Վրաստանն այսօր. Ցավալի և անդառնալի փոփոխություններ Հարավային Կովկասում
    Caliber.Az-ի թարգմանությունը

    Քաղաքականություն  21 Մայիսի 2022 - 12:00

    georgiatoday.ge կայքը անգլերեն հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Հարավային Կովկասը երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոփոխություններ է ապրում։

    Caliber.Az-ն առաջարկում է հոդվածի թարգմանությունը։

    Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վրա, Հարավային Կովկասը երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոփոխությունների է ենթարկվում: Ես արդեն խոսել եմ մեր տարածաշրջանի վրա ներխուժման ազդեցության մասին և այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր մոտենում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, և միևնույն ժամանակ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն հաստատելու երկընտրանքին։

    Բայց, թերևս, տարածաշրջանում առավել կարևոր փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ի հայտ եկած մերձեցումն է: Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անշրջելիորեն թեքեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ Բաքվի։ Հայաստանն անցել է իր պատմական աշխարհաքաղաքական մեկուսացմանը վերջ տալու անհրաժեշտության դժվար գիտակցման միջով` բարելավելով հարաբերությունները արևմուտքում և արևելքում գտնվող իր հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

    Բայց դա կպահանջի Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում, որը կներառի լուրջ ջանքեր՝ սահմանների սահմանագծում, երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնում և, առաջին հերթին, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում։ Վերջին կետը հատկապես ցավոտ տեղ էր հայ-ադրբեջանական պատմական անտագոնիստական հարաբերություններում: Երևանը մինչ այժմ հրաժարվում է ճանաչել իր արևելյան հաևւանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

    Սակայն դա կարող է փոխվել, , քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը շատ դրական է վերաբերվել Բաքվի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը և Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուն: Երևանը, համենայնդեպս, պաշտոնապես չի հերքել, որ գնալու է այս ճանապարհով։ Հավանական է, որ Հայաստանը կպահանջի ինքնավարություն, որը կներառի հայ բնակչության հատուկ մշակութային իրավունքներ։ Անհնար է հստակ ասել, թե ինչպես կզարգանան բանակցությունները, սակայն հավանական լուծում է հայոց լեզվի օգտագործումը երաշխավորող մշակութային իրավունքների առկայությունը։

    Համաձայնության ակնկալիքը երևում էր նաև ներհայկական քաղաքական իրավիճակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունն իր մնացած ուժերը կենտրոնացրել է նրա տապալման վրա՝ շարունակական ցույցեր կազմակերպելով Երևանի կենտրոնում։

    Այստեղ չափազանց շատ անհայտներ կան, ինչը դժվարացնում է կանխատեսումը, թե ներքին իրավիճակը ինչպես կազդի Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Սակայն, ըստ տեղեկությունների, ընդդիմությանը դժվար թե հաջողության հասնի։ Ինչպես հարևան Վրաստանում, Հայաստանում էլ ընդդիմությունը շատ առումներով բավականաչափ գրավիչ չէ: Փաշինյանը նույնպես, ամենայն հավանականությամբ, կմնա իշխանությունում՝ Հայաստանում հասարակության և արտերկրի հզոր հայկական սփյուռքի միջև ակնկալիքների և մոտիվացիայի աճող տարաձայնությունների պատճառով:

    Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական հեղափոխության մեկ այլ անհայտ է Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող մերձեցումն է: Շատ առումներով, Ադրբեջանի հետ պոտենցիալ խաղաղ համաձայնագիրը կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան Երևանի հարաբերությունները Անկարայի հետ: Նախորդ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ հաշտեցման ձեռքբերումը չի կարող զուգահեռ լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։

    Այսպիսով, Հայաստանը հեղափոխում է իր արտաքին քաղաքականությունը։ Ժամանակը նպաստում է համարձակ քայլերին: Ներքին ընդդիմությունը թուլանում է, իսկ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի և Թուրքիայի հետ մերձեցման ազդակն աճում է։

    Սահմանների բացումը նաև հսկայական տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին։ Ապրանքները կարող են հասնել եվրոպական շուկա, մինչդեռ Թուրքիայի հետ առևտուրը կարող է Հայաստանը վերածել տարանցիկ երկրի։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պոտենցիալ կերաշխավորի դեպի Ռուսաստան կանգնեցված երկաթուղու վերականգնումը:

    Մնում է տեսնել Ռուսաստանի դիրքորոշումը։ Որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, շատ բան կախված է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հարցում Մոսկվայի պատրաստակամությունից: Դեռևս պարզ չէ, թե որքանով է Ռուսաստանը շահում Հայաստանի գործողություններից։ Ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքականությունը խստորեն վերահսկելու Մոսկվայի կարողությունը հիմնված էր վերջինիս աշխարհաքաղաքական մեկուսացման վրա, սակայն Հայաստանի շրջափակումից դուրս գալը կփոխեր այս համաձայնագրի շատ ասպեկտները։

    Բայց այս դիվանագիտական գործընթացն այնպես դիտարկելը, կարծես այն կազմակերպված է Մոսկվայի կողմից, գուցե ճիշտ ճանապարհ չէ բացատրելու, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը կարող է հաշտվել Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Սա այլևս տարածաշրջանի նկատմամբ բացառիկ վերահսկողության դարաշրջան չէ, և Կրեմլը քաջ գիտակցում է, որ չի կարող բավարար ազդեցություն ունենալ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա միայնակ տիրապետելու համար: Մոսկվան կարող է պարզապես չկարողանալ կանխել այլ խոշոր խաղացողների մուտքը տարածաշրջան։ Եվ Թուրքիան այդ խաղացողներից մեկն է։

    Caliber.Az

    Դիտումներ: 119

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

26 Ապրիլի 2024 - 18:17

Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

26 Ապրիլի 2024 - 12:28

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

26 Ապրիլի 2024 - 10:56

Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

26 Ապրիլի 2024 - 10:02

Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

26 Ապրիլի 2024 - 10:27

Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

25 Ապրիլի 2024 - 22:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ