաղաք է, իդեալական այս տեսակի երկխոսության համար, սա նաև պատմականորեն նոր բան չէ՝ Թուրքիան միշտ եղել է խաղաղարար։ Բավական է հաշվի առնել, որ Սև ծովի միջոցով այն սահմանակից է երկու երկրներին՝ Ռուսաստանին և Ուկրաինային, և նրանց հետ ունի հատուկ հարաբերություններ։ Բացի այդ, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր համաշխարհային կարգավիճակով։ Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ ես վստահ եմ, որ Թուրքիան ճիշտ դերակատար է, որը կարող է միջնորդ հանդես գալ այս հակամարտության մեջ։ Այն կարող է երկու կողմերին էլ ապահովել անհրաժեշտ պայմաններով, ներառյալ խաղաղության բանակցությունների համար անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը։ Ես Անկարայի կողմից տեսնում եմ այս պատերազմին վերջ տալու և խաղաղության հաասնելու անկեղծ և լուրջ ձգտում։
 
– Ի՞նչ դիրքորոշում է գրավում Բաքուն այս հակամարտության մեջ։
 
– Ռուսաստանը՝ մեր հարևանն է։ Մենք ձգտում ենք նրա հետ պահպանել լիովին նորմալ հարաբերություններ։ Մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը՝ թիվ մեկ առաջնահերթությունն է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ցանկացած այլ երկրի համար։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Դուք շատ լավ գիտեք, որ Խորհրդային Միության ժամանակ մենք նույն տանիքի տակ ենք ապրել ռուսների և ուկրաինացիների հետ։ Մենք երկու երկրների հետ էլ ունենք ամուր մարդկային կապեր, որոնք շարունակվում են նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ Շատ ադրբեջանցիներ ապրում են և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում։ Մենք ունենք բազմաթիվ խառը ամուսնություններ։ Հետևաբար, այսօր տեղի ունեցողը մեզ համար հանդիսանում է մեծ ողբերգություն։ Ադրբեջանցիները սրտի ցավով են դիտում այս հակամարտության ողբերգական կադրերը հեռուստատեսությամբ և ինտերնետում։
 
– Առաջին հերթին մարդիկ ուզում են պատերազմի ավա՞րտը։
 
– Հենց այդպես։ Բայց ես նաև ուզում եմ ընդգծել ևս մեկ պահ՝ մեր քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մեր երկիրը անցյալում մեծապես տուժել է այս սկզբունքի խախտումներից։ Հետևաբար, մենք վճռականորեն աջակցում ենք այլ պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Միևնույն ժամանակ, մենք խուսափում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախմանը ցանկացած միջամտությունից։ Մեր տեսանկյունից սա չափազանց տխուր իրավիճակ է։
 
– Թուրքիան, սակայն, աջակցում է Ուկրաինային՝ նրան մատակարարելով անօդաչու թռչող սարքեր։
 
– Դա ճիշտ է, բայց մենք միտումնավոր խուսափում ենք այս հակամարտությանը ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հատկապես երեխաներին, ովքեր բոլորից շատ են տուժում։ Մենք նաև մատակարարում ենք անհրաժեշտ սարքավորումներ, օրինակ, էլեկտրաէներգիայի գեներատորներ։ Սակայն մենք չենք մասնակցում որևէ ռազմական աջակցության և չենք հանդիսանում նման նախաձեռնությունների մաս։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը պատկանում է այսպես կոչված չմիավորված երկրների շարքին։
 
– Մայիսի վերջին վարչապետ Ֆիցոն այցելեց Հայաստան, որտեղ պատվավոր հյուրի կարգավիճակով բացեց «Yerevan Dialogue» համաժողովի երկրորդ փուլը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի զգալի մասը նվիրեց Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Կարող ենք արդյո՞ք ակնկալել, որ ձեր երկրները շուտով իսկակական խաղաղության կգան, հատկապես Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան- Caliber.Az-ի խմբ.) շուրջ հակամարտության համատեքստում։ Դուք, հավանաբար, հատկապես սա նկատի ունեի՞ք, երբ խոսում էիք տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։
 
– Նախ և առաջ ուզում եմ ընդգծել. Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունի։ Պատերազմն ավարտվել է։ Եթե նայեք մեր սահմաններին, ապա կտեսնեք խաղաղություն և կայունություն։ Առավել ևս, կասեի, որ տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Ցավոք, նախորդ ստատուս քվոն հիմնված էր հայկական կողմից ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի փաստի վրա։ Բայց այս էջն արդեն շրջված է։ Մենք նայում ենք դեպի ապագա։ Խաղաղ պայմանագրի տեքստը համաձայնեցված է։
 
– Սա արդյո՞ք նշանակում է, որ Ղարաբաղում խաղաղությունը գոյություն ունի դե ֆակտո և դե յուրե։
 
– Սա մի փոքր ավելի բարդ է։ Կարելի է ունենալ խաղաղություն թղթի վրա, բայց դրանով հանդերձ տեղում իրավիճակը կարող է տարբեր լինել։ Հիմա մենք ունենք հակառակ իրավիճակը։ Տեղերում կա խաղաղություն, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղը այլևս չի հանդիսանում քննարկման առարկա։ Հայկական օկուպացիոն ուժերը լիովին դուրս են բերվել բոլոր ադրբեջանական տարածքներից։ Բայց,  խաղաղ պայմանագիրը վերջնականապես ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ։
 
– Ի՞նչ քայլ է մնում անել։
 
– Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը փոփոխություն կմտցնի իր սահմանադրության մեջ, որը մինչև հիմա պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ դրույթներ: Այնուամենայնիվ, դրական է հանդիսանում այն, որ մենք Հայաստանի հետ ունենք երկկողմ   կապի ուղի: Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք անմիջականորեն, առանց որևէ միջնորդի: Եվ մեր օրակարգում կան իսկապես կարևոր թեմաներ: Առանցքային կետը մնում է այն, որ ռազմական բախման տարրերը լիովին բացառված են մեր օրակարգից: Այո, մեր միջև մնում է վեճ, բայց հարևան երկրների միջև վեճերը  նորմալ է: Մենք դրանք տեսնում ենք նույնիսկ ԵՄ-ի որոշ անդամների միջև: Բայց վեճերի լուծման համար կա դիվանագիտություն ու երկխոսություն: Մեզ հաջողվել է Հայաստանի հետ մեր հարաբերությունները ռազմական առճակատումից տեղափոխել քաղաքական վեճի վիճակի: Եվ ես կարծում եմ, որ սա լավ նշան է:
 
– Փոխվել են արդյո՞ք Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։
 
– Այո, և դա իսկապես կտրուկ փոփոխություն էր։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք մեզ մոտ ծագեցին որոշակի խնդիրներ՝  Միացյալ Նահանգների հետ համագործակցության հարցում։ Մեր դեմ ներդրվեցին բացարձակապես ավելորդ պատժամիջոցներ։ Բացի այդ, այդ վարչակազմը չուներ ռազմավարական տարածաշրջանային տեսլական։ Բայց Թրամփի վարչակազմի գալուց հետո, հայտնվեցին՝  համագործակցության մակարդակը ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերություն բարձրացնելու առաջարկներ։
 
– ԵՄ-ի որոշ երկրներում կարելի է տեսնել ադրբեջանական SOCAR նավթային ընկերության բենզալցակայաններ, օրինակ՝ հարևան Ավստրիայում։ Սա նաև Ադրբեջանը Եվրոպային բացելու միջո՞ց է։
 
– Ավելի շուտ ոչ, սա ավելի շատ առևտրային, քան քաղաքական նախագիծ է։ Սա զուտ բիզնես է։ Մյուս կողմից, ես համարում եմ, որ նման համագործակցությունը օգտակար է երկու կողմերի համար էլ՝ սա win-win իրավիճակ է։ Եվրոպան բաց է Ադրբեջանի հետ ցանկացած բիզնեսի համար, ինչպես ցանկացած այլ երկրի հետ, եթե այն այնցկացվում է ճիշտ և լիովին համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը։ Սա բացարձակապես նորմալ է։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) գործունեությանը, որը լիովին պահպանում է ԵՄ-ի օրենքներն և կանոնները։ SOCAR-ը նաև ներդրումներ է կատարում Եվրոպայում, դրանով իսկ իր ավանդ ներդնելով ԵՄ-ի էներգետիկ անվտանգության ամրապնդման մեջ։
 
- SOCAR-ի գործունեության ընդլայնումը Եվրոպայում ապրանքանիշը դարձնու՞մ է ավելի ճանաչելի։
 
- Այո, ԵՄ-ի սովորական քաղաքացիները առանց որևէ խնդրի օգտվում են այս ընկերության որակյալ ծառայություններից, որը գործում է ոչ միայն ԵՄ-ի անդամ երկրներում, այլ նաև, օրինակ, Շվեյցարիայում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ սա բիզնես է, ոչ թե քաղաքականություն։
 
– Ֆիցոն մեկ ամիս առաջ Հայաստանում էր Սլովակիայի միջուկային էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս թեման հետաքրքրո՞ւմ է նաև Ադրբեջանին։
 
– Այս պահին սա քննարկման թեմա չէ մեր էներգետիկ ապագայի համատեքստում։ Մենք, հավանաբար, կկենտրոնանանք վերականգնվող էներգիայի աղբյուրների և գազի վրա։
 
– Իսկ պաշտպանական արդյունաբերության հաշվով ի՞նչ կասեք, որի ներկայացուցիչները նույնպես անցյալ տարի Ֆիցոյի Բաքվում գտնվող պատվիրակության կազմում էին։
 
– Այս ոլորտում Սլովակիան մեծ ներուժ ունի։ Այն զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր է, ներառյալ պաշտպանական ոլորտը։ Ադրբեջանը նույնպես բավականին հավակնոտ է այս ոլորտում։ Մեր պաշտպանական ոլորտը դինամիկ զարգանում է։ Մեզ հետաքրքրում են պաշտպանական ոլորտի որոշ մասնագիտացված հատվածները, որտեղ մեր երկրները կարող էին հաջողությամբ համագործակցել։

Caliber.Az
Դիտումներ: 227

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

228
08 Հունիսի 2025 14:43
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

191
05 Հունիսի 2025 13:30
3

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

170
07 Հունիսի 2025 18:28
4

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

160
07 Հունիսի 2025 17:13
5

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

139
05 Հունիսի 2025 09:17
6

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

131
07 Հունիսի 2025 13:02
7

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

118
05 Հունիսի 2025 13:32
8

Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է

89
05 Հունիսի 2025 12:37
9

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

84
07 Հունիսի 2025 09:08
10

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

80
07 Հունիսի 2025 09:34
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading