Բանալի և կողպեք
    Իլհամ Ալիեւի Լաչին կատարած ուղեւորության արդյունքներով

    Վերլուծություն  31 Մայիսի 2023 - 15:53

    Murad Abiyev
    Caliber.Az

    Անկախության, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 105-ամյակի օրը՝ նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում հանդես է եկել ծրագրային ելույթով։ Դա տեղի է ունեցել քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հայրենի հողից 31 տարվա հարկադիր բաժանումից հետո, քսան ընտանիքներ նախօրեին վերադարձել են քաղաք: Հանդիպման ժամանակ նախագահը վերաբնակեցված ընտանիքներին հանձնել է նոր տների բանալիները։ Այս վերաբնակեցումը դարձել է նվեր ոչ միայն Լաչին վերադարձած ընտանիքների, այլ նաև այս օրը անկախության ավանդույթով, 44-օրյա պատերազմում տարած մեծ հաղթանակով, Լաչինի և ազատագրված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերածնունդով խորհրդանշականորեն ամրացված ողջ ադրբեջանական ժողովրդի համար։

    Պետք է ասել, որ Ալիևի հայտարարությունները ավանդաբար արվում են ոչ թե փակ նիստերի ժամանակ, այլ ժողովրդի ներկայացուցիչների հետ անկաշկանդ հանդիպումների մթնոլորտում, ինչը, անպայման, կարևոր դեր է խաղում ինչպես պետության ղեկավարի և ժողովրդի միջև երկխոսության ապահովման, այնպես էլ հասարակության մեջ բաց լինելու ընդհանուր մթնոլորտի համար։

    Նախագահը լաչինցիներին շնորհավորել է Անկախության օրվա և հարազատ վայրեր վերադառնալու առթիվ։ Ի.Ալիևի ելույթի լեյտմոտիվն է դարձել՝ շուրջ երեսուն տարվա ընթացքում, իր տարածքային ամբողջականությունը պլանաչափորեն վերականգնել նախապատրաստած մեր պետության հզորության մասին թեզերը։

    Բնականաբար, Ադրբեջանի ղեկավարը, ինչպես և նախկինում, այս առիթը օգտագործեց նրա համար, որպեսզի հերթական հաղորդագրություններ հղել հայկական կողմին ու նրա հովանավորներին։ Եվ այս համատեքստում իր վրա հատուկ ուշադրություն է գրավում այն, որ նախագահը երկու անգամ մատնանշել է մեր նորագույն պատմության իրադարձությունների ամսաթվերի համընկնման խորհրդանիշը։ Եկեք ուշադրություն դարձնենք հետևյալ մեջբերումներին.

    «Մեր կողմից այս հանդիպումը մայիսի 28-ին կազմակերպելը ունի մեծ խորհրդանշական իմաստ։ Այսօր անկախ Ադրբեջանի պետությունը բավականաչափ ամրապնդել է իր դիրքերը համաշխարհային մասշտաբով, միաժամանակ, այսօր անկախ Ադրբեջանի պետությունը ի վիճակի է հասնել ցանկացած արդյունքի»։

    Այնուհետև. «Տեսեք, Լաչինի ազատագրման և այսօր այստեղ մեր հանդիպման ամսաթվերը նույնպես խորհրդանշական իմաստ ունեն։ Մայիսին Լաչինը օկուպացվել էր և մայիսին լաչինցիները վերադարձան Լաչին»։

    Եվ վերջապես. «1993 թվականի ապրիլին օկուպացվել էր Քելբեջարը... Ապրիլին ադրբեջանա-հայկական սահմանի Լաչինի ուղղությամբ տեղադրելով սահմանային անցակետ՝ մենք լիովին վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ այս ամսաթվերի միջեւ կապ կա»։

    Մեզ տրամաբանական է թվում, որ ղեկավարության կողմից այս կամ այն իրադարձությունների և գործունեության խորհրդանշական ժամկետների ընտրության իմաստը կայանում է ոչ այնքան հաղթանակը խորհրդանշականորեն արձանագրելու, թշնամու քիթը տրորելու, նրա ինքնասիրությանը ավելի ցավոտ հարվածելու հասարակ ցանկության, որքան Հայաստանին և նրա հովանավորներին հասկանալի ու անզիջում ուղերձների մեջ է. մեր ռազմավարական պլանավորումն այնքան ուժեղ է, որ մենք նույնիսկ կարող ենք մեզ թույլ տալ իրադարձությունները զուգադիպեցնել նշանակալի ամսաթվերի հետ: Մենք կարող ենք մեր հայեցողությամբ դրանք մոտեցնել և հեռացնել: Մենք սահմանում ենք միջոցառումների ժամանակացույցը։ Հարավային Կովկասի քաղաքական և գործարար օրացույցը մեր ձեռքերում է։

    Չենք սխալվի, եթե ասենք, որ հետկոնֆլիկտային շրջանում այս օրացույցում տեղում կոնֆիգուրացիան փոխելու համար կենտրոնական, առանցքային իրադարձություն է դարձել Լաչինի սահմանային անցակետի տեղադրումը։ «Ապրիլին ադրբեջանա-հայկական սահմանի Լաչինի ուղղությամբ սահմանային անցակետ տեղադրելով, մենք լիովին վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»։

    Իրոք, սահմանային անցակետի տեղադրումը առաջնահերթ կարևոր իրադարձություն է։ Եթե 2020 թվականի աշնանը Հայաստանի պարտությունը կոտրեց հայկական բանակի ողնաշարը, ապա Լաչինում անցակետի տեղադրումը պայթեցրեց «միացումի» վերածննդի հայկական հույսերի հիմքը։ Մարդկանց, բեռների և գաղափարների անվերահսկելի անցումը այսուհետև արգելված է։ Այստեղ թույլատրելի է ենթադրել, որ եթե հայերը քսաներրորդ դարի վերջին չսկսեին այս ամբողջ պատմությունը, եթե նրանք ընտրեին ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության ճանապարհը, ապա միգուցե ոչ մի անցակետ էլ չլիներ, իսկ Հարավային Կովկասը կլիներ մի տեսակ տարածաշրջանային Եվրամիություն՝ առանց սահմանների և մաքսակետերի։ Բայց, ավաղ, հայերը ընտրեցին առճակատման ուղին։

    Լաչին քաղաքի ռազմավարական դիրքը նրան 1992 թվականին դարձրեց թիվ երեք թիրախ՝ Խոջալուից և Շուշայից հետո։ Լաչինի պարանոցի միջով էր անցնում Հայաստանից Ղարաբաղ ճանապարհը, որը ծայրահեղ կարևոր նշանակություն ուներ Հայաստանից զորքերի և զենքի տեղափոխման, ինչպես նաև անջատողականներին մնացած ամեն ինչով, այդ թվում նաև պարենի անխափան մատակարարման համար։ Այս ճանապարհի անվտանգ շահագործումն ապահովելու համար հայերի համար շատ կարևոր էր նրա շրջակայքի օպերատիվ տարածքների գրավումը, խոսքը Լաչինի և Քելբեջարի շրջանների ողջ տարածքի մասին է։ Պատահական չէ, որ օկուպացիայից հետո հաջորդած բանակցային ժամանակահատվածում հայկական կողմը առաջ էր մղում՝ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ օկուպացված յոթ շրջաններից միայն հինգը Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը՝ բացառելով Լաչինն ու Քելբեջարը։ Այդ մասին հիշատակել է նաև նախագահ Ի.Ալիևը. «Բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փուլեր, տարբեր պահեր։ Եղել են և՛ ճնշումներ, և՛ սպառնալիքներ, ոմանք մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի մեզ ստիպել հաշտվել օկուպացիայի հետ։ Բայց մեր հաստատակամ դիրքորոշումը, անդրդվելի կամքը ջարդուփշուր արեցին այդ ջանքերը: Ես ասացի, որ ոչ մի զիջումներ չեն կարող լինել։ «Մեզ վերադարձնել հինգ շրջան և երկու շրջանը թողնել հայերի հավերժական վերահսկողության տակ՝ դա անհնար է»։

    Նախագահը ընդգծել է նաև իր ավանդական հավատարմությունը բանակցություններին. «Դուք լավ գիտեք, որ երկար տարիների ընթացքում ես ձգտել եմ, որպեսզի մենք բանակցությունների միջոցով վերջ դնենք այս օկուպացիային»: Իսկապես, հակամարտությունների խաղաղ կարգավորման գործիքաբանությանը նախապատվությունը հանդիսացել է Իլհամ Ալիևի ողջ քաղաքականության հավատամքը։ Նա ուժի կիրառման է դիմում միայն նրանից հետո, երբ բոլոր խաղաղ միջոցները սպառվել են։ Ահա հիմա էլ հերթը հասել է Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ինքնահռչակ իշխանությունների լուծարման հարցին։ Հաշվի առնելով կեղծ առաջնորդների հռետորաբանության մեջ աճող ագրեսիվությունը՝ տպավորություն է ստեղծվում, որ մի կողմից ինչ-որ մեկը դրդում է նրանց, իսկ մյուս կողմից՝ այդ առաջնորդները խելագարորեն փորձում են իրենց ճակատագրի անորոշության հաշվառմամբ ստեղծել խնդրի տեսիլք։ Որպեսզի վերջնական պարզություն մտցնել այս կեղծ պետական գործիչների ապագայի հարցում, նույնիսկ այժմ, ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտում սահմանադրական կարգը վերականգնելու համար հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու լիարժեք իրավունք ունենալով՝ նախագահ Ալիևը շանս է տալիս այդ անձանց։ «Մենք պարզապես համբերություն ենք դրսևորում։ Թեեւ բոլորը քաջ տեղյակ են, որ այսօր մենք այդ տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու հնարավորություն ունենք։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» եւ մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նախագահը։

    Անշուշտ, հատկապես նախագահի կողմից առաջ քաշված կոնկրետիկան, շրջանակված պայմանները խոսում են ոչ միայն այդ մարդկանց ներելու հարցը քննարկելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության, այլ նաև (և սա ամենակարևորն է) հատուկ գործողություն իրականացնելու լիովին վճռականության, այսինքն՝ ավելի լայն համատեքստում, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման հարցը վերջնականապես լուծելու մասին։ Եկել է ժամանակը։ Հետհաշվարկը սկսվել է։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ բանակցությունների շրջանակներում այս հետհաշվարկն սկսվել է ավելի վաղ։ Սա բխում է նախագահի հետևյալ խոսքերից. «Ուղղակի մեզ ուղարկված (միջազգային կազմակերպությունների կողմից - խմբ.) նոր հաղորդագրությունները այսպիսին են. իսկ ինչպիսի՞ն է լինելու այնտեղի «ղեկավարության» ճակատագիրը։ Արդյո՞ք նրանք կընկնեն համաներման տակ։ Ես էլ ասում եմ, որ տեսնենք»։ Այս համատեքստում շատ հետաքրքիր է, թե անօրինական կազմավորման կեղծ պաշտոնյաների մասին մտահոգությունը արդյոք հանդիսանում է արևմտյան միջնորդների նախաձեռնությունը, թե, ընդհակառակը, Ղարաբաղի վայ պաշտոնյաները փորձում են վերջինների միջոցով հասնել ներման։

    Ի դեպ, պատմելով ղարաբաղցի անջատողականների ճակատագրով համաշխարհային հանրության վերոհիշյալ մտահոգության մասին՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, իր տարածքում անօրինական իշխանությունների առկայության առնչությամբ Ադրբեջանի անզիջողականությունը գործնականում չի հանդիպում միջազգային հանրության առարկությանը։ «Պետք է նաև ասեմ, որ վերջերս միջազգային կազմակերպությունները փաստորեն լիովին համաձայնվել են մեր դիրքորոշման հետ։ Ես սա արդեն տեսնում եմ տարբեր հանդիպումների ընթացքում։ Այսինքն ինչու են համաձայնվել: Որովհետև մենք իրավացի ենք, որովհետև ոչ մի քայլ չենք հեռանում մեր դիրքորոշումից։ Այդ իսկ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում անկախության, ինքնավարության, կամ այլ բանի մասին»։

    Այո, դեռ հինգ տարի առաջ միջազգային միջնորդները փորձում էին մեզ համոզել Ղարաբաղի համար պայքարի անհեռանկարության մեջ, իսկ հիմա խնդրում են ներել անջատողական ինքնակոչներին։ Զգում եք, այսպես ասած՝ տարբերությունը։ Այստեղ ինքնին մեզ համար շատ կարևոր է որսալ մեկ նրբերանգ։ Հարավային Կովկասում իրերի դասավորվածության մեջ նման փոփոխությունը հնարավոր դարձավ ոչ միայն վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսական և ռազմական զարգացման շնորհիվ։ Այս գործոնները, որքան էլ կարևոր չլինեն, հանդիսանում են գործիքներ, որոնք ապաշնորհ ձեռքերում չէին կատարի իրենց առաքելությունը։ Մեր հաջողության հիմնական գործոնը, և մենք չենք հոգնի դա կրկնել, հանդիսանում է երկրի ղեկավարության ռազմավարական մտածողության բարձր մակարդակը։ Ռազմավարական մտածողությունը, ի թիվս այլ տարրերի, ենթադրում է գործողությունների հստակ հաջորդականություն՝ հենց Իլհամ Ալիևի կողմից բազմիցս հնչեցրած «ինչ, ինչպես և երբ»-ը: Տարրական օրինակ՝ վերոհիշյալ վերջնագիրը անջատողականներին հնչել է միայն հիմա՝ սահմանին սահմանային անցակետի տեղադրումից հետո։ Մենք նախկինում արդյո՞ք ունեցել ենք այն առաջադրելու իրավունքը։ Անշուշտ ունեցել ենք, բայց միայն բարոյական իրավունք։ Նման վերջնագիր առաջադրելու և անջատողական կազմավորումների լիկվիդացման ավարտին հասնելու իրական հնարավորությունը հայտնվեց սահմանին սահմանային անցակետ տեղադրելուց, այսինքն Լաչինի ճանապարհը վերահսկողության տակ առնելուց հետո՝ դադարեցնելով անջատողականներին Հայաստանի կողմից սնուցումները։ Արդյո՞ք սահմանային անցակետի տեղադրումը պլանավորված է եղել 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Իհարկե եղել է։ Յուրաքանչյուր կարևոր քայլի համար անհրաժեշտ է հող նախապատրաստել ինչպես տեղում, այնպես նաև միջազգային ուղու վրա։ Հենց սա ռազմավարական մտածելակերպը։

    Մի փոքր շեղում կատարելով, կցանկանայի նշել, որ Իլհամ Ալիևի և նրա թիմի քաղաքականությունը՝ ռազմավարական պլանավորման դիտողական պիտույք է ոչ միայն քաղաքական գործիչների, այլ ընդհանրապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ռազմավարական չափադրում մտցնել իրենց կյանքում։

    Լաչինի շրջան կատարած իր այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է մի շարք միջոցառումների, ինչպես՝ Լաչին քաղաքի՝ Հեյդար Ալիևի, Հաղթանակի, Մայիսի 28-ի, Խոսրով բեյ Սուլթանովի, Զանգեզուրի փողոցներում ցուցանակների բացմանը, առաջին բազմաբնակարան բնակելի թաղամասի և օկուպացիայի ու հաղթանակի թանգարանային համալիրի հիմնարկեքին, մեր երկրում իրականացվող վերաբնակեցման, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքների ջրային էկոհամակարգի վերականգնման շրջանակներում՝ արևելակովկասյան քարայների և բազեների բնության մեջ բացթողմանը։

    Լաչինի արագ վերածնունդը նշանավորում է ոչ միայն Ղարաբաղի վերածնունդը, այլ նաև մեր սահմանների անձեռնմխելիությունը, բոլոր նրանց, ովքեր երբևէ աչք դնեն մեր հողից գոնե մեկ թիզի վրա՝ ատամներին հարվածելու հաստատակամ վճռականությունը։ Եվ նույնիսկ ավելին,- նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում ընդգծել է. «Այստեղից՝ Լաչինի շրջանից, որը նրանք (հայերը - խմբ.) երկար տարիներ շահագործում էին և որտեղ ապօրինի բնակություն էին հաստատել՝ ևս մեկ անգամ նրանց ասում եմ. ձեր գիրքը փակվել է։ «Միացումի» գիրքը փակվել է, անջատողականությանը վերջ է տրվել»։ Այս խոսքերը ուղղված են ոչ միայն հայերին։ Այս խոսքերն ուղղված են նաև այն արտաքին ուժերին, որոնք, օգտվելով հայ ժողովրդից, նրա մեջ սերմանելով խելահեղ ագրեսիվ գաղափարներ, փորձում են խանգարել Հարավային Կովկասը կայուն ու ծաղկող տարածաշրջանի վերածելուն։ Այսպիսով, Լաչինի կողպեքը փակում է ավերիչ դարավոր նախագիծը։ Այդ կողպեքի բանալիները մեր ձեռքում են։

    Caliber.Az

    Դիտումներ: 141

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ