Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով
Վերջին տարիներին Ադրբեջանը ամեն կերպ ակտիվացնում է գործարար հարաբերությունները Արևելյան Եվրոպայի պետությունների հետ, և այստեղ կարևոր տեղ է գրավում Սլովակիան, որի հետ հաստատված են ամուր գործընկերային կապեր։ Դրանք հիմնված են էներգետիկ համագործակցության վրա. հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին, «Համերաշխության օղակ» (STRING) նախաձեռնության շրջանակներում մեկնարկեցին՝ ադրբեջանական բնական գազի փորձնական մատակարարումները Սլովակիայի խոշորագույն էներգետիկ ընկերությանը՝ SPP-ին։ Միաժամանակ, Բաքուն և Բրատիսլավան նպատակադրված են՝ ընդլայնել կոոպերացիան ոչ նավթային արտադրության և տրանսպորի ոլորտում, թվայնացման ևպաշտպանական արդյունաբերության և այլ բնագավառներում։ Երկկողմ գործարար համագործակցության հեռանկարները քննարկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սլովակիա կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեկտեմբերի 8-ից 9-ը Բրատիսլավա կատարած այցի շրջանակներում անցկացվել է ընդլայնված հանդիպում Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինիի հետ։ «Այսօր երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են ակտիվ փուլում, դրանք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. անցյալ տարի մենք ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը մեր հարաբերությունները բարձրացրեց ամենաբարձր մակարդակի։- ասել է Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ։- Վերջին տարիների ընթացքում մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են և ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ. անցյալ տարի մենք սկսեցինք գազի մատակարարումները Սլովակիա, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել ցանկացած հարկավոր ժամանակ: Պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր համագործակցությունը ապագայում մեծ ներուժ ունի»:
Սլովակիայի նախագահը գոհունակությամբ նշել է սլովակյան ընկերությունների մասնակցությունը՝ Աղդամի շրջանի ազատագրված Բաշ Գարվենդ գյուղի վերականգնմանը՝ «խելացի գյուղ» հայեցակարգի հիման վրա: Ընդգծվել է նաև երկու երկրների հաջող համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և պաշտպանության բնագավառում: Ինչպես նաև նշվել է, որ Սլովակիան բոլոր միջոցներով աջակցում է Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների զարգացմանը։
«Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ արգելել ռուսական գազի ներմուծումը Սլովակիա, այս որոշումը կայացվել է 27 անդամ երկրների անունից, և ժամկետները շատ կարճ են, - նշել է նախագահ Պիտեր Պելեգրինին: - Սլովակիան այժմ գտնվում է շատ դժվարին իրավիճակում, և մենք տեսնում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է դառնալ լուծման մաս. մենք ուրախ ենք, որ պատվիրակության կազմում ներառել են Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահին, և մենք կարող ենք շատ կոնկրետ խոսել»։
Այստեղ տեղին է հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին Բաքվում «Էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի» ստորագրումից հետո, որը նախատեսում է մինչև 2028 թվականը ադրբեջանական գազի արտահանման կրկնապատկում, մեկնարկել են Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) և Անդրադրիատիկ խողովակաշարի (ՏԱՊ) գազատար համակարգերի հզորությունների ընդլայնման նախագծեր: Վերջին տարիներին մեր գործընկերները զգալի առաջընթաց են գրանցել մի շարք ոլորտներում. Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում արդիականացվում են կոմպրեսորային կայանները և գազաբաշխման ցանցերը, արագացվել է նոր ինտերկոնեկտորների կառուցումը: Այս հաջողությունները թույլ տվեցին Սլովակիային անցյալ տարվա դեկտեմբերին միանալ Ադրբեջանի գազատար գործընկերների միավորմանը՝ դառնալով 12-րդ եվրոպական երկիրը, որտեղ իրականացվել է գազի արտահանում ՀԳՄ-ի միջոցով: Սակայն, այս մատակարարումները կատարվել են SOCAR-ի և Slovensky Plynarensky Priemysel (ՏԱՊ)-ի միջև կարճաժամկետ փորձնական պայմանագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական գազի Սլովակիա արտահանման ծրագրերն իրականացվում են՝ «Համերաշխության օղակ» (STRING) նախաձեռնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին՝ SOCAR-ի և նրա գազամատակարարման համակարգի գործընկեր օպերատորներ. բուլղարական Bulgartransgaz-ի, ռումինական Transgaz-ի, հունգարական FGSZ-ի, սլովակական Eustream-ի միջև համագործակցությունը խթանելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը սահմանել է՝ համագործակցության ուղղությունները արդիականացված «Համերաշխության օղակ» (STRING) նախագծի միջոցով Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման լրացուցիչ ծավալները: STRING նախագծին մասնակցող երկրները, այդ թվում նաև Սլովակիան, ունեն տարողունակ ստորգետնյա գազապահեստարաններ և ընդարձակ խողովակաշարային ցանց՝ ադրբեջանական գազը ստանալու և պահելու համար: Ինչպես 2024 թվականի մայիսին նշել է Սլովակիայի գազի և նավթի ասոցիացիայի (Slovak Gas and Oil Association, SGOA) գործադիր տնօրեն Ռիչարդ Կվասնևսկին, STRING նախաձեռնության շրջանակներում Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները հետագա փուլերում կարող են հասնել տարեկան 5 միլիարդ խորանարդ մետրի:
Բաքվի հետ գազային ոլորտում համագործակցության մեջ Բրատիսլավայի շահագրգռվածությունը բազմապատիկ աճել է, հաշվի առնելով, որ հոկտեմբերին Եվրամիության երկրները հաստատել են ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագիրը, իսկ անցյալ շաբաթ ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են այդ ծրագիրը փուլ առ փուլ իրականացնել մինչև 2027 թվականը: Բրատիսլավան՝ «Գազպրոմի» հետ մինչև 2034 թվականը գործող պայմանագիր ունի, որի համաձայն ռուսական կողմը պարտավորվում է գազ մատակարարել Սլովակիային՝ ծածկելով տարանցման վճարները մինչև սլովակական սահմանը: Սակայն, չնայած Սլովակիայի և Հունգարիայի պատրաստակամությանը բողոքարկել այս որոշումը՝ Եվրոպական Միության Արդարադատության դատարանում, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը դրական արդյունքի քիչ հնարավորություն է թողնում:
Այս առումով ծայրահեղ կարևոր է, որ մեր երկիրը պատրաստ է աջակցել՝ Եվրոպայի տարածաշրջանում պատժամիջոցների դիմակայության հետևանքներին բախվող մեր սլովակ գործընկերներին: «Անցյալ տարի ադրբեջանական գազն առաջին անգամ մատակարարվեց Սլովակիա, և Ադրբեջանը կարող է բավարարել Սլովակիային անհրաժեշտ էներգոռեսուրսների ցանկացած ծավալ, - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: - Մեր հարուստ գազային հանքավայրերն այսօր մեզ թույլ են տալիս բնական գազ արտահանել աշխարհի շատ երկրներ՝ ադրբեջանական գազ գնող երկրների թիվը հասել է տասնչորսի»: Պետության ղեկավարը նշել է, որ ներկա ժամանակ մեր գազի ընդհանուր արտահանումը կազմում է 25 միլիարդ խորանարդ մետր, որի կեսը տեղափոխվում է եվրոպական երկրներ, և այսօր ԵՄ-ի ութ անդամ երկները իրենց էներգետիկ անվտանգությունը ապահովում են՝ գնելով ադրբեջանական գազ:
Էներգետիկայի հետ մեկտեղ, միանգամայն արդյունավետ է իրականացվում երկու երկրների գործընկերությունը պաշտպանության ոլորտում. հիշեցնենք, որ անցյալ տարի Սլովակիան Ադրբեջանին մատակարարել է 155 միլիմետրանոց САУ L-45 DITA։ Առավել ևս, ինչպես նախորդ օրը նշել էր Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինին, նրա երկիրը պատրաստ է ոչ միայն մատակարարել պաշտպանական արտադրանք, այլ նաև մասնակցել տեխնոլոգիաների փոխանցմանը. «Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանային համակարգերի, զինամթերքի և այլ արտադրանքի ոլորտում, և կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ՝ տեխնոլոգիաների փոխանցման, ադրբեջանական ֆինանսների օգտագործման, համատեղ արտադրություն հաստատման և արտադրված արտադրանքը երրորդ երկրներին վաճառելու ուղղությամբ»։
Էներգետիկայի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, անշուշտ, հանդիսանում է ադրբեջանա-սլովակական համագործակցության կարևորագույն շարժիչ ուժ, սակայն երկու երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց գործարար կապերը՝ ընդլայնվելով ոչ նավթային արդյունաբերության և այլ ոլորտները։
Այս նպատակով վերջին տարիներին երկկողմ իրավական բազան զգալիորեն ընդլայնվել է, ստորագրվել են տասնյակից ավելի երկկողմ փաստաթղթեր, այդ թվում նաև 2021 թվականի հոկտեմբերին ստորագրված՝ տնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր, որը ներառում է արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, լոգիստիկան, ներդրումների խթանումը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, փոքր և միջին բիզնեսը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտները: Անցյալ տարի երկրների միջև ստորագրվել է նաև կրկնակի հարկման վերացման մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Ինչ վերաբերվում է երկկողմ առևտրի ծավալին, այն համեմատաբար փոքր է և չի համապատասխանում երկու երկրների ներուժին. Ադրբեջանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ Սլովակիա ներքին արտահանումը 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 564,780 հազար դոլար, իսկ մեր երկիր ներմուծումը հասել է մոտավորապես 36,139 միլիոն դոլարի:
Հետևաբար, այսօր նախատեսվում է ադրբեջանա-սլովակյան գործարար հարաբերությունները ուղղել առևտրաշրջանառության և ներդրումային համագործակցության ընդլայնման վրա: Այսպես, Բրատիսլավան Բաքվին դիտարկում է որպես Հարավային Կովկասում առևտրի, տնտեսության, տրանսպորտի, տարանցման, ներդրումների, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության առանցքային գործընկեր: Նախկինում երկու երկրները շատ հաջողությամբ համագործակցել են Next Generation Network (NGN) օպտիկական ցանցերի զարգացման գործում. մասնավորապես, Աբշերոնի թերակղզում NGN ցանցը կառուցելու համար օգտագործվել է սլովակական «Իսկրատել» ընկերության սարքավորումներ: Ամենայն հավնականությամբ՝ ՏՏ ոլորտում գործընկերությունը մնում է առաջնահերթ ուղղությունների թվում. երկուշաբթի օրը Սլովակիայի կարևորագույն ենթակառուցվածքների ասոցիացիայի պատվիրակության և Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության մասնագետների միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են՝ համագործակցության ասպեկտները կիբերանվտանգության ոլորտում, տրանսպորտային և հեռահաղորդակցության հատվածներում: Բաքուն և Բրատիսլավան զարգացնում են գործընկերությունը նաև «կանաչ» էներգետիկայի ոլորտում. մասնավորապես, սլովակյան ընկերությունները մեր երկիր են արտահանում ջերմային պոմպեր, որոնք օգտագործվում են ածխածնի ցածր հետքով էլեկտրաէներգիայի օգտագործման ժամանակ արտանետումները նվազեցնելու համար:
Վերջին տարիներին հունգարական բյուջետային «Վիզ Էյր» ավիաընկերությունը նպաստել է մեր երկրներին օդային կամրջով միացնելուն, սակայն այսօր, չվերթների քանակը մեծացնելու նպատակով նախատեսվում է ուղիղ չվերթներ բացել Բրատիսլավայի և Բաքվի օդանավակայանների միջև:
Իր հերթին, երեկ մամուլի համար հայտարարությամբ հանդես գալով՝ Ադրբեջանի նախագահը ադրբեջանա-սլովակյան գործարար համագործակցության հեռանկարային ոլորտների թվում նշել է՝ «Միջին միջանցք» նախագիծը, վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) զարգացումը, DATA-կենտրոնների ցանցի ձևավորումը:







