Ղարաբաղի տարածաշրջանը բնակարանային բումի նախաշեմին
    Caliber.Az-ի ակնարկը

    Վերլուծություն  14 Ապրիլի 2023 - 12:16

    Խազար Ախունդով
    Caliber.Az

    Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանը երկրի ազատագրված տարածքների վերածննդի ծրագրին համապատասխան իրագործում է՝ տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների լայնածավալ վերականգնում, ստեղծում է արդյունաբերական կլաստերներ։ Նախկին հարկադիր վերաբնակների ընդունման ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են անցկացվում Շուշայում, Զանգիլանի, Աղդամի շրջաններում։ Ներկա ժամանակ այս աշխատանքներն արագացված են Ֆիզուլիի շրջանում, որտեղ շուտով կմեկնարկի բնակարանաշինությունը վարչական կենտրոնում և մի շարք գյուղերում։

    Այս և այլ շրջանների զարգացման նոր հեռանկարները նախօրեին քննարկվել են Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում, որտեղ կայացել է՝ Համակարգող շտաբի միջգերատեսչական կենտրոնին առընթեր գործող քաղաքաշինական հարցերով աշխատանքային խմբի նիստը։

    Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարության ներդրումային ռազմավարության առանցքային ուղղություն է հանդիսացել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերականգնումը։ Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հարցերով կոմիտեյի նախագահ Թահիր Միրքիշիլիի գնահատումներով, օկուպացիայից ազատագրված տարածքները վերականգնելու համար մինչև ընթացիկ տարվա սկիզբը երկրի պետբյուջեից ծախսվել է մոտ 6,5 միլիարդ մանաթ։ Նման տպավորիչ ֆինանսական ներարկումների շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում տարածաշրջանում՝ ճանապարհների, կամուրջների և թունելների, էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների կառուցման, ջրի, կոյուղու և այլ կոմունալ համակարգերի վերականգնման ուղղությամբ վիթխարի աշխատանք է կատարվել, ինչպես նաև ստեղծվել է բջջային կապի, ինտերնետի, ռադիո և հեռուստատեսության հեռարձակման ցանց, կառուցվել են երկաթուղիներ։

    Կապիտալատարողունակ վերականգնման աշխատանքները կշարունակվեն ընթացիկ և հետագա տարիներին, ընդ որում առաջնային ենթակառուցվածքների վերականգնման հետ մեկտեղ, Ադրբեջանի քաղաքացիների իրենց հարազատ օջախներ վերադառնալու գործընթացը արագացնելու համար՝ կարագացվի բնակարանային և սոցիալական շինարարությունը: «Ադրբեջանը ազատագրված տարածքներում վերականգնման լայնածավալ աշխատանքները իրականացնում է սեփական ֆինանսական ռեսուրսների հաշվին, և 2023 թվականին մենք նախատեսում ենք այդ նպատակների համար հատկացնել առնվազն 1,7 միլիարդ դոլար»,- վերջերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում զրոյից կառուցվում են նոր քաղաքներ և գյուղեր, ընդ որում ժամանակակից քաղաքաշինական լուծումների և «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերի օգտագործմամբ։ Ինչպես նշել է նախագահ Ալիևը, սա երկրի իշխանությունների անմիջական ղեկավարությամբ հետկոնֆլիկտային վերակառուցման և տարածքների զարգացման եզակի և աննախադեպ մոդել է։

    Այս գործունեության տրամաբանական շարունակությունը կլինի Ֆիզուլիի շրջանում բնակելի և սոցիալական ենթակառուցվածքների կառուցումը։ Այդ մասին ասվել է՝ նախօրեին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում կայացած Համակարգող շտաբի միջգերատեսչական կենտրոնին առընթեր գործող քաղաքաշինության հարցերով աշխատանքային խմբի նիստում։

    «Առաջիկա ամիսներին շինարարական աշխատանքները կսկսվեն Ֆիզուլիի շրջանի Դևլյաթյարլը, Դեդելի և Փիրահմեդլի գյուղերում, միաժամանակ նախապատրաստվում են այս շրջանի ևս յոթ գյուղերի համար նախագծային փաստաթղթեր, որոնք կվերականգնվեն մինչև 2026 թվականը»,- աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ ասել է՝ Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նամիգ Հումմաթովը։ Նրա խոսքով, առաջիկա երեք տարիներին նախատեսվում է Ֆիզուլիի շրջանի վարչական կենտրոնում կառուցել 2326 բնակարան բազմաբնակարան շենքերում, իսկ շրջակա գյուղերում՝ 3352 առանձնատուն։ Նա նաև նշել է, որ ընդհանուր առմամբ 2023 թվականին կկառուցվի 399, 2024 թվականին՝ 447, 2025 թվականին՝ 2317, 2026 թվականին՝ 2515 առանձնատուն։ Այդ թվում նաև 2024 թվականին 846 բնակարանով բազմահարկ բնակելի համալիրում, որը կառուցվում է Ադրբեջանի Բնակարանային զարգացման պետական գործակալության կողմից՝ կվերաբնակեցվի 2904 մարդ։

    Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Նախարարների կաբինետը որոշում է ընդունել՝ Ֆիզուլի քաղաքի մինչև 2040 թվականը զարգացման գլխավոր հատակագծի հաստաման մասին: Գլխավոր հատակագծի համաձայն՝ քաղաքի ճանապարհային և փողոցային ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 87,5 կիլոմետր։ 18 կիլոմետրանոց հատվածի նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են և փոխանցվել ԱԻՆ-ի Պետական փորձաքննության վարչություն, և փորձաքննությունն անցնելուց հետո մոտավորապես ապրիլի վերջին այստեղ կսկսվի քաղաքային ճանապարհային ցանցի անցկացումը։ Հատկանշական է, որ անցած տարի այս շրջանի բնակավայրերում ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել է 1536 հա հողատարածք, և այդպիսով պայմաններ են ստեղծվել շինարարական աշխատանքների մեկնարկի համար։ Հիշեցնենք, որ ժամանակին Ֆիզուլիի շրջանում հայ զավթիչները կառուցել են մի քանի ամրացված տարածքներ՝ մեծ խտությամբ ականապատ արգելափակոցներ։ Այս վտանգավոր տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են, և մոտ ապագայում նախատեսվում է անվտանգ դարձնել 2620 հա տարածք։

    Վերոնշյալ բոլորը նպատակաուղղված են հաջորդ տարի նախկին բռնի տեղահանվածների Ֆիզուլի քաղաք վերադարձին: «Այս ուղղությամբ անցկացվում է տարաբնույթ աշխատանք, քանի որ տեղահանվածների վերադարձի համար անհրաժեշտ է արագացնել այլ ծրագրերի իրականացումը` ստեղծելով Ֆիզուլիի շրջանում ապրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այսպիսով, շուտով այստեղ կսկսվի կենտրոնական հիվանդանոցի կառուցումը, իսկ կրթության նախարարությունը կսկսի մասնագիտական ճեմարանի ստեղծումը։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի հասնել այս բոլոր նպատակներին»,- ընդգծել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ն.Հումմաթովը։

    Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին պետության ղեկավարի կողմից հաստատված՝ «Ադրբեջանի ազատագրված տարածքներ մեծ վերադարձի I պետական ծրագրի» հիմնական նպատակն է՝ արագացնել կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների ձևավորումը, բնակարանաշինությունը, արտադրության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններ քաղաքացիների արագ վերադարձի համար։ Մասնավորապես, մինչև 2027 թվականը նախատեսվում է ազատագրված տարածքներում կառուցել մոտ երեք ու կես հազար բնակարան և անհատական տուն, որտեղ փուլ առ փուլ կվերաբնակեցվեն նախկին հարկադիր վերաբնակների 34500 ընտանիքներ։

    Համապատասխան աշխատանքները անկացվում են նախորդ տարվա հուլիսից, և մինչև այս տարվա մարտի սկզբին Զանգիլանի շրջանի Աղալը «խելացի գյուղում» արդեն բնակություն է հաստատել մոտ 86 ընտանիք (420 հոգի)։ Այստեղ շահագործման է հանձնվել մոտ 90 տուն, մոտ ապագայում դրանց թիվը կգերազանցի 200 միավորը։ Ջաբրայիլի շրջանում ստեղծվում է արդյունաբերական և տրանսպորտային և լոգիստիկ գոտի, ինչպես նաև ագրոպարկ, որտեղ կձևավորվի նաև արտադրական կլաստերների աշխատողների բնակարանային ֆոնդ։ Բնակարանային ֆոնդի արդիականացման և նոր շենքերի կառուցման լայնածավալ ծրագիր է իրականացվում Շուշայում, որտեղ դրա հետ մեկտեղ նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածք։ Հանգստի կլաստերներ կստեղծվեն նաև Քելբեջարում և Թերթերի շրջանի Սուգովուշան ավանում, որտեղ ստեղծվում է զբոսաշրջային գոտի, և ներգաղթյալների գործարար ակտիվությունը մեծապես կներգրավվի հյուրընկալության և հանգստի ոլորտում։

    Սակայն քաղաքային ենթակառուցվածքների վերականգնման ամենալայնածավալ ծրագրերը նախատեսված են Աղդամ քաղաքում և հարակից գյուղերում. այստեղ կառուցվում են բնակելի և սոցիալական օբյեկտներ, ստեղծվել է արդյունաբերական գոտի, որի ռեզիդենտները արդեն լիարժեք անցկացնում են արտադրամասերի շինարարությունը։ «Առաջին բնակիչները Աղդամ կվերադառնան 2025 թվականին, մինչև 2027 թվականը քաղաքում կկառուցվեն բազմաբնակարան և ցածրահարկ շենքեր՝ գր շուրջ 10000 բնակարաններով»,- նշել է Ն. Հումմաթովը։

    «Ղարաբաղի տնտեսական շրջանում վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայություն» հանրային իրավունքի իրավաբանական անձի գործադիր տնօրեն Օվսաթ Համիդովի խոսքով, առաջին փուլում Աղդամ քաղաքում կկառուցվի մոտ 24 հազար մարդ բնակիչներով ավելի քան 5 հազար բնակարանների վրա հաշվարկված հինգ բնակելի թաղամաս։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկարաժամկետ հեռանկարում Աղդամում և հարակից գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 42 հազար մարդ։

    Caliber.Az

    Դիտումներ: 213

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 - 15:20

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 - 14:25
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 17:26

    «Հայաստանը լրջորեն գերագնահատում է իր հնարավորությունները»

    Գերդինն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

    06 Մայիսի 2024 - 17:20

    ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 16:48

    Աղդերեում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

    06 Մայիսի 2024 - 16:29

    ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա

    06 Մայիսի 2024 - 16:25

    Թեյլոր. ԱԶԲ-ն առաջարկում է Ադրբեջանում օգտագործել «կանաչ» ցեմենտ

    06 Մայիսի 2024 - 15:37

    Փարաջայով ռեւանշիստներ

    Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

    06 Մայիսի 2024 - 15:20

    Ղարաբաղյան նժույգները հաջող հանդես են եկել Բրիտանիայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 14:50

    Ադրբեջանում կընդունվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք

    06 Մայիսի 2024 - 14:25

    Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

    06 Մայիսի 2024 - 13:26

    Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ալբանիայի հետ առանց վիզայի ռեժիմին

    06 Մայիսի 2024 - 13:20

    Հայտնի է դարձել Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունների օրը

    06 Մայիսի 2024 - 12:53

    Հայ սակրավորը պայթել է ականի վրա

    06 Մայիսի 2024 - 12:33

    Իլհամ Ալիևն ընդունել է Աստրախանի մարզի նահանգապետին

    06 Մայիսի 2024 - 12:24

    Ադրբեջանի ներկայացուցիչները «Եվրատեսիլ 2024» մրցույթի բացմանը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 12:04

    Նորվեգացի ճանապարհորդ. ականներով աղտոտվածությունը վտանգավոր է Ղարաբաղի բնակիչների համար

    06 Մայիսի 2024 - 11:50

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    Իրական եղանակ

    06 Մայիսի 2024 - 11:27

    Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը

    06 Մայիսի 2024 - 10:58

    COP29-ի ժամանակ աշխարհում կարող է զինադադար հայտարարվել

    06 Մայիսի 2024 - 10:40

    ԻԿԿ-ն Հայաստանին կոչ է արել կատարել իր պարտավորությունները

    06 Մայիսի 2024 - 10:19

    ԱԱՀ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հայկական եկեղեցու գործողությունները

    06 Մայիսի 2024 - 09:55

    Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին

    06 Մայիսի 2024 - 09:26

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջանի հետ Հայաստանի սահման

    06 Մայիսի 2024 - 09:15

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

    Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում

    03 Մայիսի 2024 - 17:06

    Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք

    03 Մայիսի 2024 - 16:20

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ