Քաղաքականություն
A+
A-
Այխան Հաջիզադե. Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը համապատասխան
03 Սեպտեմբերի 2024 17:28
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են՝ երկրի Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ընտրությունների վերաբերյալ Եվրամիության հայտարարության։
«Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով խոսնակ Փիթեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ քաղաքական տեսակետը կրկնում է՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական վերաբերմունքը Ադրբեջանում ընտրությունների նկատմամբ և ճիշտ չէ։ Ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենսդրությանը լիովին համապատասխան»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։
Caliber.Az
Դիտումներ: 47