twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

16 Դեկտեմբերի 2025 15:09

Որպես Միջին միջանցքի առանցքային տրանսպորտային հանգույց՝ Ադրբեջանը արդեն մի քանի տարի կազմավորում է ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածք՝ միաժամանակ ներդնելով նոր ՏՏ լուծումներ լոգիստիկայի, անդրսահմանային առևտրի, ներմուծման-արտահանման գործողությունների ոլորտներում: Վերջին ժամանակաշրջանում այդ աշխատանքը տարածաշրջանի երկրների հետ սերտ համակարգմամբ անցկացվում է՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ՏՄՏԵ) թողունակությունը ընդլայնելու և թվայնացնելու գործընկերային ծրագրի շրջանակներում: Այս ջանքերի տրամաբանական շարունակությունը պետության ղեկավարի կողմից երեկ ստորագրված հրամանագիրն է՝ ներմուծման-արտահանման, տարանցման, տրանսպորտի և լոգիստիկայի թվայնացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ:
 
Ինչպես վկայում է Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի և աշխարհի մի շարք այլ զարգացած տարածաշրջանների փորձը, այսօր արտաքին առևտրի պարզեցման և ընդլայնման, ինչպես նաև անդրսահմանային տրանսպորտային ուղիների ոլորտում ստացված շահույթի ավելացման առանցքային պայման է հանդիսանում՝ բազմամոդալ տրանսպորտային սխեմաների առավելագույն օգտագործումն և միջպետական ինտեգրացիոն սխեմաների ներդրումը՝ թվային տվյալների փոխանակման հիման վրա: Խոսքը, մասնավորապես  տրանսպորտային փաստաթղթերի և թույլտվությունների էլեկտրոնային փոխանակման տարբեր հարթակների, ինչպես նաև բոլոր ներմուծման, արտահանման և տարանցման գործողությունների թվայնացման, այդ տվյալներին միասնական թվային հասանելիությունը ապահովելու մասին է: Նմանատիպ աշխատանքը ակտիվորեն տարվում է նաև հետխորհրդային տարածքում, և,  որոես այդ գործընթացների ակտիվ մասնակից՝ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հետևողականորեն ներդնում է թվային մեխանիզմներ Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) գործունեության մեջ: Այսպիսով, Մաքսային պետական կոմիտեի էլեկտրոնային ռեսուրսների՝ էլեկտրոնային մաքսային հարթակի (e-customs ) և դրա բջջային տարբերակի՝ «Smart Customs»-ի հնարավորությունների ընդլայնման, և ռիսկերի գնահատման ու պարզեցված «կանաչ միջանցք» մուտքի համակարգի ժամանակակից էլեկտրոնային լուծման շնորհիվ՝ Մաքսային պետական կոմիտեն կարողացել է ապրանքների ֆիզիկական ստուգումները կրճատել ավելի քան 70%-ով, իսկ մաքսային անցակետերի թողունակությունը ավելացնել ավելի քան երեք անգամ: Թվային լոգիստիկայի զարգացումը՝ «Ադրբեջանական երկաթուղիներ», Ադրբեջանական Կասպյան նավագնացություն ընկերության (ASCO), ինչպես նաև երկրի ծովային նավահանգիստների և օդային բեռնափոխադրման տերմինալների արդիականացման հիմնական շարժիչ ուժն է։
 
Այդ թվում նաև Անդրկովկասյան տարանցիկ երթուղու առանցքային գործընկերների՝ Աստանայի, Անկարայի և Թբիլիսիի հետ համատեղ՝ մեր երկիրը արդեն երրորդ տարին է իրականացնում է՝ Միջին միջանցքի «նեղ» տեղերի վերացման և զարգացման 2022-2027 թվականների ճանապարհային քարտեզը։ Այս աշխատանքը կենտրոնացված է անդրսահմանային և մաքսային ընթացակարգերի բարելավման և ստանդարտացման, լոգիստիկայի թվայնացման, միասնական ՏՏ լուծումների ներդրման, թվային փաստաթղթերի փոխանակման հաստատման վրա։ Այսպես, երկաթուղային, ծովային և ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքում մշակվել և ներդրվում են սահմաններում թվային նշագրման և էլեկտրոնային հերթագրման համակարգեր, սկսվել է տարանցիկ բեռների վրա էլեկտրոնային նավիգացիոն կնիքների և տրանսպորտային միջոցների վրա հատուկ հետևորդների կիրառումը։ Ձևավորվում են թույլտվությունների և բեռնափոխադրման փաստաթղթերի տրամադրման թվային գործիքներ՝ «մեկ պատուհանի» ռեժիմով, զարգանում են՝ փոխադրողների մասին տեղեկատվություն հավաքելու և ստուգելու, ինչպես նաև բեռնափոխադրման տվյալների հիման վրա դրանք գնահատելու էլեկտրոնային տեխնոլոգիաներ։
 
Վերը նշվածը՝ վերջին տարիներին Ադրբեջանում ներդրված թվային մեխանիզմների ոչ ամբողջական ցանկն է՝ անխափան, լիովին էլեկտրոնային ձևաչափով ձևակերպված բազմամոդալ կոնտեյներային փոխադրումներ ապահովելու համար: Խոսքը, այդ թվում նաև Ադրբեջանի և Ղազախստանի երկաթուղային տեղեկատվական համակարգերը՝  DTC (Digital Trade Corridor) Tez Customs հարթակի մաքսային մոդուլի հետ ինտեգրելու մասին է, նմանատիպ աշխատանքներ են նախատեսվում նաև Վրաստանի երկաթուղիների հետ:  Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու  գործընկերները նախատեսում են շուտով գործարկել «Բլոկային թվային միջանցք» հարթակը, որը մեկ էկոհամակարգի մեջ կմիավորի փաստաթղթերի շրջանառման, մաքսային ձևակերպումների և ամբողջ երթուղու ընթացքում բեռների հետևման ընթացակարգերը: Այս նպատակներին նպաստում են նաև՝ Բաքվի և Աշգաբադի ՄԱԿ-ի էլեկտրոնային բեռնագրի (e-CMR) արձանագրությանը միանալը, ինչպես նաև Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև E-TIR համակարգի միջոցով ավտոմոբիլային բեռնափոխադրումները:
 
Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է ջանքեր գործադրեն այս աշխատանքը արագացնելու համար, ինչի մասին վերջերս նշել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը. «Խոշոր տրանսպորտային միջանցքների զարգացման հիմնական խոչընդոտները մնում են սահմանային չափորոշիչների տարբերությունները, թվայնացման անբավարար մակարդակը և ենթակառուցվածքների անբավարարությունը»:
 
Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) փորձագետների հետազոտության համաձայն՝ թվային համակարգման անբավարարության պատճառով Միջին միջանցքի երթուղիները դեռևս բախվում են անբավարար բազմամոդալության և կոնտեյներացման հետ՝ կապված մարտահրավերների, և տարածաշրջանային լոգիստիկան չունի համապարփակ թվային ծառայություններ ամբողջ միջանցքի երկայնքով: Այս թերությունները վերացնելու համար Կասպից-Սևծովյան տարածաշրջանի պետությունները որպես առաջնահերթություն են նշել՝ բեռների հետևման և լոգիստիկ փաստաթղթերի կառավարման համար համատեղ թվային հարթակի կամ ինտերֆեյսի, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիան օգտագործող խելացի պայմանագրերի ներդրումը՝ գործընկերների միջև փոխգործակցությունը պարզեցնելու, բեռնափոխադրումները լիովին թափանցիկ դարձնելու և թվային վստահության համակարգ ստեղծելու համար: Ոչ պակաս կարևոր է ազգային թվային տարանցիկ և մաքսային փաստաթղթերի կառավարման համակարգերի միավորումը՝ հաշվի առնելով այնպիսի կազմակերպությունների ընդհանուր չափանիշները, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիան և, իհարկե, Թուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ):
 
Հաշվի առնելով ասվածը՝ Ադրբեջանը պետք է ձևավորի միասնական մեխանիզմ՝ տրանսպորտային, լոգիստիկ և մաքսային ողջ տեղեկատվությունը «միասնական պատուհանի» ռեժիմով գործող միասնական թվային հարթակի շրջանակներում միավորելու համար: Այս խնդիրը պետք լուծվի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ հրապարակած հրամանագրի հիման վրա, որը նախատեսում է «Միասնական պատուհան» տեղեկատվական համակարգի ստեղծում և արտաքին առևտրի կարգավորման պետական մեխանիզմի կատարելագործում: Հրամանագրի համաձայն՝ համակարգի սեփականատիրոջ գործառույթները կստանձնի Նախարարների կաբինետը, իսկ նրա օպերատոր է նշանակվել թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։
 
Նոր մեխանիզմը նախատեսված է համապատասխան պետական մարմինների գործունեության արդյունավետ համակարգումը ապահովելու, ներմուծման-արտահանման, տարանցման, տրանսպորտային և լոգիստիկ գործողությունների համար միասնական մուտքի վրա հիմնված լիովին թվային միջավայր ստեղծելու, ինչպես նաև բեռների հոսքերի կառավարման «խելացի» համակարգ ներդնելու համար: Ապագա միասնական թվային տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալությունը, հավանաբար բավականին ընդարձակ կլինի: Այն արտաքին առևտրի մասնակիցներին և տարանցիկ երկրներին  թույլ կտա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ առևտրային և տրանսպորտային փաստաթղթերը ներկայացնել «Մեկ պատուհանի» միջոցով, այստեղ էլ էլեկտրոնային եղանակով կստեղծվեն տեղափոխվող տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը: Էլեկտրոնային ռեսուրսը կտրամադրի սահմանային անցման ընթացակարգերի, տրանսպորտային կանոնների և պայմանների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև կապահովի օգտատերերի դիմումների ընդունումն ու մշակումը: Եվս մեկ այլ տարբերակ է՝ բեռնափոխադրման պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու, կնքված պայմանագրերի վերաբերյալ տվյալներ տրամադրելու, ինչպես  նաև ամբողջ երթուղու ընթացքում բեռները թվային կերպով հետևելու հնարավորությունը: Բնականաբար,  թվային պորտալի միջոցով հասանելի կլինի վճարումների իրականացումը, ինչպես նաև այս գործունեությանը վերաբերող վիճակագրական տեղեկատվությանը հասանելիությունը:
 
Նոր թվային համակարգը կապահովի տվյալների փոխանակումը պետական այլ տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների միջև, այդ թվում նաև լիցենզավորման և թույլտվությունների (ներառյալ համապատասխանության գնահատման հետ կապված վկայականներն ու ատեստատները) ոլորտում, հարկային, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, ավտոմոբիլային տրանսպորտի, պետական գրանցման, հարկ վճարողների գրառումների ոլորտներում պետական ծառայությունների մատուցմանը, ֆիզիկական անձանց նույնականացմանը, երկիր մուտք գործելուն, գրանցմանը և երկրից դուրս գալուն: Նախատեսվում է նաև հասանելիություն տվյալների բազա և փաստաթղթաշրջանառություն քաղաքացիական ավիացիայի, երկաթուղային և ծովային տրանսպորտի ոլորտներում գործող պետական մարմինների, ինչպես նաև վճարային ծառայություններ մատուցողների (վարկային կազմակերպությունների) և ապահովագրական ընկերությունների հետ՝ վճարումների, քաղաքացիական պատասխանատվության և փոխադրվող բեռների ապահովագրության համար:
 
Դրանով նոր տեղեկատվական համակարգի հիմնական առավելությունը տրանսպորտի և լոգիստիկայի, մաքսային, հարկային, ֆինանսական և այլ ընթացակարգերի միավորումն է մեկ ձևաչափի մեջ։ Այդչափ լայն հասանելիությունը հնարավորություն կտա խնայել ձեռնարկատերերի ժամանակը, նրանց կազատի ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից, իսկ բոլոր ընթացակարգերը թվայնացման հաշվին գործընթացը կդարձնի հնարավորինս թափանցիկ։

Caliber.Az
Դիտումներ: 45

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

124
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Դատավարություն Բաքվում. Վարդանյանի պաշտպանը երկու միջնորդություն է ներկայացրել

109
13 Դեկտեմբերի 2025 09:44
3

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

79
16 Դեկտեմբերի 2025 09:34
4

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

76
16 Դեկտեմբերի 2025 11:51
5

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

74
15 Դեկտեմբերի 2025 09:38
6

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական կրթության և պատրաստության ոլորտում համագործակցությունը

70
13 Դեկտեմբերի 2025 12:58
7

Ադրբեջանը Վրաստանի կարևոր գործընկերն է էլեկտրաէներգիայի ներմուծման հարցում. Մարիամ Կվրիվիշվիլի

67
13 Դեկտեմբերի 2025 11:02
8

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

65
15 Դեկտեմբերի 2025 14:42
9

Հրապարակվել է Ադրբեջանում ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը

63
13 Դեկտեմբերի 2025 12:56
10

Բաքուն և Բանգկոկը պայմանավորվել են խորացնել համապարփակ համագործակցությունը

61
13 Դեկտեմբերի 2025 10:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading