twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանսիական կողմնակալության առաքելություն «Մարդասիրություն» Դեկոտինիի ոճով

30 Սեպտեմբերի 2025 17:19

Անցյալ շաբաթ լրացավ 44-օրյա Հայրենական պատերազմի սկսվելու հինգ տարին, որի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց արդարությունը և ազատագրեց իր ժամանակավորապես օկուպացված տարածքների մեծ մասը: Այդ օրը Ադրբեջանի պատմության մեջ հավերժ կմնա որպես քաջության և զոհվածների հիշատակի խորհրդանիշ։
 
Եվ հենց այդ օրը Ֆրանսիան նորից ցույց տվեց իր իսկական դեմքը: Հայաստանում այդ երկրի դեսպան Օլիվիե Դեկոտինին որոշեց «հարգանքի տուրք մատուցել» հայ օկուպանտների հիշատակին՝ «X» սոցիալական ցանցում  հրապարակելով Ժան Կոկտոյի մեջբերումը. «Մեռյալների իսկական գերեզմանը՝ ապրողների սիրտն է»: Չենք սկսի հատկապես տարվել նրանում, թե ինչու է պարոն Օլիվիեն համարել, որ Ժան Մարեի սիրեցյալից բացի, հայ օկուպանտների նկատմամբ իր հիացմունքի համատեքստում ուրիշ ոչ մեկին չարժե մեջբերել:
 
Այնուամենայնիվ, Օլիվիե Դեկոտինիի հերթական  սադրանքում զարմանալի ոչ մի բան չկա: Նա վաղուց է հայտնի որպես բազմաթիվ կողմնակալ ելույթների հեղինակ: Այսպես, 2024 թվականի մարտին նա հայտարարեց «արցախի հայերի վերադարձի իրավունքներ խախտումների մասին»:
 
«Ստեփանակերտ (Խանքենդի – նշ. հեղ.) տանող ճանապարհը հիմա փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100 000 հայեր ստիպված են եղել Ադրբեջանի կողմից ինը ամիս տևած շրջափակումից և դաժան հարձակումներից հետո լքել իրենց տները», - գրել է նա «X»-ում։
 
Եվ սա` նրա հակաադրբեջանական հայտարարությունների ընդամենը մեկ օրինակ է։ Այո, Ֆրանսիայի դեսպանը երբեք չի թաքցրել իր համակրանքը Հայաստանի նկատմամբ և շարունակում է Երևանին աջակցելու քաղաքականություն վարել, նույնիսկ երբ միջազգային հանրությունը ճանաչել է, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Չնայած, մեր կարծիքով, հատկապես այստեղ է, ըստ երևույթին, «թաղված շան գլուխը»։
 
Ֆրանսիան, որպես տխրահռչակ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, երկար տարիներ խաղացել է «միջնորդի» դեր, իսկ իրականում բացահայտորեն աջակցել է Հայաստանին՝ սաբոտաժի է ենթարկել ցանկացած որոշում, որը կարող էր հանգեցնել դեօկուպացիայի։ Ադրբեջանի կողմից իր ողջ տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց և Մինսկի խմբի լուծարումից  հետո տարածաշրջանում կազմավորված նոր իրողությունները դարձել են Փարիզի համար անձնական պարտություն։
 
Պարզ ասած, այստեղ բանը ոչ միայն Օլիվիե Դեկոտինիի մեջ է։ Ֆրանսիացի քաղաքական գործիչները, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ հարցում զարմանալիորեն միաբան են՝ նրանք ունեն մեկ դիրքորոշում. տարբեր բնույթի լիակատար և անվերապահ աջակցություն Հայաստանին։ Քաղաքականապես՝ դա Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում անընդհատ բանաձևեր են, որոնցում Ադրբեջանը ներկայացնում են որպես «ագրեսոր», իսկ Հայաստանը՝ «զոհ»։ Ֆինանսական, որի դեպքում կան Հայաստանին տրամադրվող տարբեր օգնության ծրագրեր, որոնք մատուցվում են «բարեփոխումների աջակցության» քողի տակ, բայց իրականում ամրապնդում են նրա ռազմական և դիվանագիտական ներուժը: Եվ ռազմականը՝ որի դեպքում արդեն բացահայտ մատակարարվել է սպառազինություն, իսկ ֆրանսիացի մասնագետների վերապատրստել են հայ զինծառայողներին։
 
Այսպիսով, Օլիվիե Դեկոտինիի սոցիալական ցանցերում գրառումը՝  ոչ թե դիվանագետի զուտ անձնական կարծիք է, այլ Փարիզի պաշտոնական գծի արտացոլումը: Ֆրանսիան Ադրբեջանի հաղթանակը ընկալում է որպես իր պարտություն և այդ իսկ պատճառով չի դադարեցնում իր սադրանքները: Այսօր Փարիզը ակտիվորեն փնտրում է ցանկացած պատրվակ, որպեսզի իրեն վերադարձնել Հարավային Կովկասում կորցրած ազդեցության լծակները։
 
Եվ, հետևաբար, մենք պետք է հիշենք. Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվում, նա միշտ կաջակցի Հայաստանին՝ քաղաքականապես, ֆինանսապես, զենքով և դիվանագիտորեն: Առնվազն, քանի դեռ Մակրոնն է իշխանության գլխին: Մեզ համար սա նշանակում է միայն մեկ բան. պատրաստ լինել ֆրանսիական նոր սադրանքների, միջազգային հարթակներում Ադրբեջանին վարկաբեկելու նոր փորձերի, նոր բանաձևերի և հայտարարությունների, մոռացության մատնված հակամարտությունը վերակենդանացնելու նոր ճիգերի:

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

153
12 Նոյեմբերի 2025 13:51
2

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

127
12 Նոյեմբերի 2025 18:40
3

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

107
13 Նոյեմբերի 2025 19:09
4

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

106
13 Նոյեմբերի 2025 13:32
5

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

97
13 Նոյեմբերի 2025 17:38
6

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

89
14 Նոյեմբերի 2025 14:43
7

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

82
13 Նոյեմբերի 2025 10:33
8

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

81
12 Նոյեմբերի 2025 17:45
9

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

73
13 Նոյեմբերի 2025 17:44
10

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

71
14 Նոյեմբերի 2025 09:54
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading