Քաղաքականություն
A+
A-
Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
08 Դեկտեմբերի 2025 09:41
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմեդ Ալ-Բուդաիվիի հետ։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Հաջիևը հանդիպման մասին գրառում է կատարել X սոցիալական ցանցում։
«Մենք մտքեր փոխանակեցինք Ադրբեջանի և արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև հաջող հարաբերությունների վերաբերյալ, քննարկեցինք մեր համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները», - նշել է Հաջիևը։
Caliber.Az
Դիտումներ: 123







