twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղություն ոչ Սարգսյանի ձևով Հին ռեժիմն ընդդեմ նոր ճարտարապետության

10 0Հոկտեմբերի 2025 13:22

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի ակտիվացումը, մի տեսակ, ծանրագույն հարված է հասցրել Երևանում ռևանշիզմի ջատագովների նողկալի ծրագրերին: Մասնավորապես, այդ իմաստով բնորոշ են՝ ղարաբաղյան կլանի նախկին պարագլուխների կողմից Հայաստանի գոծող իշխանությունների դեմ մեկը մյուսի հետևից հաջորդող նյարդային թշնամական ելույթները: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ոչ վաղուցվա մամուլի ասուլիսից հետո՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում իր անհեթեթ հայտարարությունների հերթական չափաբաժինով երևացել է նաև՝ նրա վաղեմի «արտադրամասի գործընկեր» Սերժ Սարգսյանը։
 
Հայաստանի երրորդ նախագահը, ինչպես միշտ, քննադատությամբ հարձակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ նրան նորից մեղադրելով «Ղարաբաղը հանձնելու» մեջ: Նա նաև հավելել է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների վրա Ալմաթիի հռչակագրի ազդեցությունը եղել է զրոյական և հիմնվել է ամերիկյան Կոնգրեսի վրա:
 
«Այն, որ ղարաբաղյան հարցը փակված չէ, վկայում է թեկուզ ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր նախաձեռնությունը», - անհեթեթ փաստարկ է հնչեցրել Սարգսյանը:
 
Ինչո՞ւ անհեթեթ։ Դե որովհետև, որ, առաջինը, ամերիկյան Կոնգրեսի կոմիտեներից մեկի նախաձեռնությունը՝ պարզապես նրա ցուցիչ է, որ հայկական լոբբիի հսկայական ֆինանսական ներդրումները «աշխատում են»։ Իր հերթին, սա Սարգսյանի և նրա ընկերակցության նման քարացած ռազմական հանցագործներին թույլ է տալիս երկրի ներսում շարունակել շրջանառել «ղարաբաղյան քարտը», պատրանքներ ստեղծելով հայ բնակչության շրջանում, իչպես նաև քաղաքացիներին հրահրելով Ադրբեջանի հետ նոր պատերազմի և տարածաշրջանում հերթական անկայունացման:
 
Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ արեց 2018 թվականին։ Պաշտոնանկ արեց առանց մեծ դժվարության, քանի որ հայ հասարակությունը հոգնել էր ղարաբաղյան կլանի կառավարումից։ Եվ Փաշինյանի հասցեին՝ ղարաբաղյան կլանի նախկին պարագլուխների կողմից քաղաքական մեղադրանքները հետապնդում են գլխավոր նպատակին՝ երկրում իշխանությանը վերադառնալուն և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի հետագա խաթարմանը։ 
 
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների դեմ «ղարաբաղյան կլանի հին գվարդիայի» ակտիվության աճը՝ պատասխան արձագանք է՝ Հայաստանի վարչապետի վերջերս սոցիալական ցանցերում արված գրառմանը, որում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր երեք նախագահներին հրապարակայնորեն մեղադրել է կոռուպցիայի և քաղաքական արկածախնդրությունների մեջ։ Հիշեցնենք, որ անցած ամսվա վերջին օրերին  Հայաստանի վարչապետը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակեց կոշտ գրառում՝ երկրի նախկին ղեկավարներին մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ և նրանում, որ հենց նրանք են  Հայաստանը անդունդ հրել։
 
«Տեր-Պետրոսյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ և փախավ։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ և փախավ Հայաստան։ Սերժ Սարգսյանը ավելի շուտ էր փախել Ղարաբաղից, որպեսզի վայելի Լաչինի անցակետում հավաքած մետաղադրամները», - գրել է Նիկոլ Փաշինյանը։
 
Ազգային ժողովի նախաագահ Ալեն Սիմոնյանը իր Տելեգրամ ալիքում նույնպես քննադատել է՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, նրան անվանելով քաղաքական դիակ. «Մի՛ վախեցեք, դուք միևնույն է վաղուց արդեն քաղաքական դիակներ եք, դուք կորցնելու ոչինչ չունեք, իսկ այս ձևով գոնե հնարավորություն կլինի պարզել, թե ձեզանից ով է ավելի դիակ»։
 
Հայաստանի իշխանությունները ընդդիմադիր գործիչների բացահայտ հակակառավարական քայլերին և գործողություններին պատասխաններում առայժմ սահմանափակվում են բանավոր հայտարարություններով, չդիմելով ճնշման արմատական մեթոդների։ Սակայն չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, «մեղմ» ճնշման քաղաքականությունը կփոխարինվի ազդեցության ավելի կոշտ միջոցառումներով։ Սա արդյո՞ք կդառնա զսպող գործոնի միջոց Ադրբեջանի հետ պատերազմի կողմնակիցների համար՝ ցույց կտա ժամանակը...

Caliber.Az
Դիտումներ: 167

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

120
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

95
01 Հունվարի 2026 11:26
3

Միրզոյան. Ադրբեջանական բենզին գնելը շատ օգտակար է Հայաստանի քաղաքացիների համար

91
29 Դեկտեմբերի 2025 11:45
4

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

81
01 Հունվարի 2026 14:42
5

Ֆարիդա Մամեդովա. Կովկասյան Ալբանիայի գաղտնիքները: Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

78
29 Դեկտեմբերի 2025 10:28
6

ԱԳՆ ղեկավար. Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ

77
29 Դեկտեմբերի 2025 10:24
7

Բաքվի բնակիչներին շուտով սպասում է վառ տիեզերական շոու ՊԱՇՏՈՆԱԿԱՆ / ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

73
29 Դեկտեմբերի 2025 13:50
8

Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

72
29 Դեկտեմբերի 2025 11:18
9

Տեխասում՝ Ադրբեջանի քաղաքացիների համար արտագնաց հյուպատոսական ծառայություններ են կազմակերպվել

71
29 Դեկտեմբերի 2025 10:50
10

Ալիևը հաստատել է Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի 2026 թվականի բյուջեն

70
29 Դեկտեմբերի 2025 21:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading