Իրանա-ադրբեջանական սահմանի հատվածում Նաչըվանում փոփոխություններ չկան Ադրբեջանի ՊՍԾ-ի մեկնաբանությունը
Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) մեկնաբանել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Արաբենգիջե գյուղի ուղղությամբ՝ Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի փոփոխության մասին տեղեկությունը։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում, Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանը և սահմանային ռեժիմը սահմանվել են ԽՍՀՄ-ի և Իրանի միջև սահմանային և ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ՝ 1954 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին համապատասխան և ի լրացում դրան՝ 1957 թվականի, և սահմանային գծի նշանակման և նորացման քարտեզներով, ինչպես նաև սահմանային ռեժիմի մասին պայմանագրի և 1957 թվականի մայիսի 14-ի՝ սահմանային հակամարտությունների ու միջադեպերի կարգավորման ընթացակարգի համաձայն:
Նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի գիծը լիովին համապատասխանում է վերոնշյալ փաստաթղթերին, և սահմանագծերում փոփոխություններ չեն եղել։
Նշենք, որ տարածված տեղեկատվության մեջ նշվում է, որ սահմանագծի ապօրինի փոփոխության արդյունքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներում ընդգրկվել է 21 հա հողատարածք։ Նշվում է նաև, որ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախկին նախագահ Վասիֆ Թալիբովը Իրանին վաճառել է 21 հեկտար հողատարածք։