twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Շրջադարձ դեպի Եվրոպա և հակառուսական պատժամիջոցների շրջանցում Հայաստանը որպես ԵՄ-ի «սիրելի զավակ»

12 Դեկտեմբերի 2025 19:00

Այսօր Երևանը կանգնած է լուրջ ընտրության առաջ՝ վերջնական խաղադրույք կատարել Եվրամիության հետ ինտեգրման վրա, թե՞ ամրապնդել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցի արդյունքներից, որտեղ նա արել է մի շարք հայտարարություններ ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումների մասին՝ այս վեկտորը կպահանջի՝ Կրեմլի շահերին հակասող ոչ այնքան էլ պարզ որոշումների կայացում։ Պարադոքսը կայանում է նրանում, որ չնայած եվրաատլանտյան տարածքի վրա իր հայտարարվող կողմնորոշմանը՝ Հայաստանում պատրաստ չեն հրաժարվել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության առավելություններից։ 2022 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը զգալիորեն շահույթ է ստացել՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների Ռուսաստանի Դաշնություն վերաարտահանման և ռուսական ադամանդների  ու  ոսկու ԱՄԷ արտահանման և այլ սպեկուլյատիվ սխեմաների միջոցով։
 
Դեկտեմբերի 2-ին, Բրյուսելում անցկացված՝ «Հայաստան-ԵՄ» գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»։ Կարելի է արձանագրել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները թևակոխում են նոր փուլ։ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը իր X միկրոբլոգում նշել է, որ Հայաստան-ԵՄ նոր օրակարգի ընդունումը հանդիսանում է բազմաթիվ ոլորտներում ավելի սերտ համագործակցության հանձնառությունը՝ օրենքի գերակայությունից և տնտեսությունից մինչև վիզային ռեժիմի ազատականացման և անվտանգության հարցերում համագործակցությանը։
 
Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բեռլին կատարած այցի արդյունքը դարձավ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, որը բացում է համագործակցության նոր հնարավորություններ՝ Եվրամիության հետ մերձեցման ալիքի վրա: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերահաստատել է իր աջակցությունը Երևանի եվրոպական ձգտումներին՝ միաժամանակ նա այս վեկտորը բացահայտ հակադրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությանը: Կանցլերը նույնիսկ Մոսկվային մեղադրել է հայ-գերմանական բարեկամությանը միջամտելու մեջ. «Ռուսաստանը կիրառում է հիբրիդային միջոցներ՝ փորձելով վախ և ապատեղեկատվություն սերմանել Հայաստանի՝ ԵՄ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ մերձեցման վերաբերյալ, և մենք մտադիր ենք օգնել Երևանին ամրապնդել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:
 
Սակայն դա արդյո՞ք Երևանն իսկապես այդպես է տեսնում, թե՞ սա Հայաստանի ղեկավարության կողմից նախկին մանևրային քաղաքականության շարունակությունն է՝ փորձելով քաղել ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի առավելությունները՝ առանց կորցնելու Ռուսաստանի հետ «մոխրագույն» առևտրի ծանրակշիռ չարաշահական գործերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ քաղաքական գործիչները հմտացել են մանևրելու արվեստում, բայց միաժամանակ երկու աթոռի վրա նստելու հնարավորությունը սահմանափակվում է որոշակի ժամանակային ինտերվալներով, և դրանք անվերջ չեն: Բան այն է, որ Բրյուսելը Հայաստանը բացի որպես Ռուսաստանին հակազդելու միջոց այլ կերպ չի դիտարկում, ու համոզելու և ուղերձների հետ մեկտեղ, պարբերաբար ակնարկում է երկրորդական պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին այն երկրների նկատմամբ (այստեղ Ղրղզստանի հետ միասին հիշտակվել է նաև Հայաստանը), որոնք գործում են որպես ստվերային գոտիներ, որոնց միջոցով Ռուսաստանի համար տարբեր տեխնոլոգիական գնումներ են կատարվում։
 
Այնուամենայնիվ, կոլեկտիվ Արևմուտքի համար Հայաստանը միշտ դիտարկվել է որպես «ինչ-որ այլ բան», չնայած Հայաստանի իշխանությունների հաճախ կասկածելի քաղաքական մանիպուլյացիաներին, Երևանի նկատմամբ երբեք կոնկրետ մեղադրանքներ չեն առաջադրվել, և երկրորդական պատժամիջոցներ չեն կիրառվել։ Զարմանալի չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր եվրոպացի գործընկերները շարունակել են անտեսել հայ-ռուսական սերտ կապերը, այդ թվում նաև հանգիստ աչք են փակել՝ Հայաստանի կողմից կրկնակի նշանակության սարքավորումների և ապրանքների Ռուսաստան վերաարտահանման վրա։
 
Այսպես թե այնպես, բայց այդ «ստվերային» առևտրի մասշտաբները իսկապես տպավորիչ են. 2021-ից 2024 թվականներին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 4,5-5 անգամ՝ մոտավորապես 2,6 միլիարդ դոլարից հասնելով 12 միլիարդ դոլարի: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի արդյունաբերության և գյուղատնտեսության թուլության պատճառով նրանք ի վիճակի չեն ապահովել ապրանքաշրջանառության նույնիսկ 10 տոկոս աճը, և գրեթե ողջ հետագա դինամիկան արտացոլում է երրորդ երկրներից ապրանքների վերաարտահանման ցուցանիշները: 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց և կոլեկտիվ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից ի վեր, հայ միջնորդները զանգվածաբար սկսեցին Եվրոպայի զարգացած արդյունաբերական երկրներից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից պատվիրել միկրոչիպեր, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հաստոցներ և արդյունաբերական սարքավորումներ, տարբեր բաղադրամասեր: Այս կրկնակի նշանակության ապրանքները, հայկական մաքսային տվյալներով վերաձևակերպելուց հետո՝ նոր բեռնագրերով առաքվել են Ռուսաստան՝ զգալի շահույթ ապահովելով հայկական ընկերությունների համար: Միջազգային վարկանիշային «Fitch Ratings» գործակալության կողմից գրեթե երկու տարի առաջ հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարումները 2022 թվականից ի վեր աճել է 300%-ով։
 
Հայկական ընկերությունների համար ոչ պակաս շահավետ է եղել Ռուսաստանից ոսկու ձուլակտորների և զարդերի, ինչպես նաև ադամանդների և չերեսակալված ալմաստների ներմուծումը։ Դրանով հանդերձ, հայկական ոսկերչական արդյունաբերությունը, ըստ էության, չի մասնակցել հավելյալ արժեքի ավելացմանը՝ թանկարժեք մետաղներից զարդեր արտադրման կամ ներմուծված ադամանդները երեսակալման ճանապարհով։ Դրա դերը հասցվել է ռուսական ապրանքների վրա Հայաստանի հարգորոշիչ գրասենյակի դրոշմ դնելով, ինչը ավտոմատ կերպով այդ ապրանքները ազատում է պատժամիջոցներից։ Իսկ այնուհետև ռուսական ոսկու և զարդերի գրեթե ամբողջ ծավալը վերաարտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և որոշ չափով՝ Հոնկոնգ, որտեղից փոխադարձ հաշվարկների շրջանակներում Հայաստան են փոխանցվել մեծ քանակությամբ կանխիկ գումարներ և արժեթղթեր։ Մասնավորապես, 2022 թվականին արդեն Հայաստան էր ներմուծվել 89 տոննա ռուսական ոսկի՝ 5,2 միլիարդ դոլար արժողությամբ, իսկ 2023 թվականի սկզբից ի վեր այդ մատակարարումները կազմել են 111 տոննա՝ 6,2 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս միտումը, չնայած փոքր-ինչ դանդաղմանը, շարունակվել է նաև 2024 թվականին։ Այսպիսով, միայն ԱՄԷ-ում Հայաստանի վերաարտահանումը գրեթե չորս անգամ աճել է՝ 580 միլիոն դոլարից հասնելով 2,298 միլիարդ դոլարի։
 
Միևնույն ժամանակ, արևմտյան սահմանափակումների պայմաններում, հայ-իրանական տարանցումը ծաղկում էր ապրում. դրա միջոցով ռուսական ապրանքները՝ մեքենաներ, սարքավորումներ, մետաղներ, տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք, ինչպես նաև «զուգահեռ ներմուծում» հասկացության ներքո դասակարգված կրկնակի նշանակության ապրանքներ ուղարկվում էին Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի երկրներ և Հնդկաստան՝ շրջանցելով պատժամիջոցային սահմանափակումները։
 
Մի խոսքով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը հայկական սպեկուլյատիվ և միջնորդական բիզնեսին ապահովում էր առևտրի միանգամայն բարենպաստ պայմաններ, որոնցից հրաժարվել Երևանը չէր ցանկանա։
 
Մեր կողմից մեջբերված թվերը թույլ են տալիս պնդել, որ Մոսկվայի և Երևանի միջև հանրային խոսքակռիվները՝ ոչ այլ ինչ են, քան քաղաքական բեմադրություն՝ աչքերը կապելու համար։ Իրականում դրանք ցույց են տալիս երկկողմ հարաբերությունների ռազմավարական խորությունը։ Մինչ Մոսկվան և Երևանը հրապարակավ փորձում էին միջազգային հանրությանը համոզել լուրջ ճգնաժամի առկայության մեջ՝ նրանց առևտրաշրջանառությունը մնում էր բարձր։ Եվ ասօր էլ Ռուսաստանը շարունակում է մնալ որպես Հայաստանի տնտեսության հիմնական հովանավորը, և Մոսկվայի առևտրատնտեսական կապերից վերջինիս կախվածությունը ոչ մի տեղ չի անհետացել։ Չնայած դրան, Եվրամիությունը չի շտապում վերաարտահանման համար պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Պարզ ասած՝ Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն է տալիս շահույթ ստանալ՝ շրջանցելով պատժամիջոցները և վերաարտահանելով, իսկ Արևմուտքը նախընտրում է աչք փակել դրա վրա։ Բրյուսելը, որն ակտիվորեն կիրառում է հակառուսական պատժամիջոցներ և քննադատում դրանք շրջանցողներին, սա հիանալի հասկանում է։ Սակայն, ելնելով «փողը հոտ չունի» սկզբունքից, նրանք աչք են փակում դրա վրա՝ Հայաստանը դիտարկելով որպես «սիրելի զավակ», որին հարկավոր է  միշտ «փրկել»։ Եվ նրան փրկում են, ինչը Փաշինյանին ազատություն է տալիս, այդ թվում նաև ներքաղաքական պայքարում։ Փաշինյանը,  քողարկվելով «ռուսական սպառնալիքով», ձերբակալում է իրեն դեմ հանդես եկող ընդդիմադիր ակտիվիստներին ու հոգևորականներին։ Սակայն արևմտյան ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին։ Եվ հետևաբար վերջիններս իրենց շատ ավելի «համարձակ» են պահում, քան ընդամենը մի քանի տարի առաջ։ Այնուամենայնիվ, իսկ ինչո՞ւ ոչ, եթե այս «չարաճճիություններ» ձեռնտու են և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։

Caliber.Az
Դիտումներ: 41

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

147
09 Դեկտեմբերի 2025 14:05
2

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

135
09 Դեկտեմբերի 2025 11:47
3

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

129
09 Դեկտեմբերի 2025 10:46
4

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

119
09 Դեկտեմբերի 2025 21:39
5

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

109
10 Դեկտեմբերի 2025 11:16
6

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

108
10 Դեկտեմբերի 2025 16:39
7

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

99
12 Դեկտեմբերի 2025 11:40
8

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

87
10 Դեկտեմբերի 2025 15:53
9

Ստուբը՝ գլոբալ կայունության և Ադրբեջանի ազդանշանների մասին Թեյմուր Աթաևի ակնարկը

82
09 Դեկտեմբերի 2025 16:22
10

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

76
11 Դեկտեմբերի 2025 10:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading