Ռևանշիստական տենչանք Հայկական ընդդիմությունը երազում է «միացման» մասին
Վերջերս Հայաստանի զանազան ընդդիմադիր ուժերը նկատելիորեն ակտիվացել են՝ երկրում հակակառավարական օրակարգի առաջամղման մեջ: Մասնավորապես, այդ ասպարեզում ակտիվություն է ցուցաբերում Ազգային ժողովի՝ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության և ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» շարժման կողմից ձևավորված «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Այսպես, սեպտեմբերի 25-ին Հայաստանում իշխանափոխության կոչերով հանդես է եկել այդ խմբակցությունից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը։ Ասելով. «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի ղեկավարությունից», նա հայ հասարակությանը կոչ է արել «անհապաղ գործել այդ ուղղությամբ»:
«Նիկոլի և նրա թիմի գործունեության արդյունքում Հայաստանը արդեն կրել է բազմաթիվ կորուստներ: Յուրաքանչյուր հաջորդ զիջումը կարող է ճակատագրական լինել մեր երկրի համար», - հայտարարել է Համբարձումյանը:
Այսպիսով, ներկայիս իշխանության անվստահության քվեարկության գաղափարով համակված գործող վարչապետի քաղաքականության հակառակորդները շարունակում են երկրում սերմանել ռևանշիստական տրամադրություններ՝ դիմելով՝ իբր Ղարաբաղը Ադբեջանին «հանձնելու» և «ղարաբաղցի հայերի իրավունքների խախտմանը»։
Նմանատիպ ոգով է Եռաբլուրում լրագրողների հետ մեծախոսել նաև ղարաբաղյան անջատողականների նախկին պարագլուխ Սամվել Շահրամանյանը՝ հայտարարելով, որ «Ղարաբաղյան հարցը չի կարող համարվել լուծված, քանի դեռ ղարաբաղցիները զրկվել են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից»։
Սկզբի համար Շահրամանյանին հիշեցնենք, որ հենց նա է 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացված փայլուն հակաահաբեկչական գործողությունից հետո՝ ստորագրել՝ ««լղհ»-ի բոլոր պետական հաստատություններն ու կազմակերպությունները» լուծարելու մասին հրամանագիրը։ Ինչ վերաբերվում է նրա «հայերի ճակատագրի վերաբերյալ մտահոգությանը», ապա պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայկական ծագումով բնակիչներին առաջարկեց ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը՝ ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն և հետևելով ադրբեջանական պետության օրենքներին։ Այս դեպքում նրանց կտրվեին բոլոր այն իրավունքները, որոնց տիրապետում են Ադրբեջանի Հանրապետության զինանշանը կրող անձնագրերի տերերը։ Բայց նրանք նախընտրեցին հեռանալ, ինչը նրանց կամավոր ընտրությունն էր։ Այս փաստը արձանագրված է ՄԱԿ-ի առաքելության զեկույցում, որտեղ հաստատվում է, որ հայերի նկատմամբ որևէ հալածանք կամ «էթնիկ զտում» չի եղել։ Սա նշանակում է, որ Ղարաբաղը լքած հայերը դա արել են իրենց սեփական ցանկությամբ, այլ ոչ թե որևէ արտաքին ճնշման պատճառով, ինչը լիովին հերքում է այդ նույն Շահրամանյանի և նրա նման անջատողականների մնացորդների անհիմն մեղադրանքները: Սա՝ առաջինը։
Երկրորդը, վարչապետ Փաշինյանը այս տարվա օգոստոսին ազգին ուղղված իր վերջին ուղերձում, անդրադառնալով Ղարաբաղը կամավոր լքած հայերի ճակատագրին, հայտարարել է հետևյալը. «Դա ընդհանուր առմամբ՝ մի թեմա է, որը միայն վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Այն նորից բարձրացնելու ցանկացած փորձ ոչինչ չի տա ինքնին վերաբնակներին, իսկ պետությունների միջև միայն լարվածություն կստեղծի: Հետևաբար ֆիքսում եմ. այո, սա վտանգավոր և վնասակար թեմա է խաղաղության նոր հնարավորության համար»:
Այլ կերպ ասած, վարչապետը հասկացրել է, որ հարցն ամբողջությամբ փակված է և չկա պետության օրակարգում։ Հետևաբար, Շահրամանյանի այդ առնչությամբ սադրիչ հայտարարությունները՝ ոչ այլ ինչ են, քան եթերի խցանում։
Հայերի Ղարաբաղ վերադառնալու թեման այդ նույն «Եռաբլուրում» սեպտեմբերի 27-ին փորձել է առաջ մղել Հայաստանում քաղաքական քաոսի ևս մեկ կողմնակից՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հերթական անգամ հնչեցնելով ծեծված պատմվածք. «Մեզ համար «արցախի» թեման փակված չէ։ Բաքուն իր հանցավոր գործողություններով սրել է իրավիճակը։ Նրան պետք է պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։ Ծայրահեղ կարևոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի ենթակայությունը, ստեղծել պայմաններ հայերի իրենց տներ անվտանգ և կոլեկտիվ վերադարձի համար»։
Կարծում ենք, որ կաղ Սեյրանին արժե հոգալ իր խնդրիրների մասին, քանի որ, ըստ հայկական մամուլի հաղորդագրությունների, Օհանյանը երկու անգամ կանչվել է հարցաքննության՝ հատկապես խոշոր գումարի դրամական միջոցները վատնելու մասին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Բացի այդ, նա նաև մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ, ինչը կապված է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքի ցույցեր կազմակերպեց ընտրությունների արդյունքների դեմ: Մեղադրանքի համաձայն՝ նախկին նախարարը ուժի կիրառման հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, և նման արարքի համար նախատեսում է 4-ից մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում:
Մյուս կողմից, Երկրորդ ղարաբաղյան պատերազմը նրան զրկեց «հրամանատարի» վարկանիշից, որը նա «վաստակել էր» Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին իր անձնական մասնակցությամբ։ Ադրբեջանական բանակը փայլուն կերպով քանդեց՝ այսպես կոչված «Օհանյանի գծի» «անառիկության» մասին առասպելը, իսկ 2020 թվականի նոյեմբերին Բաքվի ռազմական դատարանը՝ Օհանյանին հեռակա կարգով կալանելու և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշում է ընդունել։ Նա մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ («Ցեղասպանություն») և 107-րդ («Բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում») հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ։ Ադրբեջանական կողմն ունի հիմնավորված հիմքեր պնդելու, որ նախկին նախարարը հանդիսանում է 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալիում ադրբեջանցիների զանգվածային կոտորածի անմիջական մասնակից, և որ նրա ղեկավարությամբ (այդ ժամանակվա այլ հայ առաջնորդների հետ միասին) կատարվել են ռազմական հանցագործություններ, ներառյալ Աղդամ քաղաքի ոչնչացումը։
Այնպես որ, հայկական քաղաքական սպեկտրի ծայրամասում գտնվող Օհանյանի վրա վաղուց արդեն կախված է արդարության սուրը, որը վաղ թե ուշ, բայց անպայման նրան կհասնի, իսկ նրա ամբողջ հակակառավարական հռետորաբանությունը՝ ընդամենը հայրենասիրության անմխիթար ընդօրինակություն է։
Ենթադրում ենք, որ տարածաշրջանում քաոս ստեղծելու ձգտումներով համակված ռևանշիստների այս բոլոր ճիգերը դատապարտված են ձախողման, քանի որ ներկայիս իշխանությունները հստակ նպատակադրված են՝ Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Այնպես որ, չնայած մինչև խորհրդարանական ընտրությունները դեռ շատ անհեթեթ հայտարարություններ կլսենք ընդդիմադիր ճամբարից՝ նրանց բոլոր խոսքերը կմնան միայն օդի դատարկ ցնցումներ։