Վիկտոր Օրբանը շնորհավորել է Իլհամ Ալիևին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Վիկտոր Օրբանը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
«Ադրբեջանը կարևոր է Հունգարիայի համար: Ուրախ եմ, որ ադրբեջանա-հունգարական կապերը այս տարիների ընթացքում շարունակել են ամրապնդվել և հասել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վստահ եմ, որ առանց Ձեր նվիրված աշխատանքի մեր ընդհանուր հաջողությունները անհնար կլինեին:
Մեր երկրների միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի հետագա ընդլայնման համար, հատկապես առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և ջրային ռեսուրսների կառավարումը: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ապագայում կարող եք հույս դնել իմ անձնական աջակցության և Հունգարիայի կառավարության աջակցության վրա՝ մեր համագործակցությունը խորացնելու և ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասվում է նամակում։