twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռազմավարական գործընկերության զարկերակը Նախագահ Ալիևի Աբու Դաբի կատարած այցի մասին

18 Դեկտեմբերի 2025 11:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մասնակցել է՝ Աբու Դաբիում  «Ապագայի խաղեր 2025» գլոբալ սպորտային մրցաշարի բացման արարողությանը: Այցի շրջանակներում կայացել է նրա հանդիպումը ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
 
Պետությունների ղեկավարները քննարկել են՝ ադրբեջանա-էմիրությունների համագործակցության զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ՝ նշելով ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների հաջող զարգացումը: Քաղաքականությունը, տնտեսությունը, էներգետիկան՝ ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրները, մշակույթը, մարդասիրական և տեխնոլոգիական փոխգործակցությունը այսօր ընդգրկում են երկկողմ օրակարգի ավելի ու ավելի լայն ասպարեզը:
 
Նախագահները ընդգծել են, որ կանոնավոր փոխադարձ այցելությունները առանցքային դեր են խաղում կապերի ամրապնդման գործում: Ադրբեջանի ղեկավարի ներկայիս այցը, անկասկած, կդառնա նոր հանգրվան՝ երկու երկրների հետագա մերձեցման ճանապարհին:
 
Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները երեք տասնամյակների ընթացքում դիվանագիտական շփումներից վերածվել են իսկական ռազմավարական գործընկերության: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Ադրբեջանի անկախության վերականգնումից կարճ ժամանակ անց: Սկզբում շփումները հիմնականում ձևական էին, սակայն ամեն ինչ փոխվեց նախագահ Իլհամ Ալիևի՝ 2006 թվականի նոյեմբերին Էմիրաթներ կատարած այցից հետո: Հենց այդ ժամանակ էլ համագործակցությունը ստացավ իրական լրացում և կայուն դինամիկա։
 
Այդ ուղու գագաթնակետը դարձավ՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի 2025 թվականի սեպտեմբերին այցը Ադրբեջան: Խորհրդանշական է, որ բանակցությունները տեղի ունեցան Շուշայում՝ ազատագրված Ղարաբաղի սրտում: Այդ իրադարձությունը ոչ միայն հատուկ  շարժունություն հաղորդեց հարաբերություններին, այլ նաև ընդգծեց ՝Աբու Դաբիի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
 
Այցի արդյունքները տպավորիչ են. Շուշայում ստորագրվեց 14 փաստաթղթերի փաթեթ, ներառյալ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը հարաբերությունները հասցրեց սկզբունքային նոր մակարդակի: Ստորագրված համաձայնագրերը ընդգրկում են գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերությունը, թվայնացումը, զբոսաշրջությունը, կրթությունը և բանկային հատվածը: Դրանց թվում են՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Masdar» ընկերության միջև «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը, Ադրբեջան-ԱՄԷ համատեղ գործարար խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև արհեստական բանականության և տրանսպորտի ոլորտներում նախագծերի վերաբերյալ համաձայնագիրը։
 
Շուշայում բանակցությունների ժամանակ առաջնորդները ընդգծել են արդեն իրականացված նախագծերի կարևորությունը, ներառյալ  վերոնշյալ »Masdar» ընկերության կողմից կառուցված 230 ՄՎտ հզորությամբ Գարադաղի արևային էլեկտրակայանը: Այդ օբյեկտը դարձավ խոշորագույնը Կասպյան տարածաշրջանում և Ադրբեջանի «կանաչ» էներգիայի քաղաքականության խորհրդանիշը: Կայանում նախատեսվում է տարեկան արտադրել 500 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը թույլ է տալիս խնայել 110 միլիոն խորանարդ մետր գազ և կանխել 265 հազար տոննա ածխաթթու գազի արտանետումը։
 
Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև կապերի ոչ պակաս կարևոր ոլորտ է՝ մարդասիրական համագործակցությունը: ԱՄԷ-ն 5 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA)՝ ազատագրված տարածքների ականազերծման համար, ինչը դարձավ ոչ միայն մարդասիրական, այլ նաև քաղաքական աջակցության դրսևորում։
 
Աբու Դաբին նաև 2025 թվականի հուլիսին դարձավ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հարթակ՝ առաջին ուղիղ հանդիպումը առանց միջնորդների, որը հաստատեց Էմիրությունների պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։
 
Մշակութային և մարդասիրական կապերը դարձել են ռազմավարական գործընկերության կարևոր օղակ։ 2024 թվականին Ադրբեջանի լեզուների համալսարանում բացվեց Շեյխ Զայեդի անվան արաբական լեզվի լսարանը, ինչը դարձել է՝ երկու ժողովուրդների միջև հոգևոր և կրթական մերձավորության խորհրդանիշ։
 
Առանց վիզայի ռեժիմը, տասնյակ ուղիղ չվերթները, աճող զբոսաշրջային հոսքը և համատեղ մշակութային նախագծերը ամրապնդում են մարդկային շփումները՝ այդ նույն «մեղմ ուժին», որը կայունություն և խորություն է հաղորդում հարաբերություններին։
 
Վերը նշված ամեն ինչը ամրապնդվում է՝ երկու երկրների ղեկավարների միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության բարձր անձնական մակարդակով։ Պատահական չէ, որ նախագահներ Իլհամ Ալիևը և Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը միմյանց անվանում են «եղբայրներ»։ Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը, անկասկած, նպաստել է ինչպես նրանց անձնական բարեկամության ամրապնդմանը, այնպես էլ ԱՄԷ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացմանը։

Caliber.Az
Դիտումներ: 41

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

149
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

116
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

106
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

105
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

93
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

90
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

82
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

79
16 Դեկտեմբերի 2025 15:09
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

74
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

72
17 Դեկտեմբերի 2025 10:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading