twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան ու Եվրոպա. Երկխոսություն հավասար պայմաններով Caliber.Az-ը՝ Կոպենհագենում գագաթնաժողովի արդյունքների մասին

04 0Հոկտեմբերի 2025 13:39

Քաղաքական երկխոսությունը ապահովելու և համաեվրոպական խնդիրների լուծումները փնտրելու նպատակով 2022 թվականին ստեղծված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ձևաչափը իր տեղն է գտել ադրբեջանական դիվանագիտության օրակարգում՝ դառնալով մեր երկրի դիրքերը Եվրոպայում ամրապնդելու և խաղաղության օրակարգը առաջ մղելու հարթակներից մեկը, ինչը մանավանդ արդիական է այսօր, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանը թևակոխում է նոր պատմական փուլ:
 
ԵՔՀ-ի գագաթնաժողովներին Ադրբեջանի մասնակցությունը պայմանավորված է՝ առաջին հերթին գլոբալ քաղաքականության մեջ նախագահ Իլհամ Ալիևի անձնական հեղինակությամբ: Հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ մի շարք երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեր պետության ղեկավարի հանդիպումը անցկացվում է հենց ԵՔՀ-ի գագաթնաժողովների շրջանակներում: Բացառություն չէր նաև հոկտեմբերի 2-ին Դանիայում կայացած համայնքի 7-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում հանդիպակաց կողմերի նախաձեռնությամբ անցկացվել են Ադրբեջանի ղեկավարի հանդիպումները՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Եվրամիության Խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջորջիո Մելոնիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆիի հետ։
 
Կոպենհագենում կայացավ նաև Իլհամ Ալիևի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները քննարկել են հայ-ադրբեջանական օրակարգի հետագա առաջխաղացումը: Այս համատեքստում հատուկ նշանակություն է ձեռք բերում այն փաստը, որ երկու կողմերն էլ վերահաստատել են՝ Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա խաղաղությունն  և վստահությունը ամպարպնդելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։ Այս հանդիպումը նշանակալից է նաև նրանով, որ կողմերը ընդգծել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի առավելությունները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման ընթացը, TRIPP նախագծի իրականացումը Հայաստանում և ողջունել են՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու միաձայն որոշումը, որը հանդիսանում է մեր երկրի ևս մեկ դիվանագիտական հաղթանակ՝ տարածաշրջանում խաղաղության ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու գործում:
 
Մյուս կողմից, Վաշինգտոնի պայմանավորվածություններին հետևելու Հայաստանի պատրաստակամությունը՝ նույնպես Ադրբեջանի պետության կողմից գրագետ մշակված քաղաքականության արդյունք է: Սա հաշվի առնելով կարելի է վստահորեն ասել, որ ամերիկյան ուղում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Բաքվի խաղաղ օրակարգի աննախադեպ հաջողություն է, որը ճանաչվում և աջակցվում է ամբողջ միջազգային հանրության կողմից: Սա, իր հերթին, նշանակում է, որ Հարավային Կովկասի առաջատար պետությունը՝ Ադրբեջանը գլոբալ քաղաքական կորդինատների համակարգում ընկալվում է որպես ուժեղ դերակատար, որի դիրքորոշումը անհրաժեշտ է հաշվի առնել:
 
Այս առումով առանձնակի ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում Հինգերորդ Հանրապետության նախագահը մեր պետության ղեկավարին շնորհավորել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և խաղաղության օրակարգի հետ կապված առաջընթացի կապակցությամբ։
 
Իր հերթին, նախագահ Ի.Ալիևը նշել է Վաշինգտոնի համաձայնագրերի պատմական նշանակությունը՝ իր ֆրանսիացի գործընկերոջը հասկացնել տալով, որ հայ-ադրբեջանական կարգավորումն այսուհետև կայացած փաստ է, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել նաև Հարավային Կովկասի կայունությամբ չշահագրգռված երկրները։
 
Մեր պետության ղեկավարի այս ուղերձն անմիջականորեն ուղղված էր՝ դեռ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիայի ժամանակներից ի վեր  մեր երկրի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում գրաված մակրոնական Ֆրանսիային։ Փարիզը այս երկակի ստանդարտների քաղաքականությունը շարունակեց նաև այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերի մեկօրյա հակաահաբեկչական գործողությունից հետո վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
 
Մյուս կողմից, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման կապակցությամբ Մակրոնի շնորհավորանքը կարելի է զգուշավոր լավատեսությամբ գնահանել հետևյալ կերպ. պաշտոնական Փարիզը, կարծես, սկսում է գիտակցել, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման ֆոնին հակաադրբեջանական հռետորաբանության փոփոխությունը ոչ միայն անխուսափելի է, այլ նաև համապատասխանում է Ֆրանսիայի սեփական շահերին։
 
Այլ կերպ ասած, պաշտոնական Բաքուն չի սահմանափակվում միայն եվրոպական երկրների հետ առևտրատնտեսական կապերի կառուցմամբ, այլ նաև իր մտածված արտաքին քաղաքականության շնորհիվ կառուցողական քաղաքական երկխոսության մեջ է ներգրավում Ադրբեջանի նկատմամբ  այնքան էլ ոչ բարյացակամ զգացմունքներով երկրներին։ Եվ Ֆրանսիան՝ դրա վառ օրինակն է։
 
Դանիայի մայրաքաղաքում մեր պետության ղեկավարի կողմից անցկացված հանդիպումների համատեքստում միանգամայն կարևոր է նշել, որ մեր երկիրը ամուր տեղ է գրավել նաև եվրոպական տնտեսական տարածքում։ Դրա մասին է վկայում այն, որ հոլանդական ընկերությունները Ադրբեջանում հաջողությամբ գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավագնացությունը, նավահանգստային շինարարությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և քաղաքաշինությունը։ Այս փաստը հատկապես ընդգծվել է՝ նախագահ Ալիևի և Նիդեռլանդների վարչապետ Դիք Սխոուֆի հանդիպման ժամանակ։
 
Շարունակելով այս թեման՝ անհնար է ուշադրությունից դուրս թողնել պետության ղեկավարի և Ջորջիա Մելոնիի հանդիպման կարևորությունը, որի ընթացքում կողմերը ամրապնդեցին համապարփակ ռազմավարական գործընկերության ձևաչափը և ընդգծեցին՝ Իտալիայի նախագահի վերջերս Բաքու կատարած պաշտոնական այցի ու իտալա-ադրբեջանական համալսարանի առաջին ակադեմիական շենքերի բացման կարևորությունը։
 
Այսպիսով, վերը նշված բոլոր փաստերը միասին վերցրած խոսում են այն մասին, որ Ադրբեջանը, վարելով բազմավեկտոր քաղաքականություն,  մշտապես հավատարիմ է մնում ազգային շահերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։ Եվ մեր երկրի գլխավոր նվաճումն կայանում է նրանում, որ Ադրբեջանի արդարացի դիրքորոշման հետ հիմա ստիպված են հաշվի նստել նաև մեր չարակամները Եվրոպայում։

Caliber.Az
Դիտումներ: 56

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հունական քաղաքակրթության արա-փրկիչները «Հին աշխարհի հիստերիկները»

125
01 0Հոկտեմբերի 2025 11:46
2

Հիքմեթ Հաջիև. Կոշտան շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ

107
02 0Հոկտեմբերի 2025 13:20
3

Ռոբերտա Մետսոլան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը

107
03 0Հոկտեմբերի 2025 11:46
4

Սանդուն՝ Ալիևի հետ հանդիպման մասին. քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը

106
03 0Հոկտեմբերի 2025 10:42
5

Ադրբեջան – Իտալիա. վստահության և ռազմավարության էներգիա Թեյմուր Աթաևի ակնարկը

103
01 0Հոկտեմբերի 2025 19:43
6

Ալիևը և Փաշինյանը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ ԹԱՐՄԱՑՎԱԾ/ԼՈՒՍԱՆԿԱՐ

89
02 0Հոկտեմբերի 2025 13:23
7

Ադրբեջանի հնագույն պատմությունը՝ հիմքերի հիմքն է «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

88
01 0Հոկտեմբերի 2025 19:39
8

Արևմուտքն ու Ռուսաստանը Փաշինյանի քաղաքականության մեջ՝ հնարավոր է արդյո՞ք հավասարակշռություն Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

84
01 0Հոկտեմբերի 2025 18:54
9

«T-260B» ինքնաթիռի վթար. Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը

83
01 0Հոկտեմբերի 2025 19:30
10

Դեյվիդ վան Վիլ. մենք հարգում ենք Ադրբեջանին և Հայաստանին որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ

76
01 0Հոկտեմբերի 2025 14:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading