twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զանգեզուրի միջանցք. աշխարհաքաղաքական նոր իրականություն և իրանական երկընտրանք Ինչի՞ց են զգուշանում Թեհրանում

12 Սեպտեմբերի 2024 12:36

Վերջին շաբաթների ընթացքում Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը նորից դարձել է տարածաշրջանային օրակարգի գլխավոր թեմաներից մեկը՝ բանավեճ առաջացնելով Հարավային Կովկասի առանցքային դերակատարների միջև։ Այստեղ իրավիճակի սրման մեջ առաջին դեր են խաղում  Իրանի պաշտոնական անձինք ու փորձագետները, ովքեր իրենց մտավախություններ են  հայտնում տրանսպորտային այս կարևոր երթուղու բացման ծրագրերի առնչությամբ։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել «Հարավային Կովկասում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների առնչությամբ»։ Իրանի ԱԳՆ-ի Եվրասիական դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպում է ունեցել՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ, որի ժամանակ «քննարկվել է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխման անթույլատրելիության հարցը»։ Թեհրանը դժգոհություն է հայտնել  Մոսկվայի աջակցությանը միջանցքի նախագծին, որը Հայաստանի տարածքով պետք է Ադրբեջանի արևմտյան շրջանները կապի Նախչըվանի հետ։
 
Պատմական համատեքստ. Իրանը և Ռուսաստանը Կովկասում
 
Կովկասում Իրանի քաղաքականությունը դարերի ընթացքում սերտորեն կապված է եղել Ռուսաստանի շահերի հետ։ 1828 թվականի Թուրքմանչայի պայմանագրից հետո, որով ավարտվեց ռուս-պարսկական հերթական պատերազմը, Պարսկաստանը ստիպված եղավ զիջել զգալի տարածքներ Կովկասում, ինչպես նաև համաձայնվել տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխող ազդեցությանը։ Այդ պայմանագիրը փաստացի բնորոշեց Թեհրանի քաղաքականությունը Կովկասում գալիք դարերի ընթացքում, որը կողնորոշված է ռուս-իրանական դաշինքի աջակցության վրա։
 
Զանգեզուրի միջանցքի բացումը Թեհրանի կողմից ընկալվում է որպես մարտահրավեր այդ ավանդական քաղաքականությանը, որը բնութագրվում է որպես «առաջին հերթին Ռուսաստանը»: Զանգեզուրի միջանցքը քննադատող իրանական պաշտոնյաների հայտարարությունները փաստորեն ցույց են տալիս Իրանի քաղաքականության փոփոխությունը, որը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Մի շարք փորձագետների կարծիքով, Թեհրանի նոր դիրքորոշումը կապված է նաեւ Արեւմուտքի աճող ճնշման պայմաններում իր ռազմավարությունը հարմարեցնելու փորձերի հետ։
 
Զանգեզուրի միջանցք. պատուհան դեպի Եվրոպա, թե՞ սպառնալիք Իրանին
 
Իրանի համար, Հայաստանի տարածքով մայրցամաքային Ադրբեջանը Նախչըվանի հետ կապող Զանգեզուրի միջանցքը ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք իր աշխարհաքաղաքական դիրքերին։ Միջանցքը խոստանում է դառնալ կարևոր օղակ Արևելքը Արևմուտքի հետ կապող գլոբալ տրանսպորտային համակարգում, բացելով նոր հնարավորություններ Չինաստանի, Թուրքիայի, Եվրոպայի և Կովկասի երկրների միջև առևտրի համար։ Մյուս կողմից, Իրանը մտավախություն ունի, որ այս երթուղու բացումը կարող է նվազեցնել իր դերը տարածաշրջանային լոգիստիկայում և նվազեցնել նրա ազդեցությունը Հայաստանի վրա, որի հետ նա պահպանում է ռազմավարական հարաբերություններ։
 
Մինչդեռ, այդ մտավախությունները ոչ միայն ուռճացված են, այլեւ ոչ մի հիմք չունեն։ Զանգեզուրի միջանցքը չի սպառնում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերին։ Ինչպես նախկինում, Իրանը կկարողանա Հայաստանի տարածքը օգտագործել Վրաստան և այնուհետև Սև ծովի ավազան դուրս գալու համար։ Առավել ևս, Հյուսիս-Հարավ միջանցքի նման այդպիսի այլընտրանքային ուղիների ստեղծմանը մասնակցող Իրանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր տնտեսական և լոգիստական կապերի ամրապնդումից:
 
Իրանը և թուրքական պետությունները. համագործակցության նոր բանաձեւի որոնում
 
Ըստ ամենայնի, Զանգեզուրի միջանցքի համատեքստում Իրանի համար լարվածության հիմնական աղբյուրներից մեկն է հանդիսանում տարածաշրջանում այնպիսի թուրքական պետությունների աճող ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը։ Թեհրանը միշտ զգուշությամբ է վերաբերվել թուրքական համագործակցության ընդլայնմանը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի բնակչության զգալի մասը՝ էթնիկ ադրբեջանցիներ են: Թուրքական համերաշխության աճի առնչությամբ Իրանի մտավախությունները բխում են այն փաստից, որ դա, իր կարծիքով, կարող է խթանել ազգայնական տրամադրությունները երկրի ներսում:
 
Այնուամենայնիվ, Իրանը պետք է այս հարցը դիտարկի այլ տեսանկյունից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդումը, ընդհակառակը, կարող է Իրանի առջև նոր հնարավորություններ բացել։ Արևմուտքի կողմից աճող մեկուսացման և գնալով ավելի կոշտ պատժամիջոցների ներդրման պայմաններում՝ Իրանը կարող է Զանգեզուրի միջանցքը  օգտագործել միջազգային առևտրում իր դիրքերն ամրապնդելու համար:
 
Ռուսաստան, Արևմուտք և Իրան.  պայքար Հարավային Կովկասում ազդեցության համար
 
Կարևոր է նշել, որ Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավորության հետ կապված Իրանի ցայտող դժգոհությունը կապված է նաև Ռուսաստանի նկատմամբ նրա ռազմավարության փոփոխության հետ։ Այն պայմաններում, երբ Մոսկվան կենտրոնացված է Ուկրաինայում հակամարտության վրա և թույլացրել է իր ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ՝ Թեհրանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Միջանցքի ստեղծումը քննադատող Իրանցի քաղաքական գործիչների հայտարարությունները կարող են վկայել Իրանի՝ առանց Մոսկվայի կողմը նայելու, ավելի անկախ դեր խաղալու ցանկության մասին։
 
Մյուս կողմից, Կովկասի նկատմամբ Իրանի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հակառուսական տրամադրություններով։ Որոշ փորձագետներ համարում են, որ Թեհրանը փորձում է իր քաղաքականությունը համապատասխանեցնել Արևմուտքի շահերին, ինչը կարող է բացատրել Զանգեզուրի միջանցքի դեմ նրա ակտիվ հայտարարություններով։ Այսպիսով, Իրանը, մանևրելով աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների միջև, և նույնիսկ խաղալով՝ Զանգեզուրի միջանցքի միանձնյա վերահսկողությունը Ռուսաստանի կողմից կանխելու փորձ անող Արևմուտքի կանոններով, ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը։
 
Հնարավորություններ Ադրբեջանի և Իրանի համար
 
Ադրբեջանը, շահագրգռված լինելով Զանգեզուրի միջանցքի իրագործմամբ, այս նախագիծը դիտարկում է որպես իր տնտեսական և աշխարհաքաղաքական ապագայի առանցքայիններից մեկը։ Տրանսպորտային երթուղու բացումը կամրապնդի՝ Բաքվի, որպես լոգիստիկայի և առևտրի տարածաշրջանային կենտրոնի դերը, ինչպես նաև թույլ կտա ավելի ակտիվ ինտեգրվել միջազգային տրանսպորտային միջանցքներին։
 
Զանգեզուրի միջանցքը ոչ թե պարզապես տրանսպորտային երթուղի է, այլ Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության կարևոր տարր։ Դրա գործարկումը Իրանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Եվ, ինչպես վերը արդեն նշվել է՝ ուղղված չէ Իրանի և Հայաստանի միջև սահմանի փոփոխությանը։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքը սվիններով դիմավորելու փոխարեն՝  Թեհրանը պետք է այն դիտարկի որպես տարածաշրջանում իր տնտեսական և քաղաքական դիրքերն ամրապնդելու հնարավորություն։
 

Caliber.Az
Դիտումներ: 242

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Երկակի ստանդարտներ և կողմնակալություն ՄԱԿ-ի նախկին զեկուցողը խթանում է հայկական քարոզչությանը

96
18 Դեկտեմբերի 2024 17:23
2

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

95
19 Դեկտեմբերի 2024 10:21
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

93
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ալիև. Հայաստանի սպառազինման գործընթացը առաջ է գնում մեծ տեմպով

84
18 Դեկտեմբերի 2024 13:43
5

Վիշտ EUMA-ից Եվրալրտեսները հաստատուն մտնում են օրակարգ

80
18 Դեկտեմբերի 2024 11:20
6

Ի.Ալիև. Ադրբեջանը միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է

71
18 Դեկտեմբերի 2024 11:57
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղությունը դադար է վերցրել Իլգար Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

62
18 Դեկտեմբերի 2024 16:51
8

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

61
20 Դեկտեմբերի 2024 14:17
9

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

61
20 Դեկտեմբերի 2024 20:09
10

Ի.Ալիև. Մակրոնի ռեժիմը Ֆրանսիան վերածում է ձախողված պետության

60
18 Դեկտեմբերի 2024 13:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading