twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

USAID-ը գնում է Երևանը Եվ ուժեղացնում է լրտեսական ցանցը

12 Սեպտեմբերի 2024 14:10

Հայկական ԶԼՄ-ները ոգևորությամբ հայտնում են այն մասին, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ավելի քան երկու անգամ,  120 միլիոն դոլարից մինչև 250 մլն դոլար ավելացրել է Հայաստանին տրամադրվող դրամական օգնությունը։ Նշվում է, որ համաձայնագիրը, որը նախօրեին  ստորագրել են փոխվարչանետ Մհեր Գրիգորյանը և USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոնը՝ կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են «տարերային աղետների ռիսկի կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և ներառական տնտեսական զարգացումը»:
 
Հարկ է նշել, որ USAID-ը՝ օգնություն ցուցաբերող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, որի բյուջեն կազմում է մոտավորապես 27 միլիարդ դոլար: Միայն 2023-2025 թվականների համար այդ կազմակերպության բյուջեից 9 միլիարդ դոլարը հատկացվել է «տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության կառուցմանը աջակցելու համար»: Դրանով հանդերձ, USAID-ի դոնորային հիմնադրամները և օգնության մեխաանիզմները Միացիալ Նահանգների կողմից ստեղծվել են մեծ հաշվով «ժողովրդավարական զարգացմանն աջակցելու» պատրվակով՝ տարբեր երկրների ընդդիմադիր կազմակերպությունների աջակցման համար և ֆինանսավորվում են տարբեր դրամաշնորհների հատկացման միջոցով:
 
Ակնհայտ է, հաշվի առնելով Փաշինյանի և նրա թիմի հեղափոխական անցյալը, ինչպես նաև նրա կապերը ամերիկյան ֆինանսական և հետախուզական կառույցների հետ՝ Երևանը Նահանգների հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հետ կապված USAID-ի գծով կստանա հերթական «քաղցրաբլիթը»։ Այդ կապակցությամբ պետք է նշել, որ Վաշինգտոնը արդեն սկսել է իրականացնել՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայայենի և Էնտոնի Բլինքենի մասնակցությամբ՝ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ բրյուսելյան պայմանավորվածություններում արտացոլված մի շարք պարտավորություններ: Հատկապես ապրիլի 5-ի հանդիպումից հետո էր, որ Հայաստանը ակտիվացրեց՝ ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու հարցը։ Նրանց դուրսբերման գործընթացը ավարտվեց օգոստոսի 1-ին, իսկ արդեն հաջորդ օրը ԱՄՆ-ը Հայաստան ուղարկեց սպառազինություն և զինվորականներ, որոնք տեղակայվել են Զանգեզուրում։ Այս փաստը վկայում է՝ լարվածության աճի միջոցով տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար՝ Հայաստանին որպես ցատկահարթակ օգտագործելու ԱՄՆ-ի ցանկության մասին։
 
Զուգահեռաբար ԱՄՆ-ը ուսումնասիրում է Հայաստանին՝ իր խնդրանքով 123 համաձայնագրով նախատեսված ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը։
 
Այնուհետև։ ԱՄՆ-ը Հայաստանին միջոցներ կտրամադրի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի միջոցով, որպեսզի հեշտացնի նրա հասանելիությունը առաջադեմ ռազմական տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ։ Այս ծրագիրը հանդիսանում է ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային գործիքներից մեկը, որը նախատեսված է սարքավորումների գնման, վերապատրաստման և ռազմական կարիքների համար՝ դրամաշնորհներ կամ վարկեր տրամադրելու ճանապարհով ԱՄՆ-ի դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու նպատակով։ ԱՄՆ-ը մտադիր է FMF-ի միջոցով Երևանի համար հեշտացնել հասանելիությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներին և կաշխատեն արագացնել՝ Հայաստանի ողջ տարածքում «GPS Global Positioning System»-ի տեխնոլոգիաների լայն կիրառումը։ 
 
Պետք է նաև նույն համատեքստում դիտարկել ամերիկա-հայկական «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք Հայաստանի տարածքում անցկացվեցին 2024 թվականի հուլիսի 15-ից 24-ը  և լուրջ հարցեր են առաջացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համատեքստում, քանի որ հանդիսացել են՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանն ուղղված ռազմավարության տարր։
 
Անդրադառնալով USAID-ի միջոցով Հայաստանի անմիջական ֆինանսավորման ավելացմանը, ապա այս հանգամանքը լիովին տեղավորվում է Հարավային Կովկասում այս գործակալության քայքայիչ գործունեության տրամաբանության մեջ։ Բավական է հիշել, որ USAID-ը ուղղակիորեն առնչվում էր անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանում բռնկված սկանդալի հետ։ Այդ ժամանակ USAID-ին մերկացրել են այդ երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ, որից հետո վրացական հատուկ ծառայությունները՝ սեպտեմբերի 26-ից 29-ը Թբիլիսիում անցկացված թրենինգների մասին նյութեր հրապարակեցին, որոնք հաստատում են այս գործակալության աջակցությամբ հեղաշրջման նախապատրաստումը։
 
Ի դեպ, մեր երկրում այս կառույցը նույնպես հասցրել է աչքի ընկնել իր քայքայիչ գործունեությամբ։ Բայց ժողովրդի և իշխանությունների միասնության և համերաշխության շնորհիվ Բաքվին հաջողվեց անմիջապես սաղմում կասեցնել այս կազմակերպությունից բխող սպառնալիքները։ Բայց  ահա USAID-ի կողմից Փաշինյանի կառավարության ակտիվ ֆինանսական ստրկացումը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հատկապես Հայաստանն է հանդիսաննում հուսալի հանգրվան ամերիկյան այս կառույցի լրտեսական գործունեության համար։
 
Մյուս կողմից, հարկ է նշել, որ «քարերի երկրում» այս կազմակերպության չափից ավելի ակտիվ գործունեությունը ուղղված է տարածաշրջանային պետությունների, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի դեմ։ Դա հաստատում են Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության գիտակցությունը՝ «ղարաբաղցի հայերի իրավունքները պաշտպանելու» պատրվակով շահարկելու փորձերը։ Չի բացառվում նաև այն, որ USAID-ի գործունեությունը, որը, ինչպես հայտնի է, համակարգվում է անմիջականորեն Պետդեպարտամենտի կողմից, նպատակաուղղված է հայ-ադրբեջանական կարգավորմանը խաթարելուն, չնայած ԱՄՆ-ի պաշտոնյաների հակառակի մասին հայտարարություններին։ Ամերիկացիները փորձում են բոլորին վստահեցնել, որ Երևանի նկատմամբ նրանց քայլերը ուղղված են՝ բացառապես Հայաստանի անվտանգության և նրա սահմանների անձեռնմխելիության ամրապնդմանը։ Բայց 30 տարիների ընթացքում, մինչ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, ԱՄՆ-ը չի հիշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության մասին։ Երկակի ստանդարտնե՞ր։ Միանշանա՜կ։
 
Բացի այդ, ադրբեջանցիների համար ազատագրված տարածքներ վերադառնալու ամենալուրջ խնդիրներից մեկը շարունակում է մնալ ականային սպառնալիքը։ Ադրբեջանը՝ աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է։ Սակայն ԱՄՆ-ը իրական աջակցություն չի ցուցաբերում ականազերծման դեմ պայքարում։ Ըստ ամենայնի, Ղարաբաղ վերադառնալու ադրբեջանցիների իրավունքը այնքան էլ չի մտահոգում ԱՄՆ-ին։ Նրանց բոլոր ջանքերն ուղղված են Հայաստանին աջակցելուն։ Վաշինգտոնում, ըստ երևույթին, հրաժարվում են հասկանալ, որ Հայաստանին ամերիկյան քաղաքական, տնտեսական և հատկապես ռազմական օգնությունը միայն նպաստում է երկրում ռևանշիզմի աճին։ Հետևաբար, եթե ԱՄՆ-ը իսկապես ձգտում է տարածաշրջանում խաղաղության, ապա նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին միակողմանի աջակցությունը (հատկապես ռազմական):
 
Այնուամենայնիվ, հաշվի առնելով USAID-ի բացահայտ հայանպաստ քաղաքականությունը, որի ղեկավար Սամանթա Փաուերը սերտ կապեր էր պահպանում Ղարաբաղի խունտայի նախկին «պետնախարար» Ռուբեն Վարդանյանի հետ և նույնիսկ հանդիսանում է «Ավրորա» մրցանակի կոմիտեի անդամ, Հայաստանի նկատմամբ այդ կազմակերպության առատաձեռն ժեստերը զարմանք չեն առաջացնում։ Սա ավելորդ անգամ ընդգծում է, որ արտասահմանում ԱՄՆ-ի պետական շահերի իրագործմամբ զբաղվող USAID գտնվում է հայկական լոբբիի ազդեցության տակ։
 
Արդեն հիմա կարելի է արձանագրել, որ նման քաղաքականությունը, այդ թվում նաև USAID-ի կողմից՝ տարածաշրջանին դեռ քիչ գլխացավանք չի պատճառի, հատկապես Հարավային Կովկասում ամերիկյան աճող շահերի հաշվառմամբ։ Բայց ամերիկացիներն էլ չպետք է մոռանան Հայաստանի հայտնի փոփոխայնության մասին։ Վերջինս չէ որ այդպես էլ դուրս չեկավ ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից։ Երկրում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, կա ռուս-հայկական միացյալ զորախումբ և հակաօդային պաշտպանության համակարգ։ Եվ, ի դեպ, վերջին օրերին հայ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները նորից սկսել են ռևերանս անել դեպի Ռուսաստանը։ Արդյունքում Հայաստանը կարող է մնալ Ռուսաստանի ուղեծրում, և այդ ժամանակ ԱՄՆ-ը կլինի պարտվող կողմը, քանի որ նրա ձեքով ստեղծած լարվածության պատճառով տարածաշրջանում ոչ մի պետություն շահագրգռված չի լինի նրանց հետ սերտ համագործակցությամբ։

Caliber.Az
Դիտումներ: 1606

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

147
10 Փետրվարի 2025 18:40
2

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

138
10 Փետրվարի 2025 10:05
3

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

122
10 Փետրվարի 2025 15:31
4

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

121
10 Փետրվարի 2025 09:27
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

109
10 Փետրվարի 2025 14:26
6

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

87
10 Փետրվարի 2025 17:45
7

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

86
10 Փետրվարի 2025 15:43
8

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

83
11 Փետրվարի 2025 13:08
9

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

81
10 Փետրվարի 2025 18:41
10

Ալի Ալիզադեն գրել է Երևանում մզկիթի պղծման մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

78
11 Փետրվարի 2025 11:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading