Հին գվարդիան՝ ընդդեմ Հարավային Կովկասում խաղաղության Քոչարյանը նորից մարտահրավեր է նետում Փաշինյանին
Այսպես, ղարաբաղյան կլանի պարագլուխներից մեկը՝ ռևանշիզմի թունդ կողմնակից, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք անհեթեթ հայտարարություններով նորից հայտնվել է Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Այսպես, նախօրեին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, «հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության» այս գաղափարախոսը նորից կոշտ քննադատությամբ հարձակվել է Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա՝ այս անգամ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի համաձայնագրերի արդյունավետությունը և ընդհանուր առմամբ պաշտոնական Երևանի արևմտամետ կուրսը:
Սկզբի համար նշենք, որ Քոչարյանի և ի դեմս Սերժ Սարգսյանի նրա ցեղակիցների ծայրահեղ բացասական արձագանքը հաջորդեց անմիջապես նրանից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին՝ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը նախատեսող փաստաթղթերը:
Տեղի ունեցածից մտահոգված՝ Քոչարյանը և նրա ընկերակցությունը Վաշինգտոնի հռչակագիրը գնահատեցին որպես «վտանգավոր փաստաթուղթ, որը ստորագրվել է ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման տակ»: Այնպես որ, լիովին սպասելի էր, որ հայկական ռևանշիզմի քարոզիչները կշարունակեն առաջ մղել երկրում իշխանափոխության գաղափարը՝ օգտագործելով զանգվածների գիտակցության վրա ճնշման սադրիչ գաղափարախոսությունը։
Ահա և երեկ կայացած մամուլի ասուլիսում Քոչարյանը փորձել է հանրությանը համոզել նրանում, որ «ստորագրելով վաշինգտոնյան համաձայնագրերը՝ Հայաստանը չի ստացել ոչ մի բոնուս, իսկ Նիկոլ Փաշինյանն անձնական մասնակցություն է ունեցել դրանում»։
«Ի՞նչ շահեցին կողմերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։ Առաջինը, ԱՄՆ-ը միանգամայն կոնկրետ ստացել է վերահսկողություն՝ ապագայում ձևավորվող միջանցքի նկատմամբ, երկրորդը, Հայաստան-Իրան սահմանը փաստորեն վերահսկելու հնարավորություն, երրորդը, նախագահին Նոբելյան մրցանակի առաջադրելու հնարավորություն։ Ադրբեջանը ստացել է Հայաստանի տարածքով միջանցքի իրավունք, Մինսկի խմբի լուծարում և 907-րդ ուղղումի չեղարկում։ Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը։ Զրո։ Միայն խնդիրներ», - ասել է նա՝ այս ամենում մեղադրելով Հայաստանի ներկայիս իշխանություններին։
«Եվ ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահ Թրամփի ստորագրումով լուսանկար և իրավական ուժ չունեցող թուղթ, որը նրան թույլ է տալիս նորից խաբել հայ ժողովրդին», - խայթել է Քոչարյանը՝ հանրության ուշադրությունը սևեռելով Հայաստանի ներքին խնդիրների վրա։
Մասնավորապես, նա քննադատել է երկրի ռազմական բյուջեն կրճատելու մասին Հայաստանի ղեկավարության որոշումը, այն անվանելով անպատասխանատու քայլ, որը չի բխում Հայաստանի շահերից և անվտանգության ամրապնդումից. «Այս իրավիճակում Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն, Հայաստանը կրճատում է։ Ես որևէ բացատրություն չունեմ։ Կարելի է միայն ենթադրել։ Սա արվում է, քանի որ Ի.Ալիևը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Հայաստանի ռազմականացումը»։
Այն զուգահեռը, որն այս վայ-քաղաքական գործիչը փորձել է պաշտպանության հարցում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բացի հեգնանքից ոչիչ չի առաջացնում, քանի որ Բաքվի և Երևանի ռազմական ներուժը բացարձակապես անհամեմատելի են: Այս փաստը ընդունում են նաև իրենք՝ Հայաստանի իշխանությունները: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հստակորեն հայտարարեց. «Օբյեկտիվ պատճառներով Հայաստանը չի կարող ռազմական ծախսերի հարցում մրցակցել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ, որը ունի ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակը: Այստեղ գլխավոր հարցը առկա միջոցների արդյունավետ օգտագործման մեջ է»:
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի սադրիչ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ռևանշիստական ձգտումների և Ադրբեջանի հետ նոր պատերազմի կոչի ակնհայտ ցուցիչ:
Հետո։ Քոչարյանի անհեթեթ հայտարարությունների երկար ցանկում առանձնակի ուշադրության է արժանի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության նրա չընդունումը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները տարածաշրջանում չունեն տնտեսական շահեր, իսկ Հայաստանը, իբր, կարող է ինքնուրույն կառուցել «Թրամփի ճանապարհը»:
«Ի՞նչ հետաքրքրություն ունի ԱՄՆ-ը։ Տնտեսականը պարզապես չկա։ Տարբերակներից մեկն է հանդիսանում առաջարկել նախագծի ընդլայնումը։ Երկրորդ տարբերակը՝ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին՝ ասելով, որ դա լավ գաղափար է, բայց հատվածը մենք ինքներս կկառուցենք։ Կարելի է անվանումը թողնել «Թրամփի ճանապարհ», բայց վերահսկողությունը կմնա Հայաստանին», - ասել է Քոչարյանը և նույնիսկ հուշել է, թե ինչպիսի միջոցների հաշվին Հայաստանը կարող է կառուցել «Թրամփի ճանապարհը»։
«Երկաթուղի կա, բայց չկան ռելսեր և կոճեր։ Հայաստանի պահուստային ֆոնդը 65 միլիարդ է։ Բաժանեք այն մի քանի տարվա վրա, հրաժարվեք բոնուսներից, և նույնիսկ վարկ վերցնելու կարիք չի լինի։ Ամոթ չէ արդյո՞ք։ Ստեղծել ռիսկեր, պատմել հեքիաթներ «1 միլիարդի» ծրագրի մասին, երբ ճանապարհը 2-3 տարում կառուցելու հնարավորություն կա», - երևակայություններով է տարվել նախկին նախագահը։
Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածը Երևանի հաշվին կառուցելու վերաբերյալ Քոչարյանի անհեթեթ դատողությունները ցույց են տալիս նրա մոտ ներկայիս իրողությունների հասկանալիության լիակատար բացակայություն, ինչպես նաև նրա անիրազեկությունը որպես չափազանց ուռճացված ամբիցիաներ ունեցող քաղաքական գործչի։
Մյուս կողմից, զվարճալի է՝ երկրի կառավարման ողջ ժամանակահատվածի ընթացքում սեփական ժողովրդին անխղճորեն թալանած հայտնի կոռումպացված պաշտոնիայից լսել «խելացի» խորհուրդներ այն մասին, թե ինչպես խնայել պետական միջոցները։ Ակնհայտ է, որ այս վայ հայրենասերը անտեսել է մի կարևորագույն նրբերանգ. հայերը մինչ այսօր էլ լավ են հիշում այն մասին, թե ինչպես նրանք կյանք ՉՈՒՆԵԻՆ այն մութ ժամանակներում, երբ պետությունը կառավարում էին ղարաբաղյան կլանի հայտնի անփառունակ պարագլուխները։
Ինչպես տեսնում ենք, ընդ որում, որ Հայաստանում գործող իշխանությունը տապալելու ընդդիմության ոչ մի փորձ չի հաջողվել, Քոչարյանը դեռևս պահպանում է իշխանության վերադառնալու գաղափարը։ Մինչդեռ այդ ճանապարհին նա ակնհայտորեն հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։ Պատահական չէ, որ նա հայերին բազմիցս կոչ է արել խորացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և պնդել, որ հենց Մոսկվան է հանդիսանում Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը։ Ռուսական շահերի թունդ պաշտպանը ինչպես նաև բազմիցս հայտարարել է, որ հանրապետությունը պետք է շարունակի համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, այլ ոչ թե կողմնորոշվի դեպի Արևմուտք։ Ուշագրավ է, որ Քոչարյանը Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը նույնպես կապում է Ռուսաստանից Երևանի հեռանալու հետ։ Այսպես, այս տարվա փետրվարին նա հայտարարեց, որ Պրահայի հայտարարությունը, որով Հայաստանը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, զրոին հավասարացրեց Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը։ Այլ կերպ ասած, նրա կարծիքով, հենց Հայաստանի կողմից տարածաշրջանում Ռուսաստանի շահերի անտեսումն է հանգեցրել «Ղարաբաղի կորստին»։
Արժե նաև նշել, որ երեկվա ասուլիսում Քոչարյանը հայտարարել է, որ նրա թիմը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հասկացնել տալով, որ իշխանության համար պայքարում նա կօգտագործի ազդեցության բոլոր գործիքները, այսինքն՝ խաղադրույք կկատարի Մոսկվայի վրա։ Բայց հաշվի առնելով, որ հայ հասարակությունը դժվար թե ցանկանա վերադառնալ անցյալին՝ ղարաբաղյան կլանի պարագլուխների Հայաստանում իշխանության գալու հնարավորությունները միանշանակ զրոյական են։ Եվ չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո, Քոչարյանը և Սարգսյանը միանգամայն կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին։