twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

25 Նոյեմբերի 2024 11:25

Կանադացի լրագրող Նիլ Հաուերը X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում հայտնել է, որ նրան արգելել են մուտք գործել Թուրքիա։ Հաուերը նշել է, որ  նա Երևանից զբոսաշրջության նպատակով ժամանել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայան, սակայն նրան բերման են ենթարկել անձնագրային հսկողություն և հայտնել, որ նա գտնվում է «սև ցուցակում»։ 16 ժամ սպասելուց հետո, լրագրողին հետ են արտաքսել Հայաստան։
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Հաուերը զարմանք է հայտնել, քանի որ, ըստ նրա, նախկինում մի քանի անգամ այցելել է Թուրքիա, վերջին անգամ՝ 2022 թվականի ամռանը, և նման խնդիրներ չեն առաջացել։
 
Հաուերը հայտարարել է, որ համարում է, պր այդ արգելքը կապված է իր ենթադրյալ «լրագրողական գործունեության հետ»: Նա նշել է, որ հազվադեպ է լուսաբանում Թուրքիային վերաբերող թեմաներ, ինչպիսիք են «քրդական հարցը» կամ «Գյուլենի շարժումը»։ Սակայն, նա ենթադրել է, որ արգելքը կարող է պայմանավորված լինել «Ադրբեջանի հասցեին իր քննադատությամբ և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրապարակումներով», որտեղ նա ակտիվորեն աջակցել է հայկական կողմին։
 
Նշենք, որ Նիլ Հաուերը հայտնի է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին վերաբերող իր միակողմանի հրապարակումներով։ Նրա նյութերը, որպես կանոն, նվիրված էին Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին՝ անտեսելով հայկական կողմի օկուպացիոն քաղաքականությունը։

Caliber.Az
Դիտումներ: 387

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading