twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Սա տարածաշրջանային Քեմփ Դեյվիդ է Հարավային Կովկասի համար Հաջիևը՝ Դոհայում հետհակամարտային գործընթացների մասին

08 Դեկտեմբերի 2025 15:59

Հակամարտությունը արդեն կարգավորված է, բայց Հայաստանի և Ադրբեջանի հարցերը դեռևս մնում են որպես արդիական նորություն։
 
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այդ մասին հայտարարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝  Դոհայում ֆորումում Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկումների շրջանակներում։
 
Նրա խոսքով, Վաշինգտոնի համաձայնագիրը իսկապես դարձել է պատմական, քանի որ արմատապես փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում։ Ցավոք, վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանը տառապել է խաղաղության բացակայությունից՝ այնտեղ հակամարտություն և պատերազմ էր։ Դրան վերջապես վերջ է դրվել։
 
Նկարազարդման նպատակով Հաջիևը այն անվանել է «տարածաշրջանային Քեմփ Դեյվիդ» Հարավային Կովկասի համար՝ նշելով, որ, իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, յուրաքանչյուր աշխարհաքաղաքական միջավայր տարբերվում է՝ վստահություն հայտնելով, որ ազդեցությունը կլինի համադրելի։
 
Նա նշել է, որ կնախընտրեր խուսափել անհատականացումից, բայց կխոսի ողջ հասարակության արձագանքի մասին: Նրա խոսքով, Ադրբեջանում հսկայական դրական արձագանք է եղել, քանի որ 30 տարի սպասում էին խաղաղությանը: Եվ դա վերջապես տեղի ունեցավ: Իսկ ինչ վերաբերում է ապագա սերունդներին՝ սա նրանց կազատի 1990-ականների սկզբին վերապրած ողբերգական իրադարձություններից,  և կապահովի կայուն խաղաղություն՝  մենք դրան ենք ձգտում։
 
Նրա խոսքով, Վաշինգտոնյան համաձայնագիրը Հարավային Կովկասում հաստատեց արդար խաղաղության հիմքը: Եվ այդ հիմքի վրա, շարունակել է նա, ստեղծվում են նոր իրողություններ և նոր ստատուս քվո, որոնք ապահովում են մեր տարածաշրջանում օրինականությունը, իրավացիությունը և միջազգային իրավունքի սկզբունքները: Սա հիմնարար նվաճում է։
 
Խոսելով հայ-ադրբեջանական գործընթացի մասին՝ Հաջիևը ասել է, որ հարմարավետության գոտի մտնելու մտադրություն չկա՝ հասկանալով, որ խաղաղությունը՝ ծանր, անընդմեջ աշխատանք է։
 
Շնորհակալություն հայտնելով իր գործընկեր Արմեն Գրիգորյանին՝ Հաջիևը նշել է, որ կողմերը փոխգործակցում են փոխվարչապետների մակարդակով, պարբերաբար գտնվում են կապի մեջ, արտաքին գործերի նախարարները նույնպես մշտական կապի մեջ են։
 
Նախագահի օգնականի խոսքով, շատ կարևոր տարրերից մեկը տրանսպորտային հաղորդակցություներն ու կապակցվածությունն են։ Ադրբեջանում դա անվանում են Զանգեզուրի միջանցք, հայ գործընկերներն ունեն այլ անվանում։ Նա հույս է հայտնել, որ միակ խնդիրը կլինի տերմինաբանությունը, և որ այս նախագիծը կդիտարկվի ոչ միայն որպես կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ որպես ավելի լայն՝ ամբողջ Եվրասիական մայրցամաքի լանդշաֆտը փոխող, Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Սև ծովը, Թուրքիան, Միջերկրական ծովը կապող և տնտեսական օգուտներ ստեղծող  գործ։
 
Հաջիևը ընդգծել է, որ ստեղծվում է խաղաղության տնտեսական օգուտների հայեցակարգը, ձևավորովում է փոխկախվածությունը, և երկու երկրների հասարակությունները արդեն հիմա պետք է զգան դրական հետևանքները: Սա մեծ աշխատանք է, ասել է նա։
 
Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմավարությունը այսպիսին է. մեզ համար պատերազմն ու հակամարտությունը ավարտվել են, մենք տարիներ շարունակ ապրել ենք խաղաղության դեֆիցիտի պայմաններում։
 
Նրա խոսքով,  հիմա կա արդար խաղաղություն, բայց փիլիսոփայական իմաստով խաղաղությունը՝ պարզապես պատերազմի բացակայությունը չէ: Այն պետք է բերի բարգավաճում, զարգացում, փոխի տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքական լանդշաֆտը։
 
Ադրբեջանի նախագահի օգնականը ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղությունը դարձնել մշտական, երկարատև և անշրջելի: Դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել: Կա ըմբռնում, որ երբեմն կարող են ի հայտ գալ ուժեր, որոնց պետք չէ խաղաղություն: Հետևաբար, անհրաժեշտ է կառուցել այնպիսի իմունային պաշտպանություն, այնպիսի անվտանգության ճարտարապետություն, որը կարող է դիմակայել բացասական ազդեցություններին։
 
Հաջիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է վստահություն՝ առաջին հերթին կառավարությունների միջև, նշելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կառուցվում է  վստահության հիմք: Նույնը արվում է նաև անվտանգության մարմինների մակարդակով։ Բայց ինչը, որ էլ ավելի կարևոր է, հավելել է նա՝ դա վստահությունն է երկու ժողովուրդների միջև։ Անհրաժեշտ է հասարակություններին նախապատրաստել խաղաղության օրակարգին։
 
Նրա խոսքով, Ադրբեջանը ասել է. Բաքվում չեն ուզում խաղաղություն կնքել միայն Հայաստանի կառավարության հետ՝ Բաքուն ուզում է, որ խաղաղություն ստորագրվի նաև Հայաստանի ժողովրդի հետ, որպեսզի հայ և ադրբեջանական ժողովուրդները, և հետագա սերունդները օգուտ քաղեն դրանից։ Ադրբեջանը ստանձնել է տարածաշրջանային առաջնորդությունը, պատասխանատվությունը և գործընթացի լիակատար տարածաշրջանային տիրապետումը։ Հաջիևի խոսքով, Ադրբեջանը ներկայացրել է խաղաղ պայմանագրի տեքստը, այն քննարկել է հայկական կողմի հետ և առաջարկել է հինգ հիմնական սկզբունք։
 
Հետաքրքիր է նշել, ասել է նա, որ թիվ 1 ուղղությունը (կառավարության մակարդակ) ավելի արագ է առաջ շարժվում, քան թիվ 2 ուղղությունը։ Հետևաբար, այս ձևաչափերը համատեղում ենք 1.5 ուղղության մեջ՝ պետության և քաղաքացիական հասարակության համագործակցություն՝ մարդկանց խաղաղությանը նախապատրաստելու համար։
 
Նրա խոսքով, վերջերս Հայաստանի փոխվարչապետը այցելել է Ադրբեջան՝ աննախադեպ իրադարձություն։ Կայացել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Սահմանազատումից բացի քննարկվել են նաև փոխադարձ առևտրային հարցեր։ Քննարկվել է նաև ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հնարավորությունը՝ նույնպես աննախադեպ քայլ։ Ինչպես նաև Ադրբեջանի տարածքի միջոցով Հայաստան հացահատիկի տարանցումը՝ ինչպես ղազախական, այնպես  էլ ռուսական։ Այս ամենը խաղաղության տնտեսական էֆեկտի մի մասն է և ներդրում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման մեջ։
 
Պետք է ընդունել, ասել է Հաջիևը, որ 2020 թվականի ռազմական գործողության ավարտից հետո վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը աշխատել են խաղաղ օրակարգի վրա։ Անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, կայացել են բանակցություններ ղեկավարների հետ։ Քննարկումները դժվար էին։ Բայց Ադրբեջանը նախաձեռնություն ցուցաբերեց և ներկայացրեց խաղաղ պայմանագրի իրական տեքստը, ինչպես նաև հինգ հիմնարար սկզբունքները։
 
Ադրբեջանի նախագահի օգնականը ընդգծել է, որ նախագահ Թրամփի թիմի գալու և նրա անձնական ներգրավվածությամբ ակնհայտ դարձավ՝ միջազգային խաղաղ օրակարգին լիակատար հավատարմությունը։ Սա համահունչ էր մեր տեսլականին՝ մենք նաև ցանկանում էինք ավելի ուժեղ ամերիկյան մասնակցություն՝ որպես խաղաղության անշրջելիության քաղաքական երաշխիք, ասել է Հաջիևը։
 
Նրա խոսքով, փետրվար և մարտ ամիսներին սկսվեցին ակտիվ երկկողմ շփումներ, ամերիկյան կողմը սկսեց աշխատել Հայաստանի հետ, այնուհետև ամեն ինչ միասին հավաքվեց՝ և գործընթացը սկսեց գործել։
 
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնի հանդիպումից առաջ տեղի է ունեցել հանդիպում Աբու Դաբիում՝ թերևս առաջին անգամ երկու երկրների կառավարությունների միջև հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Կողմերը համաձայնեցրել են Վաշինգտոնի գործընթացի առանձքային շրջանակները։ Հենց այդ պատճառով է ընդգծվում նախագահ Թրամփի կարևոր դերը՝ նրա մասնակցությունը հիմնարար տարր էր՝ Վաշինգտոնի համաձայնագրի հաջող իրականացման գործում։
 
Խոստովանելով ԱՄՆ-ի կարևոր դերը՝ Հաջիևը ընդգծել է երկկողմ գործընթացի կարևորությունը։ Կա հասկացողություն, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենք կառուցեն խաղաղություն, հասնեն համաձայնության և այնուհետև այն ներկայացնեն միջազգային գործընկերներին։ Բանակցությունների երկկողմ բնույթը արդյունավետ էր։ Ամերիկյան կողմը հանդես եկավ որպես ազնիվ, անաչառ միջնորդ և ավարտին հասցրեց գործընթացը։
 
Նրա խոսքով, հիմա էլ շարունակվում են երկկողմանի հիմքով աշխատանքը՝ ներառյալ քաղաքացիական նախաձեռնությունները։ Սա ապացուցել է իր արդյունավետությունը։
 
Նշելով միջազգային հանրության աջակցության ծայրահեղ կարևորությունը՝ նախագահի օգնականը ասել է, որ Վաշինգտոնի Օվալաձև աշխատասենյակում ստորագրումը միտումնավոր արվել է հրապարակավ, որպեսզի ցույց տալ  լիակատար պատասխանատվություն և նվիրվածություն խաղաղ օրակարգին: Ոչ մի քայլ հետ չպետք է լինի։
 
Միջազգային հանրությունը պետք է քաղաքականապես աջակցի, բայց նաև կարևոր է. հետ չձգձգել, շարունակել է Հաջիևը: Որոշ հայտարարություններ երբեմն վերադարձնում են անցյալը՝ սա վնասակար է: Նույնը վերաբերում է նաև ակադեմիական և լրատվական կառույցների հետազոտություններին, որոնք երբեմն «վերադարձնում են» կոնֆլիկտային հռետորաբանությանը։
 
Նրա խոսքով, տարածաշրջանը տնտեսական աջակցության կարիք ունի՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքի և տրանսպորտային կապի։
 
Հաջիևը անդրադարձել է նաև Դոհայի ֆորումի շրջանակներում Թաքեր Կարլսոնի հետ իր հանդիպմանը՝ նշելով, որ նրան ասել է, որ իր վերջին հոդվածներից մեկը հարմար չէր խաղաղությունը խթանելու համար, նա համաձայնվել է: Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ նրան առաջարկել է հաջորդ անգամ միասին հրավիրել երկու երկրների ներկայացուցիչներին՝ որպեսզի խոսել իրական խաղաղության օրակարգի մասին: Միջազգային լրատվամիջոցները պետք է օգնեն առաջ շարժվել, ասել է նա։
 
Հաջիևը ընդգծել է, որ աշխարհի բոլոր հակամարտություններից գոնե մեկ գլուխ փակվել է՝ հակամարտությունը Հարավային Կովկասում։
 
«Խաղաղության մասին խոսելը շատ ավելի հեշտ է, քան հակամարտության մասին։ Նախկինում մենք միշտ գալիս էինք պատերազմի և անհամաձայնությունների մասին վիճելու։ Հիմա՝ մենք քննարկում ենք խաղաղությունը», - եզրափակել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 15

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

157
06 Դեկտեմբերի 2025 15:53
2

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

150
05 Դեկտեմբերի 2025 18:24
3

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

143
05 Դեկտեմբերի 2025 15:55
4

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

119
05 Դեկտեմբերի 2025 17:38
5

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

114
06 Դեկտեմբերի 2025 10:58
6

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

100
06 Դեկտեմբերի 2025 08:50
7

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

90
06 Դեկտեմբերի 2025 10:29
8

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

84
06 Դեկտեմբերի 2025 14:20
9

Հայկական ոճով ժողովրդավարություն և «գառների լռությունը» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

83
06 Դեկտեմբերի 2025 08:18
10

Թուրքիա-Հայաստան և ապագա սահմանները տարածաշրջանում «Bloomberg»-ի հոդվածի հետքերով

67
05 Դեկտեմբերի 2025 14:32
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading