twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

24 Դեկտեմբերի 2024 18:35

Ի՞նչ է քաղաքական ժառանգորդությունը: Իսկ ի՞նչ է նշանակում «կատարել հայրերի պատգամը» արտահայտությունը: Ավելի ճիշտ՝ մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, թե ինչ  է նկատի առնվում այս արտահայտությունների տակ։ Այլ բան է, թե ինչպես հասնել դրան: Ինչպե՞ս իրականացնել պատգամը, հատկապես քաղաքական-տնտեսական կամ ռազմական ոլորտում, առավել ևս, երբ հասկանում ես, որ միջազգային շատ կառույցներ ոչ թե պարզապպես խոչնդոտներ են ստեղծում քո կողմից նախանշած, ընդ որում միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների հիման վրա վեհ նպատակներ իրագործելու համար։ Հավանաբար, բացառապես ոսկերչական, նպատակային աշխարհաքաղաքական քայլերով։ Երբ քո ուղեղի, հոգու և սրտի հիմքը կազմում է ներքին վստահությունը քո ճշտության և այն ըմբռնումը, որ այն հիմնված է բացառապես պատմական արդարության հասնելու ցանկության վրա: Որի լույսի ներքո արդիականացվում է պատմական հիշողությունը։ Վերջին հայեցակարգը կարելի է աներևակայելի խորը համարել։ Կամ լայն։ Որովհետև կա սերունդների հիշողություն։ Եվ կա հիշողություն, երբ քո մեջ ապրում են ճիշտ և ճիշտ հայրերի պատգամները։ Եվ ինչ-որ փուլում երկու ճյուղերը շախկապվում են մեկ ամուր թելի մեջ: Որը քեզ ամբողջությամբ պարուրում է, ինչպես դրսից, այնպես ն էլ  ներսից: Հատկապես այս շարանն է և քեզ մղում դեպի կարևորագույն առաջադրանքների իրականացմանը, որոնց հիմքում ձևավորված է ժողովրդի իղձերն իրականացնելու մտադրությունը։ Եվ պետությունը։
 
2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Պատվո  հուղարկավորման ծառուղում հարգանքի տուրք է մատուցել Հեյդար Ալիևի հիշատակին։ Իսկ արդեն Շեհիդների պուրակից նա դիմել է ադրբեջանական ժողովրդին՝ անսահման հպարտության զգացումով հայտարարելով, որ Շուշան ազատագրվել է օկուպացիայից։ Շուշան մերն է։ Ղարաբաղը մերն է։ Մենք վերադարձանք Շուշա։ «Մենք այս պատմական հաղթանակը տարանք ռազմի դաշտում, - այդ ժամանակ ասել է Իլհամ Ալիևը,- և 2020 թվականի նոյեմբերի 8-ը հավերժ կմտնի Ադրբեջանի պատմության մեջ։ Սա մեր փառավոր Հաղթանակի օրն է։ Ես բազմիցս ասել եմ, որ, հակառակ բոլոր հայտարարությունների, հայ-ադրբեջանական հակամարտությունն նաև լուծման ռազմական  ճանապարհ ունի ։ Մենք կվերականգնենք մեր բոլոր պատմական հուշարձանները, կվերակառուցենք բոլոր մզկիթները, 28 տարի անց Շուշայում նորից կհնչի ազանը»,- ասել է նախագահ Ալիևը։ Ինչից հետո  պետության ղեկավարը ընդգծել է, որ այսօր նա «այցելել է նաև մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի շիրիմին, գլուխ է  խոնարհել նրա հիշատակի առջև», ինքն իրեն ասելով, որ ինքը «երջանիկ մարդ է, քանի որ կատարել է իր հոր պատգամը»։
 
Այս նրբերանգը մենք այսօր հիշում ենք այն պատճառով, որ  իր նախագահության ողջ ընթացքում Իլհամ Ալիևը, հենվելով պատմական հիշողության վրա, հավատարմություն է ցուցաբերում Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի պատգամին, ով կանխատեսել էր իրադարձություններ, որոնք, ոսկե տառերով գրված են համաշխարհային պատմության մեջ, ցնցեցին (բառի ուղիղ իմաստով) աշխարհի քաղաքական առաջնորդների և խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների մեծ մասին։ Ինչի լույսի ներքո տեսողության հատուկ անկյունից  դիտվում է քաղաքական ժառանգորդությունը, որը մենք հիմա ցույց կտանք։
 
1995 թվականին Ուզեյիր Հաջիբեյլիի 110-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ Համազգային առաջնորդը հայտարարեց, որ 1992 թվականի մայիսին Շուշա քաղաքի օկուպացիայից հետո հայ հանցագործները «ոչ միայն ոչնչացրել են Հաջիբեյլիի, Բյուլ-Բյուլի, Նաթավանի հուշարձանները, այլ նաև, վայրագություն կատարելով, կրակել են նրանց վրա։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել վայրենությունը։ Ֆաշիզմին ու վայրագությանը սահման չկա»։
 
1996-ին նախագահ Հեյդար Ալիևը Գուրբան բայրամի տոնակատարության առթիվ Շուշայից, Խոջալուից, Լաչինից, Աղդամից փախստականների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Մենք պետք է ազատագրենք և՛ Շուշան, և՛ Լաչինը, և՛ Խոջալուն, և՛ Աղդամը, Քելբեջարը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգիլանը, Գուբադլին, մի խոսքով մեր բոլոր հողերը։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մենք ինքներս պետք է ցույց տանք մեր հզորությունը։ Մենք չենք հավակնում ուրիշների հողերին, իսկ մերը պաշտպանում ենք և կպաշտպանենք: Մենք պետք է մեր հողերի տերը դառնանք։ Ուստի չպետք է մոռանանք, որ կարող է գալ այն օրը, երբ մենք կրկին ստիպված կլինենք ազատագրել մեր հողը մարտերի միջոցով։ [Հետևաբար] մենք պետք է ուժեղացնենք մեր պետության ռազմական հզորությունը։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի պայքարելու մեր օկուպացված հողերի ազատագրման համար։ Եթե մեր խաղաղ նախաձեռնությունները արդյունքներ չտան, ապա, վստահ եմ, որ մենք կհամախմբվենք և կազատագրենք մեր հողերը, Գուրբան բայրամը կնշենք Շուշայում, Լաչինում, մեր մյուս օկուպացված հողերում։ Եթե նույնիսկ բոլորս ստիպված լինենք զոհվել՝ մենք կազատագրենք մեր հողերը։ Դրանում մի կասկածեք»:
 
1997 թվականին Հեյդար Ալիևը Բյուլ-Բյուլի 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ հավաքվածներին վստահեցնում էր, որ «մեզ համար հարազատ Ղարաբաղի հողերը, Շուշայի ամրոցը, կազատագրվեն օկուպացիայից»։ Եվ այդ երկրամասը «կդառնա անկախ Ադրբեջանի ծաղկող անկյունը, իսկ ապագա սերունդները Բյուլ-Բյուլի հուշարձանը կկանգնեցնեն սուրբ Շուշայում, ինչպես նաև Ուզեյիր Հաջիբեյլիի հուշարձանը»։
 
2001 թվականի մայիսի 9-ին նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ «ֆաշիզմը մարդկանց հիշողության մեջ կմնա որպես ողբերգություն, ինչպես ժանտախտը։ Մարդկությունն այլևս թույլ չի տա ֆաշիզմի դրսևորում։ Իսկ նրանք, ովքեր ագրեսիա են իրականացրել Ադրբեջանի դեմ, պետք է իմանան, որ երբեք նրանց արդարացում չի լինի։ Ագրեսորը միշտ պետք է պատժվի։ Նրանք, ովքեր դաժանաբար սպանեցին մարդկանց, ավերեցին հիվանդանոցներն ու դպրոցները, տները, պետք է ստանան և կստանան իրենց պատիժը»։
 
Իր մյուս ելույթներում Համազգային առաջնորդը, Շուշան բնութագրելով որպես «Ադրբեջանի մարգարիտ, Ղարաբաղի սիրտ, մեր հինավուրց պետականության քաղաք», վստահություն հայտնեց, որ «Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանը կվերադառնա իր ժողովրդին»։
 
Համաձայնվենք, որ վերջին մի քանի տարիներին Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տարածաշրջաններում տեղի ունեցողի համատեքստում առանձնահատուկ ձևով է ընկալվում այն, ինչ հնչեցվել է Համազգային առաջնորդի կողմից այս տարածքի հետ կապված։ Եվ անհնար է չցնցվել Հեյդար Ալիևի հեռատեսությունից այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում (ընդ որում մեկ առ մեկ):
 
Այլ բան է, որ Համազգային առաջնորդի կողմից վստահորեն արտահայտված բոլոր մտքերի իրականացումը արդեն իսկ իրականացրել է նրա քաղաքական իրավահաջորդ Իլհամ Ալիևը՝ Հեյդար Ալիևի պատգամների կատարման հիման վրա։ Այսպես, 2003 թվականի հոկտեմբերի 31-ի իր երդմնակալության ելույթում, ասելով, որ «Հեյդար Ալիևի քաղաքականությունը մեծ հաջողություն է բերել Ադրբեջանին», նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն օկուպացիայից, և Ադրբեջանը ամեն գնով կազատագրի դրանք»։ .
 
Համաձայնվենք, որ վերը նշված ամեն ինչը հասկանալու համար հարկավոր է նորից շունչ քաշել: Որովհետև անհնար է չհիանալ ինչպես Համազգային առաջնորդի կողմից ապագայի յուրօրինակ անսխալ հայացքով, այնպես  էլ նրա քաղաքական իրավահաջորդ Իլհամ Ալիևի կողմից հռչակվածի փայլուն իրականացմամբ։ Ոմանք կարող են մտածել, որ դա անհնար է: Բայց միայն այն դեպքում, եթե չգիտակցել, թե որքանով և՛Հեյդար Ալիևը, և՛ Իլհամ Ալիևը վստահ էին իրենց նպատակների իրագործման մեջ։ Նպատակներ, որը դարձել է նրանց կյանքի իմաստը։
 
Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ԼԻՈՎԻՆ և ՄԻԱՆՇԱՆԱԿ կյանքի կոչեց Համազգային առաջնորդի բոլոր պատգամները։ Ադրբեջանի քաջարի, հերոսական բանակը դարձել է  իրականություն։ Եվ քայլ առ քայլ, յուրահատուկ հերոսության շնորհիվ, մարտական փայլուն գործողությունների արդյունքում ազատագրեց օկուպացիայի ենթարկված երկրի բոլոր հողերը։ Պետության ինքնիշխանությունը ամբողջությամբ և անվերապահորեն վերականգնվել է երկրի ողջ տարածքում։ Օկուպանտները խայտառակ կերպով փախան մարտի դաշտից։ Ռազմական հանցագործները գտնվում են Բաքվի բանտում, և նրանց սպասվումէ է  արդար դատավարություն։ Հարկադիր վերաբնակները վերադառնում են իրենց հարազատ օջախներ: Ավերված հուշարձանները վերականգնվել են, ինչպես նաև Վագիֆի թանգարանը։ Արվեստի փառատոները վերածնվել են։ Լցվել են աղբյուրները։ Վերականգնված մզկիթներից տարածվում է ազանի ձայնը։ Նոր շունչ է հաղորդվել վերականգնված եկեղեցիներին։ Շուշան և մյուս շրջանները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ, գնալով գեղեցկանում են։ Գուրբան բայրամը և Նովրուզի տոնը հանդիսավոր կերպով նշվում են բոլոր ազատագրված հողերում։ Ադրբեջանն ամրապնդվում է և շարժվում է դեպի նոր բարձունքներ։
 
Կրկնենք, որ ինչպես չի կարելի չհիանալ Համազգային առաջնորդի առանձնահատուկ հայացքով գալիք տասնամյակների վրա, այնպես  էլ  չի կարելի չհիանալ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հեյդար Ալիևի պատգամների կատարման որակով։ Այս լույսի ներքո պարզ է դառնում, թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 8-ին պետության ղեկավարը նախ Պատվո  հուղարկավորման ծառուղում  գլուխ խոնարհեց Ազգային առաջնորդի հիշատակի առջև, ինքն իրեն ասելով, ինչի մասին ասվել է նյութի սկզբում, որ հանդիսանում է «երջանիկ մարդ, քանի որ կատարեց իր հոր պատգամը»
 
Դե, իսկ 2023 թվականի մայիսի 10-ին Իլհամ Ալիևն ասաց. «Այսօր Ադրբեջանը նշում է Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակը։ Ես կարող էի այս շնորհավորական ուղերձը հղել նաև Բաքվից։ Սակայն համարեցի, որ այսօր պետք է լինեմ այստեղ, Շուշայում՝ մեր Հաղթանակի խորհրդանիշում։ Ես ևս մեկ անգամ իմ աչքով տեսնում եմ, որ Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը վերածնվում են,  վերակառուցվում,  կառուցվում են ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրակայաններ, ջրամբարներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, մզկիթներ, անցկացվում են էլեկտրահաղորդման գծեր։ Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը՝ Շուշան, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր։ Մենք կյանքի կոչեցինք նրա և ողջ ադրբեջանական ժողովրդի, ողջ աշխարհի ադրբեջանցիների երազանքը։ Մենք կառուցում ենք, ստեղծագործում մեր հայրենի հողերի վրա։ Ինչպես իրագործելով Համազգային առաջնորդի պատգամը՝ մենք ազատագրեցինք մեր հայրենի հողերը, ամբողջությամբ վերականգնեցինք տարածքային ամբողջականությունը, նույն կերպ մենք պատվով կկատարեցինք մեր քաղաքացիական առաքելությունը՝ այս հիանալի երկրամասը վերականգնելու առաքելությունը։ Համոզված եմ, որ այսօր հորս հոգին ուրախացել է, այսօր ուրախացել են մեր բոլոր նախնիների հոգիները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր գործունեությամբ միշտ ուրախացնենք նրանց հոգիները»։
 
Շնորհավոր Ձեր ծնունդը, պարոն նախագա՜հ:

 

Caliber.Az
Դիտումներ: 62

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

141
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

127
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

78
23 Դեկտեմբերի 2024 17:03
4

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

63
23 Դեկտեմբերի 2024 12:45
5

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

62
24 Դեկտեմբերի 2024 18:35
6

Պուտինը զանգահարել է Ալիևին

60
24 Դեկտեմբերի 2024 13:48
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

58
23 Դեկտեմբերի 2024 18:31
8

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2024 09:21
9

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

55
23 Դեկտեմբերի 2024 14:58
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

54
24 Դեկտեմբերի 2024 11:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading