Հայ ռևանշիստներ խաղը կրակի հետ «Հայաքվեի» վտանգավոր պատրանքները
«Այս տարվա հուլիսին՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրից առաջ անցկացված հարցման արդյունքները բավականին հետաքրքիր են», - այդ մասին ասվում է հայկական «Հայաքվե» ընդդիմադիր շարժման հայտարարության մեջ: Նրանում, մասնավորապես, նշվում է. «Նոր հարցումները, որոնք պետք է անցկացվեն մոտ ժամանակում, ցույց կտան, թե ինչպես է այդ գործարքը ազդել հասարակական տրամադրության վրա, չնայած դժվար թե արմատական փոփոխություններ լինեն։ Իսկ հուլիսյան հարցման համաձայն՝ հարցվածների 74%-ի կարծիքով, Ադրբեջանի հետ խաղաղությունը անհնար է»։
Ինչ էլ ասես, «սենսացիայի» մեծ հավակնությամբ հայտարարություն է։ Բայց այստեղ շատ բան մանրամասնելու և մեկնաբանելու կարիք ունի։ Սկսեմ այն մասին հիշեցնելով, որ «Հայաքվե» շարժումը՝ համեմատաբար նոր ընդդիմադիր կառույց է, որը ձևավորվել է Հայաստանի նախկին իշխանությունների հետ կապված նախկին զինվորականների և քաղաքական գործիչների խմբի շուրջ: Զարմանալի չէ, որ այդ շարժման գաղափարախոսությունը կրում է բացահայտ ռևանշիստական բնույթ: Դրա ներկայացուցիչները բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ «Ղարաբաղը Հայաստանն է», և որ Ադրբեջանին «զիջումները», ինչպես նրանք մեկնաբանում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու բանակցությունների գործընթացը՝ հանդիսանում է «Հայաստանի ազգային շահերի դավաճանություն»։
Այսինքն, ըստ էության, սա հին ղարաբաղյան կլանի ճյուղավորում է, որը 2018 թվականին կորցրել է իր իրական ազդեցությունը: Եվ իշխանությունը վերադարձնելու նրա բոլոր փորձերը, այդ թվում նաև 44-օրյա պատերազմի արդյունքներով շահարկմամբ՝ ձախողվել են: Բայց նախորդ անհաջողությունները չեն սթափեցրել նման բնույթի ուժերին: Հիմա, չունենալով հայ հասարակությանը դրական օրակարգ առաջարկելու հնարավորություն՝ այս խումբը փորձում է խաղալ նրա զգացմունքների վրա՝ զգացմունքները ներկայացնելով որպես ռազմավարություն: Հետաքրքիր է, որ «Հայաքվեի» հայտարարությունում ասվում է հուլիսին անցկացված ինչ որ հարցման մասին, որի արդյունքում հարցվածների 74%-ը, իբր, հայտարարել է, որ «խաղաղությունը Ադրբեջանի հետ անհնար է»:
Մինչդեռ կա՝ վստահությանը արժանի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներ: Այսպես, «International Republican Institute»-ի (IRI) կողմից 2025 թվականի գարնանը հրապարակված հետազոտության համաձայն, Հայաստանի քաղաքացիների 62%-ը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագի կնքելու գաղափարին: Ընդ որում հարցվածների կեսից ավելին բացահայտորեն նշել են, որ մեր երկրի հետ հարաբերությունների վերականգնումը հանդիսանում է «Հայաստանի տնտեսական ապագայի բանալին»:
«Caucasus Research Resource Centers»-ի (CRRC) կողմից անցկացված մեկ այլ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 56%-ը անհրաժեշտ է համարում «Բաքվի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորումը», իսկ միայն 18%-ն է դեմ դրան։
Այս տվյալները արմատապես տարբերվում են «Հայաքվեի» պնդումներին և ցույց են տալիս, որ հայ հասարակությունը ընդհանուր առմամբ հակված է պրագմատիկ, այլ ոչ թե ռազմատենչ մոտեցմանը։
«Հայաքվե» շարժման ներկայացուցիչները բացահայտ չեն ուզում հիշել, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, իսկ հետո ղարաբաղի տնտեսական շրջանում նաև փայլուն կերպով անցկացրած մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը էապես փոխել են ինչպես պաշտոնական Երևանի, այնպես էլ հայ հասարակության ճնշող մեծամասնության դիրքորոշումը: Ըստ էության, «Հայաքվե» շարժումը ձգտում է ոչ միայն քաղաքական, այլ նաև մենթալային ռևանշին: Նա դիմում է հին առասպելներին՝ արմատավորելով Ադրբեջանի հետ «հավերժական դիմակայության» պատկերը: Բայց նման գաղափարախոսությունը ապագա չունի: Հայաստանը արդեն իսկ վճարել է բարձր գին օտար հողերի օկուպացիայի համար: Հայ հասարակությանը նորից ռազմատենչ օրակարգ պարտադրելու փորձը՝ խաղ է կրակի հետ: Խաղաղության այլընտրանքը միշտ մեկն է՝ պատերազմը:
Համապատասխանաբար, եթե, «Հայաքվեի» դիրքորոշման համաձայն՝ հայերի մեծամասնությունը չի ցանկանում խաղաղություն, ապա ստացվում է, որ նրանք տենչում են Ադրբեջանի հետ նոր պատերազմ: Սա, մեղմ ասած, կասկածելի է: Հայ հասարակությունը հոգնել է հակամարտություններից, մեկուսացումից և տնտեսական լճացումից: Այսօրվա իրականությունը պահանջում է ոչ թե կարգախոսներ «ազգային հպարտության» մասին, այլ պրագմատիկ լուծումներ, որոնք երկրի համար կապահովեն զարգացում և անվտանգություն:
Կա ևս մեկ կարևոր կետ։ Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը դարձավ լուրջ դիվանագիտական առաջընթաց։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը կատարեցին կարևոր քայլ տարածաշրջանային կայունության նոր ձևաչափի ստեղծման ուղղությամբ։ Համաձայնագրերի առաջխաղացման համար զգալի ջանքեր ներդրած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի անձնական նախաձեռնությունը Վաշինգտոնում դիտարկվում է որպես Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտության առանցքային նվաճումներից մեկը։
Դժվար չէ հասկանալ, որ ստորագրված պարտավորությունների կատարումից Երևանի հրաժարվելը, ինչին պնդում են «Հայաքվեի» արմատականները, ոչ միայն հետքայլ կլինի հենց Հայաստանի համար, այլ նաև հարված ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությանը: Սա կասկածի տակ կդնի հայկական կողմի անկեղծությունը և լրջորեն կբարդացնի Երևանի հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Պարզ բան է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դա: Մանավանդ, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը հարթում են խոշոր ենթակառուցվածքային նախագծի՝ Զանգեզուրի միջանցքի իրականացման ճանապարհը: «Խաղաղության անհնարինության» կարգախոսով նախագիծը խափանելու ցանկացած փորձ փաստորեն նշանակում է ամերիկյան նախաձեռնության խափանում: Եվ եթե «Հայաքվեի» արմատականները Հայաստանին մղեն դեպի նոր առճակատում, ապա նրանք անխուսափելիորեն կհանդիպեն Վաշինգտոնի բացասական արձագանքին: Հայաստանի կողմից նման քայլերի հետևանքները կլինեն ճակատագրական։
Այո, այսօր Հայաստանի առջև դրված է ակնհայտ ընտրություն. առաջ շարժվել դեպի խաղաղություն և ինտեգրում տարածաշրջանային գործընթացներին, կամ նորից խրվել առասպելների մեջ: «Հայաքվե» շարժումը իրենից ներկայացնում է անցյալի ձայնը՝ նրանց, ովքեր բացի նոր կորուստներից հասարակությանը ոչինչ չեն կարող առաջարկել: Դրանով հանդերձ միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ դա ամենևին էլ զիճում չէ Հայաստանի կողմից, այլ հայ ժողովրդի համար փակուղուց դուրս գալու միակ հնարավորությունն է: Թվերի և «հարցումների» հետ խաղերը չեն փոխի իրականությունը. Հայաստանը չի կարող դիմանալ նոր պատերազմի, և դա հասկանում են նույնիսկ նրանք, ովքեր բոլորից բարձր են գոռում «խաղաղության անհնարինության» մասին։