Քաղաքականություն
A+
A-
Թուրքիայի դեսպան. Հուսով ենք, որ Միլլի Մեջլիսի նոր կազմը հաջող կլինի Ադրբեջանի ժողովրդի համար
02 Սեպտեմբերի 2024 10:27
Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի ողջ տարածքում խորհրդարանական ընտրությունները բարեհաջող ավարտվեցին խաղաղ մթնոլորտում։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին իր X էջում գրել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։
«Մենք շատ ուրախ ենք, որ եղբայրական Ադրբեջանում, այդ թվում՝ օկուպացիայից ազատագրված Ղարաբաղում, նրա անկախության վերականգնման 33-րդ տարեդարձին անցկացված խորհրդարանական ընտրությունները բարեհաջող ավարտվեցին խաղաղ մթնոլորտում։ Հուսով ենք, որ ընտրությունների արդյունքները և Միլլի Մեջլիսի նոր կազմը հաջող կլինեն Ադրբեջանի ժողովրդի և պետության համար»,- ասված է ուղերձում։
Caliber.Az
Դիտումներ: 55